Այս երեք երկրները ուղարկում են քաղաքաբնակ երեխաներին բնության գիրկ` նպաստելու նրանց անհատական աճին` սովորեցնելով տարբեր իրավիճակներից ելք գտնել և պատասխանատվություն դրսևորել:
??Նիդերլանդներում մինչև պատանեկան տարիքի երեխաների փոքր խմբերին անտառում մենակ են թողնում: Նրանք պետք է գիշերով քայլեն` գտնելու ետդարձի ճանապարհը` կիրառելով միայն կողմնացույց կամ GPS նավիգացիոն համակարգ և իրենց ինտուիցիան:
??Միացյալ Թագավորության Էդինբուրգի մրցանակաբաշխությունը նպատակադրված է զարգացնել անձնային և թիմային աշխատանքի հմտությունները` երեխաներին դժվարին մարտահրավերներ նետելով: Վերջինս ներառում է ճամբարային քայլարշավները վայրի բնության մեջ տասնյակ մղոններով, որի ընթացքում մասնակիցներն իրենց հետ կրում են գոյատևման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
??Միացյալ Նահանգներում հազարավոր ամերիկացի երեխաներ մասնակցում են ամառային ճամբարների, որտեղ կարող են բնության մաս դառնալ, մասնակցել կայակինգի, գնալ արշավների և ուսումնասիրել նոր վայրեր: Սա օգնում է զարգացնել կյանքի հմտություններ և այլ մարդկանց հետ կապեր հաստատել:
Ինչպե՞ս են քո երկրի երեխաները շփվում բնության հետ:
Թարգմանիչ՝ Լորան Օհանյան (Loran Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: