Խմբագրական: Խնդրելով «Քայլող հանրապետություն» խմբակցության պատգամավորներին «բացել իրենց աչքերը ներգաղթի իրականության հարցի վրա, Էմանուել Մակրոնը այս հարցի շուրջ առճակատում է ունեցել Ազգային միավորում շարժման հետ, որը չի հապաղի խաղադրույքները բարձրացնել:
Հրատարակվել է 18-ը սեպտեմբերի 2019, ժամը` 11:23-ին
«Մոնդ»-ի խմբագրական: Ինչպես այդ ասել է երկուշաբթի, սեպտեմբերի 16-ին համամասնական պատգամավորների առջև, հանրապետության նախագահին 2 լավ պատճառ մղում են «բացելու աչքերը» ներգաղթի խնդրի վրա:
Առաջինն այն է, որ երևույթն անհանգստացնում է ավելի ու ավելի շատ ֆրանսիացու: Ipsos-Sopra Steria-ի կողմից իրականացված ֆրանսիական տարանջատումների վերջին հետազոտություններում (սեպտեմբերի 17-ի Լը Մոնդ), նրանցից շատերը կարծում են, որ «գլոբալիզացիան սպառնալիք է Ֆրանսիայի համար», որ «երկիրը պետք է պաշտպանվի նախապես», որ «ներգաղթյալները ջանքեր չեն գործադրում ներգրավվելու համար»: Մեկ տարում այս երեք ցուցանիշները 4-ից աճել են 6-ի՝ արտացոլելով մի լարվածություն, որը ցանկացած կառավարություն չի կարող անտեսել:
Երկրորդ լավ պատճառն այն է, որ երևույթը խորացնում է գլոբալիզացիայի հաղթողների և պարտվողների, միջին խավի և հարուստ դասի միջև եղած տարանջատումը: Աշխատողների ընտրազանգվածում հարցն իրապես շատ զգայում է, և մերժումն առավել սուր: Քաղաքական տեսանկյունից թույլ տալ, որպեսզի նման տարանջատումը զարգանա, վտանգավոր է:
Հանրային հաշիվների նախարար Ժերալդ Դարմանին առաջինը բարձրաձայնեց այն՝ «դեղին բաճկոնների» շարժման հաջորդ օրը: «Պահպանողական”առաջադիմական պառակտումը չպետք է վերածվի ռամիկ”ազնվական պառակտման, բուրժուաներն ու էլիտան լինելով նախագահական մեծամասնություն, իսկ ժողովուրդը՝ Ազգային միավորման կողմնակիցներ»,- նախազգուշացրել էր Հյուսիսում ընտրվածը, ով շեշտադրում է իր համեստ արմատները: Ինչի պատճառով, ավելացրել էր նա, անհնար կլինի «պահպանել ազգային համախմբվածությունը», «վերափոխել երկիրը» և «հաղթել նախագահական ընտրությունները»:
Կրակը պահելու փոխարեն՝ բորբոքել խարույկը
Հավատարիմ մնալով այդ հիմնավորմանը, Էմանուել Մակրոնը մտածում է իր հնգամյա կառավարման երկրորդ մասը տեղադրել թագավորական նշանի տակ, ինչպես դա արել էր Նիկոլա Սարկոզին 2008թ”ի մեծ ճգնաժամից հետո: Բայց սա անելով՝ նա կանգնում է նույն վտանգի առաջ, ինչ որ իր նախորդողը՝ կրակը պահելու փոխարեն բորբոքում է խարույկը: Տարիներ շարունակ Մարին լը Պենը նախապատվությունը տվել է ներգաղթի թեմային: Ամեն անգամ, երբ մրցակիցն իր դաշտում է հայտնվում, նա բարձրացնում է ցցերը: Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում բանավեճ կկազմակերպվի, և Մարին լը Պենը հակադարձում է, որ բավարար ներկայացուցիչներ չունենալու պատճառով, նրա կուսակցությունն այնտեղ ելույթ չի ունենա: Էմանուել Մակրոնն անհանգստացած է ապաստան հայցողների մեծ թվաքանակով, իսկ տիկին լը Պենը առաջարկում է հանրաքվեով հարցնել ֆրանսիացիներին «շատ պարզ հարցեր» ինչպիսիք են՝ «այո կամ ոչ հողի իրավունքը, այո կամ ոչ ընտանիքների վերամիավորմանը, այո կամ ոչ մեր սահմանների կրկին վերահսկելուն»:
Ազգային միավորման նախագահին հակադրելու համար, պարոն Մակրոնը ցանկանում է, որ մեծամասնությունն ընդունի մի ուսմունք, որը հավանաբար կհաստատի ներգաղթի մարտահրավերները. Ֆրանսիան, իր եվրոպական գործընկերների հետ համատեղ, պետք է իր ողջ մասնակցությունը ստանձնի փախստականների ընդունելության գործընթացում, բայց պետք է անհանդուրժող մնա անօրինական ներգաղթի հանդեպ: Այնուամենայնիվ, նա պայքարում է իր մեծամասնության դեմ և վտանգում է սխալ գործել, ինչը մրցակցին դիմակայելու լավագույն միջոցը չէ:
Բայց ամենից զայրացնողը այն իմպրովիզացիան է, որով որոշ զգայուն հարցեր նետվում են արոտավայրեր, ինչպես ցույց է տալիս Պետական բժշկական օգնության (ՊԲՕ) օրինակը: Մեծամասնության ղեկավարներն ու նախանձախնդիր նախարարները մատնանշում են ապօրինի օտարերկրացիների առողջության «չարաշահումները»: Վարչապետը զեկույց էր պահանջել, որի եզրակացությունները հայտնի չեն: Արդյունք՝ ֆանտազիան գերակշռում է այնտեղ, որտեղ անառարկելի թվերը թույլ են տալիս իրականացնել արտացոլումը: Սա է ներգաղթի վերաբերյալ բանավեճի ողջ ծուղակը: Այն բացվում է ականապատ տարածքում:
Թարգմանիչ՝ Անի Արշակյան (Ani Arshakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: