Իրապես կրթված լինելու մասին | Նոամ Չոմսկի
Իմ անունը Նոամ Չոմսկի է, ես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր եմ, որտեղ աշխատում եմ 65 տարի:
Կարծում եմ, չեմ կարող ավելի լավ պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում իրապես լինել կրթված, քան վերադառնալ այս թեմայի շուրջ որոշ դասական ձևակերպումների: Օրինակ՝ բարձրագույն կրթության ժամանակակից համակարգի հիմնադիր, հումանիստ, լուսավորիչ Վիլհելմ ֆոն Հումբոլդտի արտահայտած տեսակետները, ով շատ է գրել կրթության և մարդկային զարգացման մասին, ինձ թվում են, շատ հիմնավոր: Նա պնդում էր, որ կատարելագործվող մարդու հիմնական սկզբունքը և պահանջը անկախ հետազոտելու և ստեղծագործելու կառուցողական կարողությունն է` առանց արտաքին հսկողության:
Անցում կատարելով ժամանակակից ձևակերպումներին, գործընկերս՝ առաջատար ֆիզիկոս [Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի], իր դասախոսությունների ընթացքում հետևյալ միտքն էր արտահայտել՝ ասելով, որ կարևոր չէ, թե ինչ ես ներկայացնում լսարանում, կարևոր է, թե ինչ ես հայտնաբերում:
Այս տեսանկյունից իրապես կրթված լինել, նշանակում է կարողանալ հետազոտել և ստեղծագործել այն հասանելի աղբյուրների հիման վրա, որոնք սովոր ենք գնահատել և հասկանալ: Իմանալ, որտեղ փնտրել, որպեսզի կարողանալ ձևավորել լուրջ հարցադրումներ, կասկածի տակ դնել ստանդարտ դոկտրինները, եթե կա դրա անհրաժեշտությունը, գտնել սեփական ճանապարհը, ձևակերպել այնպիսի խնդիրներ, որոնք արժի լուծել, և դրանց լուծման ուղիներ մշակել: Սա նշանակում է շատ բաների իմացություն և ըմբռնում, բայց նաև շատ ավելի կարևոր է այն, թե ինչ ես մտապահում, որտեղ ես փնտրում, ինչպես ես փնտրում, ինչպես ես հարցեր կառուցում, ինչպես ես լուծում, ինչպես ես ինքնուրույն գործում, ինչպես ես պատասխանում այն մարտահրավերներին, որոնք աշխարհը նետում է քեզ և որոնք դու զարգացնում ես ինքնակրթության և հետազոտության միջոցով՝ ուրիշների հետ համագործակցության և համերաշխության պայմաններում:
Սա այն է, ինչ կրթական համակարգը պետք է զարգացնի մանկապարտեզից մինչև ավարտական դպրոց, և որոշ դեպքերում դա լավագույնս հաջողվում է և դրա արդյունքում ձևավորվում են այնպիսի անհատներ, ովքեր, համենայն դեպս իմ չափանիշներով, իրապես կրթված են:
Նոամ Չոմսկի
Լեզվաբան, գիտնական, սոցիալական քննադատ, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր
Աննա Խաչյան (Anna Khachian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: