Բուկովսկու 4 պոեմների անիմացիոն տարբերակները

Չարլզ Բուկովկու պոեզիան խորապես ոգեշնչել է բազմաթիվ ընթերցողների: Երբեմն այն ընթերցողներին դրդում է շվայտ ապրելակերպ վարել՝ կարծելով, թե դրա մեջ փառք կա, երբեմն էլ մղում է իրենց սեփական հետքրքրություններին համապատասխան ինչ-որ բան ստեղծելուն: Համացանցում այժմ հասանելի են որակյալ և բազմազան անիմացիաներ՝ ոգեշնչված Բուկովսկու պոեմներից:

Վերևում Ջոնաթան Հոդջսոնսի «Գեղեցիկ աչքերով մարդու» ադապտացիան է, որը ցույց է տալիս Բուկովսկու վերջին պոեմի վառ, գունագեղ պատկերը: Վերջինս առեղծվածային ու սանձարձակ մի երիտասարդի մանկության հուշերն են, ով ապրում էր  քանդված տան մեջ, որի զուտ գոյությունը հիշեցնում էր նրան, որ «ոչ ոք չէր ցանկանա, որ ինչ որ մեկն այդքան ուժեղ և գեղեցիկ լիներ, և որ մյուսները  դա երբեք թույլ չէին տա»

Ներքևում կարող եք դիտել  «Կապույտ թռչուն» պոեմի Մոնիկա Ումբայի յուրօրինակ անիմացիան:

Առանց  բառերի սաունդթրեկը, և միայն վերնագիրը, որ երևում է էկրանին, պոետիկ կարճամետրաժ նյութի համար խրթին ստեղծագործական սահմանափակում է: Ումբան պատկերում է հեղինակի «իմ սրտի կապույտ թռչունը, որը ցանկանոմ է դուրս գալ» տողերը: Սակայն, հեղինակը, որը «չափազանց կոպիտ է նրա նկատմամբ», կանխում է կապույտ թռչունի փախուտը վիսկիով և ծխախոտով, և միայն «գիշերները [երբ բոլորն արդեն քնած են] երբեմն նրան թափառելու թույլտվություն» է տալիս:

Ահա  «Ծիծաղող սիրտը» պոեմի ինտերպրիտացիան Բրեդլի Բելլի կողմից: 

Պոեմ, որն իր ընթերցողին խորհուրդ է տալիս չթողնել, որ «կյանքը հնազանդեցնի իրեն», «որ պատրաստ լինել»«որովհետև ելքեր կան»: «Դու չես կարող հաղթել մահվան», գրում է Բուկովսկին, «բայց, երբեմն կարող ես հաղթել կյանքի մահվան»: Բելլի անիմացիայի մեջ այս խոսքերը գալիս են հայտնի վոկալիստի՝ երգահան Թոմ Վեյթսի շուրթերից, ով, անկասկած, Բուկովսկու ամենահամապատասխան ընթերցողն է (մեկը, ով, ինչպես բոլորն են ասում, զիջում է միայն ինքն իրեն): Միայն այն փաստը, որ մեկ ոգեշնչող ստեղծագործողը կատարում է մեկ ուրիշի գործը խանդավառությամբ, լսարանին ոգեշչում է և մղում ստեղծագործելուն:

Հրապարակման ներքևում կարող եք տեսնել «Նետի՛ր զառախաղերը» պոեմի անիմացիան՝ առաջարկված ընթերցողներից մեկի՝ Մարկի կողմից:

Բնօրինակի հեղինակ՝ Colin Marshall, Open Culture


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: