Հոսպիտալի հետևի մասում գտնվող փայտե տնակում մի կին, զգուշորեն պահելով տղամարդու գլուխը, սպունգով նրա վրայից մաքրեց մաղձն ու արյունը: Ծածկոցով փակված էր տղամարդու հաշմանդամացած ստորին կեսը: Նրա արյունով ծածկված զինվորական համազգեստը դեռ փաթաթված էր կրծքին:
Հետևի սեղանի վրա՝ կապույտ մեծ պարկի մեջ, մեկ այլ մարմին էր դրված. այս անգամ երիտասարդ կին՝ նույնպես կանաչ հագնված և քրդական ուժերի կարկատանով : Բուժաշխատողն ուղղեց նրա գլուխը և զգուշությամբ մի կողմ տարավ մազերը դեմքի վրայից: «Այժմ մենք ունենք հինգ նահատակ,-ասաց նա՝ ցույց տալով դիահերձարանը:Երեք զինվորական և երկու քաղաքացի: Նրանք, ովքեր դեռ պայքարում են, փորձում են փրկել մյուսներին»:
Պատերազմը քրդական ուժերի և Թուրքիայի միջև արդեն երեք օր է ինչ շարունակվում է, դեռ ամենաարյունալի կերպով, իսկ շտապ օգնության մեքենաները, ինչպես իսկական, այնպես էլ ժամանակավոր, պարբերաբար ժամանում են այստեղ: Երբ նրանք եկան, տեղացիներն ու բուժակները հավաքվեցին՝ պատրաստակամություն ցուցաբերելով յուրաքանչյուրի համար հոգ տանելու և հայտնելու համար, թե ինչպես են նրանք մահացել: «Նա քաղաքացի էր,- ասաց մի տղամարդ՝ ծածկելով երիտասարդի դեմքը: Նրանց մեծ մասն են քաղաքացիական անձինք,- պնդեց մյուսը,- սա պատերազմ է քուրդ ժողովրդի դեմ»:
Մահացածները պատերազմում հաճախ իրենց հետ տանում են նաև գաղտնիքները: Նույնը և առաջնագծից 20 մղոն հեռավորության վրա գտնվող սիրիական այս քաղաքում է, որտեղ բերվեցին մահացածներից շատերը: Մինչ այժմ նրանց գերակշռող մասը եղել են զինյալներ՝ ջախջախված թուրքական զենքով, որ գնդակոծում է Ռաս ալ-Այն քաղաքը, և որտեղից ուրբաթ օրը բնակիչները սկսեցին փախչել միակ անվտանգ ճանապարհի ամբողջ երկայնքով:
Երկնքում պտտվում էին կործանիչ ինքնաթիռներն ու անգղերը: Ինքնաթիռները թիրախներ ընտրում էին ներքևում, իսկ պտտվող թռչունները՝ արդյունքում սնվում: «Ռազմադաշտում՝ կապույտ շինության մոտակայքում, կա տասը նահատակ,- ասաց մի տեղացի տղամարդ՝ պատսպարված Ռաս ալ-Այնից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող կրպակի տակ,- ինքնաթիռը նրանց այսօր առավոտյան է ռմբակոծել»:
Ավելի հեռու՝ ճանապարհի ներքևում, երկրորդ ավիահարվածը բաժին հասավ անցակետին՝ ամեն ինչին բացառությամբ քաղաքի մեկուսիչ մասից և այնտեղ մնացած մի քանի քաղաքացիական անձանց վնաս հասցնելուց: Հրետանու զարկերի ձայների ուժգնության արդյունքում բետոնե փոշուց դուրս սավառնեց սնկային ամպ, և արդյունքում պատահական, բեռնատարը ձեռնոցի նման պտույտ եկավ: Հավաքելով ներքնակներն ու պայուսակները՝ նրանք ուղևորվեցին դեպի համեմատաբար ավելի ապահով Թալ Թամիր՝ քաղաք, որը նմանատիպ շատ փախուստների ժամանակ ծառայել է որպես կայանատեղի:
Շտապ օգնության ավտոմեքենաներն առաջ էին անցնում՝ դատարկելով մեծահասակներին և երիտասարդներին հոսպիտալի ընդունարան և ուղևորվում հետ: Կինը, որ նստել էր ազդրի վրա, երգում էր իր մահացած որդու համար: Նրա կողքին մի քուրդ կին, բամբակյա մեծ կտորներից պատրաստելով վիրակապեր, գետնին էր դնում:
«Ի՞նչ պատահեց նրան»,- հարցրեց դիահերձարանի քուրդ աշխատակիցը գլխաշորը գլխին կապած սգացող արաբ մորը: «Մենք դրսում նստած էինք, և հրազենի գնդակները վրա հասան: Դրանցից մեկը հարվածեց նրա գլխին,-պատասխանեց նա,- ես չգիտեմ, թե դրանք որտեղից էին»:
Այգում երկու տղամարդ վերջացրել էին երկու դիերի վրայի զրահապատ մասն առանձնացնելը՝ հեռացնելով պահեստային ռազմամթերքն իրենց գոտիների վրայից: Թափվող արյունը ողողեց նրանց ոտքերը, երբ սկսեցին մնացորդները հավաքել սև պլաստիկ տոպրակների մեջ: «Նրանք փորձում էին դուրս բերել քաղաքացիների և մեր անդամահատված զինակիցներին: Երեք տարեկան մի աղջիկ կորցրեց իր կյանքը»:
Նարատիվն արագորեն դարձավ քրդերի՝ Թուրքիայի հետ պատերազմի էականբաղկացուցիչ մաս, իսկ նա, ով մահանում է, կենտրոնում է: Թալ Թամիրի և Ռաս ալ-Այնի միջև ճանապարհին՝ Թրամփի կողմից քառամյա դաշինքը խզելու որոշման ֆոնին, մի թուրք-քուրդ վերջին երեք օրվա ընթացքում բազմիցս ներկայացրել է իրպնդումները, թե աշխարհն ամբողջ պատմության ընթացքում դավ է ունեցել քրդերի դեմ, և այս անգամ էլ ոչինչ այլ չէ:
Դեպի Քամիշլի վերադարձի ճանապարհին հանկարծակի հայտնվեց վատ նախանշան համարվող մի սև փետուր: Պատերազմը հարվածել էր հյուսիս-արևելյան Սիրիայի ամենամեծ քաղաքի սրտին: «Հարձակումը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ»,- բղավում էր մի տեղացի հեռախոսազրույցի ժամանակ: Ծուխը գալիս էր մեքենայի ռումբից, և ոչ թե թուրքական հարձակման կողմից: Գոլորշու արձակման, մաղձի և պողպատի այրման հետևանքովաղտոտել են քաղաքային թաղամասերի մեծ մասը, մինչդեռ հրշեջ-փրկարարներն ու օգնականները փորձում էին վերահսկողության տակ պահել ամենը:
«Սկզբում զանգվածային պայթյունը, ապա այս ամենը»,- ասաց ֆալաֆելավաճառ Ռազեք Ահմադը, ով կանգնած է եղել 20 մետր հեռավորության վրա և ինչ-որ կերպ մնացել է վնասազերծ: Առնվազն երկու հոգի սպանվել է, իսկ ևս հինգը՝ վնասվել հարձակման արդյունքում, որն իր հերթին մեծ ծավալ հաղորդեց քրդական հողերի համար պատերազմի խնդրին: Եվ այս անգամ ևս կասկածյալ է Իսլամական պետությունը:
«Որտեղ էլ, որ քաոս լինի, դուք կգտնեք նրանց,- ասաց Կավա Մակսոն:Էլ ո՞վ կարող էր սա անել, եթե ոչ Իսլամական պետությունը»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Բդոյան (Christine Bdoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: