Ոսկեղենիկ #3

Ոսկեղենիկ նախաձեռնության երրորդ հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։

⚠️ Զուգադրական շաղկապների տարածված սխալներից է «քան թե» ձևի փոխարեն «քանց թե»-ի կիրառումը, որը ժողովրդախոսակցական ոճի դրսևորում է: Ինչպես՝ «Պահանջները ավելի մեծ են, քանց թե մեր հնարավորությունները» (ծխախոտագործի խոսքից):

? Աղբյուր՝ Բարսեղյան Ա. Գ., «ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՄԱՆ ՈՉ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԼԵԶՎՈՒՄ»

? Հղում՝ http://lraber.asj-oa.am/6316/1/200-205.pdf

⚠️«Շնորհակալություն հայտնել» արտահայտությունը պահանջում է տրական հոլով, ինչպես՝ «Ձեզ շնորհակալություն եմ հայտնում», մինչդեռ շնորհակալ լինում են մեկից (բացառական հոլով), ինչպես ՝ «Ձեզնից շնորհակալ եմ»:

Սակայն «շնորհակալ եմ Ձեզնից» կաղապարին համարժեք է նաև «շնորհակալ եմ Ձեզ կաղապարը». երկուսն էլ համարվում են ճիշտ և ընդունելի, քանի որ տեղավորվում են ինչպես աշխարհաբարյան, այնպես էլ գրաբարյան մտածողության մեջ:

?Աղբյուր՝ https://www.lezu.am/?p=726

Բարձրացնում են ծանրությունը, որևէ առարկա, ընկած կամ մի կողմ շպրտված արժեք: Դա մարմնի որոշակի գործողություն է, կարող է նաև վերացական հասկացություն լինել, սակայն հարցին երբեք չի առնչվում:

❗️Թող դա անեն ուրիշ ազգերի ներկայացուցիչները. մենք հարցը ոչ թե բարձրացնում ենք, այլ քննարկում, շոշափում, արծարծում, բարձրաձայնում, վեր հանում:

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). II

⚠️ Խնդրառությունը նախադասության անդամների կապակցման եղանակ է, որի դեպքում կապակցող անդամներից մեկը պայմանավորում է մյուսի քերականական ձևը։

Բավականին տարածված են «համար», «մոտ», «նման», «պես», «հետ» կապերի հետ գործածվող հոլովված դերանունների սեռական-տրականի շփոթության դեպքերը։

«Մեր համար», «քո պես», «ձեր համար» հատուկ են խոսակցական լեզվին, քանի որ միայն I և II դեմքերի անձնական դերանուններով արտահայտված կապի խնդիրը դրվում է տրական հոլովով, ինչպես օրինակ՝ քեզ համար, մեզ համար։ Մնացած դեպքերում դրվում է սեռական հոլովով (նրա համար)։

? Բարսեղյան Ա.Գ., «Խնդրառական կապակցությունների ոչ կանոնական դրսևորումներ ԶԼՄ-ների լեզվում»

Յու. Ավետիսյան, «Շարահյուսություն»

http://kantegh.asj-oa.am/366/1/198-201.pdf

❗️Մեղանչել բառը գործածական է թե՛ գրաբարում, և թե՛ արդի հայերենում, սակայն արդի հայերենում մեղանչել բառը սխալմամբ օգտագործվում է «զղջալ» իմաստով՝ առաջացնելով իմաստային շփոթ:

Մեղանչել նշանակում է մեղք գործել, հանցանք կատարել, սխալվել։ Հիշենք Իսահակյանի հերոսի նշանավոր խոսքը․ «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»։

⚠️ Վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ, ցուցաբերել։ Օրինակ՝ «Դու լավ ես վերաբերվում ընկերոջդ» ( =Դու լավ ես վարվում ընկերոջդ հետ)։ Սա թերևս միակ բայն է, ուր «-վ» ածանցը ոչ թե բայասեռն է փոխում (ինչպես` ջարդել-ջարդվել), այլ իմաստային որոշակի տարբերակում է առաջ բերում:

Վերոբերյալ օրինակներից երևում է նաև, որ եթե անձնանիշ բառ է, ապա ստորոգյալը վերաբերվել-ով պիտի լինի՝ «նա կասկածանքով էր վերաբերվում բոլորին ու ամեն ինչին»։ Ոչ անձնանիշ ենթակայի ստորոգյալը արդեն վերաբերել-ն է լինում՝ «Մեծ ուսուցչի ասածները բոլորիս են վերաբերում»։

? Հենրիկ Գասպարյան, «Ճիշտ և սխալ», Երևան 2007, էջ 24:

?Շնորհավո՜ր ս̶ե̶կ̶տ̶ե̶մ̶բ̶ե̶ր̶ի̶ 1:

Շարունակենք ինքնակրթվել՝ հոգեպես հավերժ մնալով աշակերտ:

#Ոսկեղենիկ #ՍխալներիՈւղղում #Մայրենի