Նոյեմբերի 8-9-ը Բեռլինում անցկացվում էր Falling Walls Lab միջազգային ֆորումը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր «Ինլայթ»-ի գլխավոր խմբագիր, GreEnlight նախաձեռնության համահեղինակ՝ Մարինե Օհանջանյանը:
Ելույթի ժամանակ Մարինեն ներկայացրեց Հայաստանում աղբահանության, աղբի տեսակավորման և վերամշակման խնդիրները և կիսվեց Էկո աղբ / Eco aghb հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «#Աղբ_Չէ» ակցիաների փորձով:♻️
Զեկույցը շուտով հասանելի կլինի GreEnlight-ի էջում: