Արդյո՞ք երկու առաջնորդները կհանդիպեն բանակցությունների երրորդ փուլի համար
ԱՄՆ նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս տարի արդեն երկու հանդիպում են ունեցել՝ կրկին հանդիպելու խոստումով: Բայց արդյո՞ք դա տեղի կունենա:
Այս տարի Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև երրորդ գագաթնաժողովի հեռանկարը մռայլ է թվում, չնայած այս տարի արդեն երկու հանդիպում անցկացրած ղեկավարների միջև «հիանալի հարաբերություններին», և Հյուսիսային Կորեայի առաջնորդից «գեղեցիկ» նամակ ստանալու մասին ԱՄՆ նախագահի խոսքերին: Ապրիլին, Վիետնամում բանակցությունների տապալումից հետո, Կիմը հայտարարեց, որ մինչև տարեվերջ կսպասի «ԱՄՆ կողմից ևս մեկ անգամ հանդիպելու համարձակ որոշոման կայացմանը»։
Հունիսին երկու առաջնորդները հանպատրաստի հանդիպում ունեցան երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում: Սա առաջին հանդիպումն էր Հանոյի տապալված բանակցություններից հետո՝ երկրորդ գագաթնաժողովի, որը երկու առաջնորդներն ունեցան մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում և որը նախատեսվածից շուտ ավարտվեց այն բանից հետո, երբ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ: Երրորդ գագաթնաժողովն անխուսափելի էր թվում, հատկապես, որ Թրամփը ապառազմականացված գոտում հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են վերսկսել քննարկումներն առաջիկա շաբաթների ընթացքում:
«Մեր միջև հիանալի հարաբերություններ են ձևավորվել»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը հունիսին: «Այն հարաբերությունները, որը մենք զարգացրել ենք այնքան մեծ նշանակություն են ունեցել մեծաթիվ մարդկանց համար, և ինձ համար մեծագույն պատիվ է Ձեզ հետ լինելը, պատիվ էր այդ սահմանագիծն անցնելու ձեր խնդրանքը, և ես հպարտ էի, որ հատեցի այդ գիծը»:
Բայց այդ ժամանակվանից ի վեր, գործընթացը դանդաղ է ընթանում, իսկ քննարկումները հազվադեպ են։ Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Չուն Յունգ-վուն «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում նշել էր. «Թեև երկու կողմերն էլ բաց են երրորդ գագաթնաժողովի համար, բայց զբաղված են իրենց բանակցային ուժերի ավելացմամբ, և առաջին հերթին ավելի շատ խաղաքարտեր ապահովելով։
«Վաշինգտոնը և Փհենյանն այժմ խաղում են բանակցային հենք՝ իրենց սեփական շահերից բխող պայմաններ ձևավորելու համար», ” ասել է Չունը:
Փհենյանն ընդդեմ Պոմպեոյի
Չնայած երկու առաջնորդների միջև հարաբերությունները կարծես բարեկամական են, և Թրամփը պահպանում է փափուկ հարաբերություններ Փհենյանի նկատմամբ, Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներն անհանգստացած են Թրամփի թոփ դիվանագետ Մայք Պոմպեոյի գործողություններից:։
Այն բանից հետո, երբ Պոմպեոն Փհենյանի պահվածքն անվանեց «խաբեբայական», Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի առաջին տեղակալ Չո Սոն Հուին ասաց, որ «անմտածված» մեկնաբանությունները խորացնում են թշնամանքը ԱՄՆ-ի նկատմամբ:
«Միացյալ նահանգներիի հետ երկխոսության մեր ակնկալիքներն աստիճանաբար վերանում են, և մենք ստիպված ենք վերանայել բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկել էինք մինչ այժմ», ” ասել է Չոոն օգոստոսին:
Հանոյից ի վեր Հյուսիսային Կորեան բազմիցս պահանջել է Պոմպեոյին հեռացնել միջուկային քննարկումներից՝ նրան անվանելով «անսպառ տոքսին», և մեղադրելով Փհենյանի հայտարարությունները աղավաղելու մեջ:
Քննադատությունը, սակայն, սահմանափակվել է միայն Թրամփի բարձրաստիճան դիվանագետով և չի տարածվել ԱՄՆ նախագահի նկատմամբ, ինչն էլ Թրամփի հիացմունքն է առաջացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի նկատմամբ::
«Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները քննադատել են Թրամփի պաշտոնյաներին՝ աշխատանքային մակարդակով բանակցությունները շրջանցելու և «վերից վար» մոտեցման համար», ” ասել է Չունը:
«Հյուսիսային կորեացիների համար Թրամփի հետ բանակցելը քիչ ծանր է, քան գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր ավելի լավ են պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում միջուկային հարցերի շուրջ: Բայց աշխատանքային մակարդակով բանակցությունների և երրորդ գագաթնաժողովի առաջխաղացման որևէ գործարք չի հանգեցնի ևս մեկ ձախողման»:
Մայք Պոմպեոյին Հյուսիսային Կորեայում անվանել են «անսպառ տոքսին»[/caption]
Ըստ Միացյալ Նահանգների, Փհենյանի պահանջը՝ պատժամիջոցների լիակատար վերացման դիմաց «թերակղզու լիակատար ապամիջուկայնացումը» Վիետնամի հետ հարաբերությունների առաջընթացի խոչընդոտ դարձավ, պահանջ, որը Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները մերժել են:
Չնայած փակուղային իրավիճակին, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը հայտարարել է, որ Թրամփի և Կիմի «երկխոսությանը մասնակցելու պատրաստակամությունը երբեք չի մարել»:
«Հյուսիսային Կորեան այն քիչ խնդիրներից է, որը կարող է թույլ տալ նախագահ Թրամփին հավակնե լհաղթանակի արտաքին քաղաքականության մեջ: Հասկանալի է, թե ինչու է նա ցանկանում պահպանել անձնական բարեկամական հարաբերություններ», ” ասաց Կորեայի Միավորման նախարարության խոսնակի նախկին տեղակալ Սուջին Պարկը «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում:
Աշխատանքային մակարդակով հանդիպումներ
Ապառազմականացված գոտու դեմ առ դեմ հանդիպումից ի վեր երկու կողմերի միջև դեռևս այլ հայտնի հանդիպումներ չի եղել, և Սուջինը, որը նաև Ուիլսոնի կենտրոնի հասարակական քաղաքականության գծով հետազոտող է, ասաց, որ աշխատանքային մակարդակով բանակցությունների վերսկսումը պետք է նախորդի առաջնորդների գագաթնաժողովին:
«Դժվար է պատկերացնել երրորդ գագաթնաժողովի կայացումը, եթե երկու կողմերի միջև աշխատանքային մակարդակով հանդիպումների ընթացքում առնվազն որոշ կարևոր հարցեր լուծում չստանան»,-ասաց Սուջինը։
Սուջինի այս կարծիքը սատարեց Սեուլում Ասանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Շին Բեոմչուլը՝ հավելելով, որ այդ հանդիպումներն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի:
«Թրամփը ձգտում է վերընտրվել 2020 թվականին, ուստի գագաթնաժողովը հաջորդ տարվա սկզբին կազմակերպելը ռազմավարական առումով կլինի լավագույն տարբերակը», ” ասել է Բեոմչուլը «Ալ Ջազիրա»-ին։ «Նրա հիմնարար հետաքրքրությունը կայանում է քաղաքականության մեջ։ Նրա դիվանագիտական հռետորաբանությունը մեկնաբանել իմաստ չունի»:
Հուլիսի վերջից ի վեր Հյուսիսային Կորեան իրականացրել է կարճ հեռահարության հրթիռների կամ հրետանային յոթ փորձարկում։ Թրամփն այդ փորձերն անվանել է «շատ ստանդարտ» և հայտնել, որ «ոչ մի խնդիր» չունի դրանց հետ կապված՝ նշելով, որ դրանք չեն ազդի Փհենյանի հետ բանակցելու պատրաստակամության վրա:
Թրամփն, ըստ էության, Կիմի քաղաքական պատանդն է:
” Չուն Յունգ Վու, Հարավային Կորեայի Ազգային անվտանգության նախկին խորհրդատու
«Քանի դեռ Հյուսիսը զսպում է հեռահար հրթիռների արձակումը, որոնք ունակ են հասնել ԱՄՆ մայրցամաքային տարածք, Թրամփը որևէ գործողություն չի ձեռնարկի», ” ասաց Չունը:
«Հարավային Կորեային սպառնացող միջուկային զենքը նրան չի մտահոգում: Թրամփը նաև ձեռնպահ է մնում Կիմի վերաբերյալ սադրիչ հայտարարություններ անելուց՝ վախենալով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետ կկանգնի բանակցություններից:
«Թրամփն, ըստ էության, Կիմի քաղաքական պատանդն է: Վերջինս կարող է ԱՄՆ նախագահին զրկել իր միակ դիվանագիտական ձեռքբերումից, հատկապես առաջիկա նախագահական քարոզարշավում»:
Որոշ վերլուծաբաններ՝ դատելով երկու պաշտոնյաների հայտարարություններից, կարծում են, որ այս պահի դրությամբ կուլիսային դիվանագիտություն տեղի չի ունենում, հավելելով, որ Փհենյանը դադարեցրել է նաև Սեուլին ապավինելը՝ Վաշինգտոնին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։
Սեուլում տեղակայված “NK News”-ի հաղորդմամբ, Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն, ամենայն հավանականությամբ, այս ամիս բաց կթողնի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Ռիի բացակայությունը կարող է նշանակել, որ «ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև աշխատանքային մակարդակով բանակցությունները վերսկսելու կարևոր հնարավորությունը հետագայում կարող է բաց թողնվել»,- գրում է “NK News”-ը։
Բայց Սուջինն ասաց, որ ստեղծված պայմաններում և հաշվի առնելով երկու կողմերի պատմությունը՝ կուլիսային դիվանագիտությունը նախապայման է երկխոսությունը շարունակելու համար: «Նման երկարամյա հակառակորդների համար միայն պաշտոնական և հանրային դիվանագիտության միջոցով էական առաջընթաց գրանցելը շատ դժվար է», ” ասել է նա:
Թարգմանիչ՝ Մարիամ Օհանյան (Mariam Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: