9/11-ի տարելիցի ընկալումը աֆղանական պատերազմի ավարտի պահանջի միջոցով

Բնօրինակի հեղինակ՝ Marjorie Cohn, Truthout

2001 թ. սեպտեմբերի 11-ի` 18-ամյա հարձակումների և Աֆղանստան ԱՄՆ-ի անօրինական ներխուժումների տարելիցի նախօրեն  Միացյալ Նահանգներն ու Թալիբանը եզրափակեցին առանց որևէ գործարքի վրա հիմնված խաղաղ բանակցությունների 9 փուլով:

Չնայած նրանք, ըստ տեղեկությունների, սկզբունքորեն եկել էին համաձայնության, Դոնալդ Թրամփը համառորեն պահանջում էր գաղտնի հանդիպում Քեմփ Դեյվիդում Թալիբանի և աֆղանական խամաճիկ կառավարության հետ,  որպեսզի նա կարողանար առավելություն գրանցել որպես գլխավոր գործարքառու: Քեմփ Դեյվիդում բանակցություններն ավարտելու գաղափարը «հեռանկար էր, որն ի ցույց դրեց նախագահի հակվածությունը դրամատիկ տեսարանների նկատմամբ»,- հայտնում է  The New York Times-ը:

Այնուհանդերձ, Թրամփը հանկարծակիորեն չեղյալ հայտարարեց հանդիպումը, որ  նախատեսվում էր կայանալ անցած շաբաթ՝ հիշատակելով ամերիկացու կյանք խլած թալիբանյան մեքենայի ռմբակոծությունը:

Ըստ The New York Times-ի՝ կան «խնդիրներ կապված [Թրամփի] հայտարարության ճշգրտության հետ, այն մասին, որ Թալիբանն ընդունել է կիրակի օրվա հրավերը Դեյվիդ Քեմփում, և որ հենց նա է, որ չեղարկել է հանդիպումը: Կիրակի օրը թալիբանյան բանակցողները հայտնեցին, որ իրենք պայմանավորվել էին ժամանել Միացյալ Նահանգներ միայն գործարքի հաստատումից հետո և միայն ամերիկյան կողմին հանդիպելու նպատակով՝ ենթադրելով, որ պարոն Թրամփը գուցե չեղարկած լինի հանդիպումը, որին գլխավոր մասնակիցները չէին էլ պլանավորում ներկա գտնվել»:

Թրամփի՝ Քեմփ Դեյվիդի հանդիպման չեղարկման վերաբերյալ արդարացումը/ պատճառաբանությունը զրպարտվեց նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից՝ պնդմամբ այն մասին, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է «միայն վերջին 10 տարվա ընթացքում սպանված ավելի քան հազար թալիբանների համար»:

Հանդիպման չեղյալ հայտարարվելուց երկու օր անց Թրամփը լրագրողներին հայտնեց, որ Թալիբանի հետ խաղաղ բանակցությունները «մեռած են այնքան ժամանակ, քանի դեռ դրանով մտահոգված եմ ես»:

Խաղաղության նախնական համաձայնագիրն Աֆղանստանում կթողնի ամերիկյան հազարավոր զորքեր

Ներկայումս Աֆղանստանում կա 14.000 ամերիկյան զորք: Թրամփի հսկողության ներքո Թալիբանի հետ նախնական համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները ստորագրումից հետո 135 օրվա ընթացքում Աֆղանստանից դուրս էր բերելու 5400 զինվոր՝ հասցնելով/նվազեցնելով քանակը 8600-ի: Սա այնուամենայնիվ Աֆղանստանում կթողնի ավելի շատ զորք, քան այն 8400-ն, որոնք այնտեղ էին Բարաք Օբամայի պաշտոնից հեռանալու ժամանակ: Զորքի մնացած մասը կհեռացվի աստիճանաբար 16 ամսվա ընթացքում:

Փոխարենը Թալիբանը պետք է համաձայներ չաջակցել ահաբեկչական միջազգային խմբավորումներին, ինչպես նաև պետք է խանգարեր ահաբեկիչներին օգտագործել Աֆղանստանը՝ որպես հարձակումների հենակետ: Թալիբանը պետք է նաև բանակցություններ վարեր աֆղանական կառավարության հետ (չնայած անհասկանալի է, թե ինչպես պետք է դրանք իրականացվեին՝ հաշվի առնելով, որ Թալիբանի ավագ առաջնորդը Քաբուլում հայտնել է The New York Times-ին. «մենք չենք ճանաչում ԱՄՆ-ի խամաճիկ կառավարությունը»):

Այնուամենայնիվ, նույնիսկ վճռական գործարքի շուրջ բանակցություններ վարելու պայմաններում Թրամփը հաղորդեց՝ «մենք միշտ ներկայություն ենք ունենալու» Աֆղանստանում: Միացյալ Նահանգների պատվիրակ Զալմեյ Խալիլզադը, զեկուցման համաձայն, հայտնեց, որ Միացյալ Նահանգներն իրեն իրավունք է վերապահում օգնել աֆղանական կառավարական ուժերին Թալիբանի հարձակման դեպքում: Իսկ Սպիտակ Տան ավագ խորհրդականները բարյացակամ են դիտարկում Աֆղանստանում ԿՀՎ-ի (CIA) աճող ներկայությունը, քանի որ հեռանում են ԱՄՆ ուժերը:

Թալիբանը, սակայն, մի փոքր տարբերություն է տեսնում ԱՄՆ զինված ուժերի և ԿՀՎ գործակալների միջև, ուստի բազմիցս պնդում էին, որ չեն համաձայնի կնքել հրադադար այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ ամբողջ զորքը դուրս չգա Աֆղանստանից:

Միևնույն ժամանակ չնայած նրան, որ շատ քաղքագետներ քննադատում են Թրամփին Թալիբանի հետ Քեմփ Դեյվիդի հանդիպումը կազմակերպելու համար, քչերն են, նախևառաջ, հարցականի տակ դնում ԱՄՆ-ի՝ Աֆղանստան ներխուժելու օրինականությունը:

ԱՄՆ-ի ներխուժումն Աֆղանստան անօրինական էր

ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը խախտեց ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որը պարտադրում է երկրներին լուծել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով: Կանոնադրությունն արգելում է ռազմական ուժի կիրառումը, բացառությամբ ինքնապաշտպանության կամ Անվտանգության խորհրդի թույլտվության: Ներխուժումն օրինական ինքնապաշտպանություն չէր, քանի որ հակահարված չէր աֆղանական կողմի հարձակմանը: 9/11 հարձակումները չէին իրականացվել աֆղանական կառավարության կողմից: Եվ չնայած Խորհուրդն ի պատասխան 9/11 հարձակումներին ընդունեց 1368 և 1373 բանաձևերը, սրանցից և ոչ մեկը չթույլատրեց ԱՄՆ-ին կիրառել ռազմական ուժ Աֆղանստանի դեմ: Փոխարենը բանաձևերը դատապարտեցին 9/11 հարձակումները. կարգադրեց  հաշիվների սառեցում և ահաբեկչական գործունեության քրեականացում, կոչ արեց քայլեր ձեռնարկել ահաբեկչական գործունեության կանխելու ուղղությամբ՝ ներառյալ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև կողմ հանդես եկավ ահաբեկչության դեմ միջազգային կոնվենցիաների վավերացմանն ու իրագործմանը:

9/11-ից ի վեր, Ջորջ Բուշի՝ «ահաբեկչության դեմ պատերազմի» քողի ներքո՝ ԱՄՆ-ն անօրեն հարձակվել, ներխուժել և ռմբակոծել է մի շարք երկրներ և առանց օրինական պատասխանատվության ենթարկվելու խոշտանգել անասելի թվով մարդկանց:

2018թ. վերջին The New York Times-ը զեկուցեց, որ Աֆղանստանի տարածաշրջանային ուժերը, ԿՀՎ-ի գլխավորությամբ «գործել են իրենց հոժար կամքով և ըստ մարտական գործողությունների կանոնների, որոնք նախատեսված են քաղաքացիներին պաշտպանելու՝ հսկելով գիշերային հարձակումները, անպատիժ մնացող խոշտանգումներն ու սպանությունները:

Ամերիկյան 18-ամյա պատերազմն Աֆղանստանում  խլեց 139.000 Աֆղանստանի քաղաքացու և զինվորականի, ինչպես նաև ավելի քան 6.300 ամերիկյան զինվորականի և վարձկանի կյանք:

Իսկ կոտորածն Աֆղանստանում գնում է միայն վատթարացման: 2019թ. հուլիսն անցած 2 տարվա ընթացում ամենամահաշատ ամիսն էր՝ 1.500 զոհերով կամ վիրավորներով: 2019-ի առաջի կեսի ընթացքում Աֆղանստանում զոհվել է մոտ 4.000 խաղաղ բնակիչ, և գլխավորապես հենց Միացյալ Նահանգներն էր, որ պատճառ դարձավ քաղաքացիների մեծ մասի մահվանը տվյալ ժամանակահատվածում:

Ավելին, 2001թ. ամերիկյան ներխուժումից ի վեր Աֆղանստանում պատերազմի վրա ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 1 տրիլիոն դոլար:

«Վաշինգտոնը դեռ շատ ժամանակ առաջ է քաղաքականապես պարտված եղել Աֆղանստանում, և ամերիկյան մարտավարության ոչ մի փոփոխություն այն չի փոխի՝ լինի դա զորքերի թվի մեծացում, տեղացի զինվերների նոր մարզում, թե ահաբեկչության դեմ ուղղված պայքար»,-Common Dreams-ում գրում է Ռիզ Էրլիչը: «ԱՄՆ-ն պարտվեց, որովհետև աֆղանցիների մեծ մասն ԱՄՆ-ին դիտարկում են որպես օկուպացնող ուժ»,-հավելեց նա:

Այսպիսով, գործողությունների միակ ընդունելի ընթացքը ամերիկյան պատերազմի՝ Աֆղանստանում լիարժեք ավարտն ու նրա ժողովրդին փոխհատուցման տրամադրումն է:

Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր ամբողջ զորքը, ԿՀՎ գործակալներին և գործակատարներին և փակի Աֆղանստանում իր ռազմական բազաները: Ավելին, ինչպես նշեց Voices for Creative Nonviolence-ի համակարգող Քեթի Քելլին՝ ԱՄՆ կառավարությունը պետք է զգալի քանակի գումարներ տրամադրի փոքր միջազգային օգնության/աջակցության խմբերին, որոնք կկարողանան օգնել վերակառուցել երկիրը: Քելլին հայտնեց Էրլիչին. «Փոխհատուցումները պետք է վճարեն աֆղան ժողովրդին, ոչ թե կառավարությանը»:


Թարգմանիչ`  Քրիստինե Բդոյան (Christine Bdoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: