Չինաստանի գաղտնագրման օրենքի վերծանումը

Բնօրինակի հեղինակ՝ Zi Yang,The Diplomat

2017-ի ապրիլին թողարկված նախնական նախագծից 2 տարի անց, հոկտեմբերի 26-ին՝ Չինաստանի ազգային ժողովրդական համագումարն ընդունեց գաղտնագրման օրենքը։ Երկար ժամանակ անց, հաշվի առնելով գաղտնագրման կարևորությունը կիբեր և տեղեկատվական անվտանգության ոլորտում, օրենքը, որն ուժի մեջ  կմտնի 2020 թվականից, արմատական փոփոխությունների կենթարկի կիբեր կանոնակարգերը՝ հանգեցնելով և՛ անվտանգության, և՛ առևտրի առնչությունների։ Օրենքում սահմանված նպատակները հետևյալն են. 1)կանոնակարգել կոդավորման ծրագրերը և կառավարումը, 2)բարելավել  կոդավորման արդյունաբերության զարգացումը, 3)պաշտպանել ցանցային և տեղեկատվական անվտանգությունը, 4) երաշխավորել ազգային և հանրային անվտանգության շահը, 5)պաշտպանել քաղաքացիների, իրավաբանական անձանց և այլ կազմակերպությունների օրենքից բխող իրավունքները (ըստ առաջին հոդվածի)։

Տվյալ օրենքում «գաղտնագրությունը» վերաբերում է տեխնոլոգիային,ապրանքներին և ծառայություններին, որոնք տեղեկատվությանը ենթարկում են վերափոխման, որոնք էլ անդրադառնում են կոդավորման պահպանման և անվտանգության վավերացման վրա։ Այլ կերպ ասած՝ օրենքը կապ ունի միայն կոդավորման հետ, այլ ոչ թե գաղտնազերծման։ Օրենքն ընդգծում է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջնորդությունը գաղտնագրական աշխատանքում, որը լիազորում է Գաղտնագրված Պետական Կառավարմանը։ ԳՊԿ-ն (SCA-State Cryptography Administration)  ինքնուրույն կազմակերպություն է,որը երկու անուն է կրում։ Հաղորդակցվելով  արտխորհրդարանական անձնաց հետ, այն ներկայացվում է ինչպես ԳՊԿ։ Այնուամենայնիվ, կուսակցական անվանումն է Կենտրոնական Գաղտնագրության առաջատար խմբի գրասենյակ։ ԳՊԿ-ի անմիջական կառավարիչը ոչ թե Պետական խորհուրդն է, այլ Կուսակցության Կենտկոմի Գլխավոր Գրասենյակը։

Մտահոգված գաղտնագրության ապահովագրության համակարգմամբ, իրականացմամբ և ձևակերպմամբ՝ ԳԿՊ համակարգը կենտրոնական մակարդակից անցում է կատարում մարզեր, քաղաքապետարաններ և կոմսություններ։ Չնայած, լինելով կազմակերպություն, որը գործում է գաղտնի ձևով, ԳՊԿ-ն զարմանալիորեն շիտակ է գործում։ ԳՊԿ-ի շտաբը տեղակայված է Պեկինում գտնվող Ֆենտա շրջանի 7-րդ Դիանչագի ճանապարհին։ Կազմակերպության ենթակա կազմակերպությունների  ճշգրիտ տեղանքները հասանելի են ԳՊԿ-ի պաշտոնական վեբ-էջում։

ԳՊԿ-ի պաշտոնական մանդատը պահանջում է հետևյալը. 1) կազմակերպել կուսակցության և պետական ուղեցույցների և գաղտնագրման ապահովագրության իրականացումը և առաջարկություններ անել գաղտնագրման աշխատանքում հիմնական խնդիրների լուծումների վերաբերյալ, 2)մշակել զարգացողական գաղտնագրության ծրագրեր, նախագծել դրանց աշխատանքի կանոնակարգումները և պատասխանատու լինել մեկնաբանության համար, կազմակերպել գաղտնագրության ստանդարտների հետ կապված կատարելագործումը, 3)իրականացնել գաղտնագրության օրինական կառավարման գործառույթներ, կազմակերպել հետազոտություն, արտադրություն, վաճառք, գնահատում և կիրառություն, ուսումնասիրել և զբաղվել գաղտնի գաղտնագրության հետ կապված տեղեկատվության արտահոսքերով, հետազոտել ապօրինի  գաղտնազերծության օգտագործումը և պատասխանատվություն կրել օտարերկրյա անձանց վերաբերող գաղտնագրված աշխատանքի համար, ապահովել ընդհանուր ղեկավարություն գաղտնագրական աշխատանքում, 4) ղեկավարել ցանցերի և տեղեկատվական համակարգերի գաղտնագրման համակարգերի ծրագրավորումը և կառավարումը, ի լրումն (Չինաստանի) ազգային գաղտնագրված ենթակառուցվածքների ծրագրավորման, կառուցման և կառավարման, 5) ղեկավարել մասնագիտական գաղտնագրման ուսուցում և փոխանակում, կազմակերպել մասնագիտական գաղտնագրերի ուսուցում և վերապատրաստում և ինչպես նաև կիրառական տեխնոլոգիաների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտական հետազոտական հաստատություններում և ակադեմիական կազմակերպություններում հետազոտություն վարել և փոխանակել հիմնական գաղտնագրման տեսություն։ 

Ասվածի համաձայն, ԳՊԿ-ն կլինի Գաղտնագրման օրենքի իրականացման  ետևում կանգնած հիմնական կազմակերպությունը։

Ազգային անվտանգության առնչությունները

Կապված ազգային անվտանգության հետ՝ գաղտնագրման օրենքն առանձնացնում է երկու կոդավորման կարգեր՝ «հիմնական» և «սովորական»։ Չինաստանի Պետական Գաղտնիքների օրենքը գաղտնի տեղեկությունը 3 մակարդակի է բաժանում՝ ըստ պետական  ապահովության և ազգային շահին հասցնող հնարավոր վնասների։ 3 մակարդակներն են «գաղտնիք» (բացահայտվելու դեպքում վնասների հասցնում), «խիստ գաղտնի գաղտնիք» (բացահայտվելու դեպքում լուրջ վնասների հասցնում), և «հույժ գաղտնի գաղտնիք»  (բացահայտվելու դեպքում չափից շատ վնասների հասցնում)։ Մինչ հիմնական կոդավորումը պաշտպանում է բոլոր 3 մակարդակները, սովորականը պաշտպանում է գաղտնիքը և խիստ գաղտնի մակարդակները։

Չնայած Գաղտնագրման օրենքում հստակ նշված չէ, սակայն Պետական Գաղտնիքների Պաշտպանության Ազգային Վարչությունը, ամենայն հավանականությամբ, կաշխատի ԳՊԿ-ի հետ՝ ազգային անվտանգության հետ կապված գաղտնագրության ոլորտում։ Մեկ այլ կազմակերպություն՝ հայտնի իր 2 անվանումներով (կուսակցական անվանումը՝ Կենտրոնական գաղտնիքների պաշտպանության հանձնաժողովի գրասենյակ), ՊԳՊԱՎ-ն է, որն ինչպես ԳՊԿ-ն, զեկուցում է Կուսակցության կենտկոմի գլխավոր գրասենյակին և ստանձնում է պետության գաղտնիքների և դասակարգված տեղեկատվության պաշտպանությունը, որն ամրագրված է Պետական Գաղտնիքների մասին օրենքում։ 

Հիմնական և սովորական գաղտնագրման վերաբերյալ Գաղտնագրված օրենքի բաժինը ցույց է տալիս պետության՝ Ազգային անվտանգության պաշտպանման համար գաղտնագրման լավ կանոնակարգված համակարգեր ստեղծելու նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Գաղտնագրման օրենքը պահանջում է բոլոր կազմակերպություններից, որոնք ներգրավված են գաղտնագրման հիմնական և սովորական մշակման, արտադրության, սպասարկման, գնահատման, տեղադրման, կիրառման և ջնջման գործընթացում, պահպանել օրենքը և կանոնակարգերը և ամրապնդել կառավարման համակարգերը՝ հիմնական և սովորական գաղտնագրման անվտանգությունը պահպանելու նպատակով։ Օրենքը նաև սահմանում է, որ լարային և անլար հաղորդակցությունների համակարգերի միջոցով փոխանցված ազգային անվտանգության տեղեկատվությունը՝ պահպանող և վերամշակող, Ազգային անվտանգության տեղեկությունները, պետք է հիմնական և սովորական գաղտնագրմամբ և անվտանգության նույնականացմամբ ծածկագրված լինեն (ըստ 14-րդ հոդվածի)։ Նաև օրենքը կոչ էր անում ստեղծել նախազգուշացման, ռիսկերի գնահատման, կապի և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգեր՝ հիմնական և սովորական գաղտնագրման համակարգերին համատեղ և արդյունավետորեն աջակցելու համար (ըստ 17-րդ հոդվածի)։ Ավելին, 18-րդ հոդվածը մասնավորապես կոչ է անում «ստեղծել հավաքագրման, ընտրության, անվտանգության մաքրազերծման, գնահատման, դասընթացների, աշխատավարձերի և եկամուտների, պարգևատրումների և պատժամիջոցների, մասնագիտական փոխանակումների և՛ հիմնական, և՛ սովորական գաղտնագրման ուղղությամբ աշխատող անձնակազմի ազատման կառավարման համակարգեր»՝ ամենայն հավանականությամբ մատնանշելով ներկայիս անձնակազմի կառավարման անկատար համակարգը։

Առևտրային առնչությունները 

Գաղտնագրված օրենքի 3-րդ մասը մասնավորապես վերաբերում է առևտրային կոդավորմանը և ունի մխիթարող ակնարկ։ 21-րդ հոդվածը մասնավորում է բարյացակամ վերաբերմունքը՝ արտահայտելով պետական աջակցություն առևտրի գաղտնագրման հետազոտությանը և զարգացմանը, ակադեմիական փոխանակմանը, հետազոտական ձեռքբերումների վերափոխմանը և արտադրանքի կիրառման խթանմանը։ Ավելին, պետությունը մեծ դեր կկատարի  առևտրային շուկայի կոդավորման կայունության, թափանցիկության, մրցակության և կանոնավորման մեջ։ Օտարերկրացիները և տեղացիները, որոնք ներգրավված են առևտրային գաղտնագրման հետազոտության և զարգացման, արտադրության, վաճառքի, սպասարկման, ներմուծման և արտահանման ոլորտում, ներառվելու են օրենքի համաձայն՝ առանց խտրականության։ Փաստացիորեն, առևտրի կոդավորման մեջ արտաքին ներդրումները խրախուսվում են։ Առևտրային գաղտնագրման ամբողջ համագործակցությունը օտարերկրացիների և չինացիների միջև կամավորական բնույթ է կրելու։Գաղտնագրման օրենսդրությամբ առևտրային գաղտնագրման տեխնոլոգիայի հարկադիր տեղափոխումը՝ վարչական միջոցներով արգելվում է։ 31-րդ հոդվածն արգելում է ԳՊԿին և համապատասխան մարմիններին պահանջել սկզբնաղբյուրի ծածկագրերին և գույքին վերաբերող տեղեկատվություն այն կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են գաղտնագրման ապրանքներ։ Պետական կազմակերպությունները նաև պետք է գաղտնի պահեն բոլոր առևտրային գաղտնիքներն ու անձնական խիստ գաղտնի տեղեկատվությունները, որոնց մասին տեղեկացել են ծառայողական պարտականությունները կատարելիս։ 

Զարմանալի չէ, որ ամբողջ շաբաթվա ընթացքում բիթքոինի արժույթը բարձրացել է՝ ի պատասխան նոր օրենքի, և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ բլոկ-շղթա տեխնոլոգիայի աջակցման խոսքի։ Ես կասեի, որ հենց սա է Չինաստանի՝ առևտրի գաղտնագրման վերաբերյալ բիզնես սկսելու համար նպաստավոր օրենք սահմանելու մտադրությունը, հատկապես տարիներ շարունակ  կեղծ արժույթների դեմ պայքարելուց հետո: Ժամանակի ընթացքում առևտրային գաղտնագրության կարևորությունը կմեծանա, որն էլ վճռական կլինի տեղեկատվական անվտանգության համար։ Որպես առևտրային պատերազմի լարվածությունը փոխհատուցելու Չինաստանի ռազմավարության մի մաս՝ բաց դիրքորոշում ունենալը լայն ազդեցություն է ունենում տեխնոլոգիայի, ֆինանսների և վիրտուալ արժույթի ոլորտների խթանման վրա, որոնք կարող են նպաստել Չինաստանի դանդաղ զարգացող տնտեսությանը։

Այնուամենայնիվ, պետք է հիշել՝ եկամուտը, բնականաբար, անմիջապես չի անցնում արտասահմանում գտնվող  ընկերություններին։ Օրենքի 9-րդ հոդվածում նշված է, որ պետությունը «կխրախուսի և կաջակցի գաղտնագրության գիտության և տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և կիրառումըկստեղծվեն գաղտնագրության մասնագետների թիմեր, ինչպես նաև մրցանակներ կշնորհվեն կազմակերպություններին և անհատներին, որոնք նշանակալից ներդրում են ունեցել  գաղտնագրական աշխատանքներում»։ Քաղաքացիների, իրավաբանական անձանց և կազմակերպությունների շրջանում, կսկսվի համաժողովրդական արշավ՝ գաղտնագրության վերաբերյալ իրազեկման և ընկալման բարելավման նպատակով։ Այլ կերպ ասած` կլինեն նորացված պետական նախաձեռնություններ՝ ուղղված գաղտնագրման ապրանքների զարգացման մեջ Չինաստանի տեղային պոտենցիալի ստեղծմանը, և չինական կազմակերպություններին հետազոտության և զարգացման մեջ մրցակցային եզրի ձեռք բերման ապահովելուն

Երկարաձիգ հարցեր 

Չնայած «գաղտնագրական օրենքը» բազմաթիվ հարցերի պատասխաններ է տվել, մի քանի ոլորտներում ավելի շատ տեղեկություն է հարկավոր։ Առաջինը, ինչպես մի չինացի վերլուծաբան նշում է, դեմքի և ծիածանաթաղանթի ճանաչման դարաշրջանում՝ օրենքն ամբողջությամբ անցավ կենսաչափական կոդավորման։ Երկրորդը, օրենքն ամբողջությամբ կենտրոնանում է կոդավորման վրա՝ բաց թողնելով գաղտնագրության մի մաս կազմող գաղտնազերծումը։ Երրորդըպետք չէ զարմանալ, թե որքան պետական միջամտություն է սպասվում այն օտարերկրյա անհատին, որն առևտրային համագործակցություն է վարում այն հիմնական կազմակերպության կամ սովորական գաղտնագրմամբ զբաղվող չինական կազմակերպության հետ։ Չորրորդը, Չինաստանի Ազգային Անվտանգության մասին օրենսդրությունը և Ազգային հետախուզության մասին օրենքը պետությանը ուժեղ դիրքում դրեցին՝ Ազգային անվտանգության կարիքների պատրվակով անհատների և կազմակերպությունների կողմից անհայտ տեղեկություն կորզելու նպատակով։ Ինպե՞ս այն կանդրադառնա գաղտնագրման օրենքի բիզնեսային կոողմնորոշման վրա։ Հինգերորդը, 43-րդ հոդվածում նշվում է, որ Կենտրոնական Ռազմական հանձնաժողովը գաղտնագրական կանոնակարգեր կկազմի Մարդկանց ազատագրական բանակի և Մարդկանց զինված ոստիկանության համար՝ շարժվելով Գաղտնագրման մասին օրենքով։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են ռազմական և զինված ոստիկանության գաղտնագրման կանոնակարգերը տարբերվելու քաղաքացիական տարբերակից և ինչպիսի՞ն կլինեն ազգային  և առևտրային անվտանգության արդյունքները։

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանի Գաղտնագրման Օրենսդրությունը հաշտարար կերպով է ազդում առևտրային այն մտադրության վրա, որն ուղղված է խթանել Չինաստանի տնտեսությունը՝ արտասահմանյան ներդրման և ներգրավվածության միջոցով: Այնուամենայնիվ, օրենսդրությունը նաև բացահայտում է Չինաստանի գաղտնագրման համակարգի անվտանգության թերացում, որը պետք է կարգավորել: Մոտ ապագայում՝ ազգային անվտանգության բնագավառի գաղտնագրման համակարգերը կլինեն ավելի կանոնակարգված և մասնագիտացված: Գաղտնագրման հետազոտությամբ և զարգացմամբ  ակնկալելի է ավելի մեծ համագործակցություն՝ չինական և արտասահմանյան կազմակերպությունների միջև, թեպետ մենք պետք է նաև կանխատեսենք Չինաստանի պետական հավելյալ աջակցությունը՝ հայրենական գաղտնագրման կազմակերպությունների ավելի մրցակցային դառնալուն:

Սի Յանգը՝ Սինգապուրի՝ Նանյան տեխնոլոգիական համալսարանի Ս. Ռաջառատնամ միջազգային հետազոտությունների դպրոցում (RSIS), Չինաստանի ծրագրի ավագ վերլուծաբան է: Նրան կարող եք հետևել Twitter-ում՝ @ZiYangResearch:


Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: