Հրատարակման ենթակա գրաքննված տարբերակ 2011/10/17: CIA-RDP80-00809A000700030688-4
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՒՄ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ CD ՀԱՄԱՐ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ` ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԿԱՄ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
ԵՐԿԻՐ` Հայ համայնք ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ` 1951 թ.
ԹԵՄԱ` Քաղաքական ՏԱՐԱԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ` 1952 թ. հունվ. 10
ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ` Օրաթերթ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ` 2
ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՎԱՅՐԸ` Բոստոն ՀԱՎԵԼՈՒՄ` ԶԵԿՈՒՑՈՒՄ ՀԱՄԱՐ -ԻՆ
ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ` 1951 թ. նոյ. 30 – դեկ. 3
ԼԵԶՈՒ` Հայերեն
|
ԱՂԲՅՈՒՐԸ` «Պայքար» ՍԱ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է:
Այս զեկուցումը պարունակում է հատվածներ մի հոդվածաշարից՝ վերջերս տպագրված «Պայքար»-ում` Հայ ռամկավար կուսակցության պաշտոնաթերթում, որը դաշնակներին մեղադրում է Էջմիածնի և Հայկական ԽՍՀ-ի դեմ քարոզչություն իրականացնելու մեջ:
Փակագծերում նշված թվերը վերաբերում են կից տրվող աղբյուրներին:
«Դաշնակ» կուսակցության կողմից հովանավորվող Հայ առաքելական եկեղեցիների հոգևորականները ամերիկյան մամուլում հայտարարել են, որ չեն ցանկանում ենթարկվել Էջմիածնի` քաղաքական հարցերին առնչվող հրահանգներին, թեպետ կհետևեն կրոնական կարգադրություններին: Նրանք կարծում են, որ կաթողիկոսը ստիպված է այդպիսի հրամաններ արձակել` բոլշևիկյան ճնշման տակ գտնվելով:
Դաշնակ հոգևորականների հրապարակային հայտարարությունը պայմանավորված էր Էջմիածնի կաթողիկոսի հետևյալ հրահանգով. «Սփյուռքահայությու՛ն: Ենթարկվե՛ք ձեր երկրի օրենքներին, մշտապես եղեք միջազգային խաղաղության կողմնակի՛ց, սիրե՛ք ձեր հայրենիքը և մասնակցե՛ք նրա հիմնադրման տարեդարձին նվիրված տոնակատարությանը»: (2) Սա կոմունիստական քարոզ չէ: Հայ հոգևորականները պետք է զգույշ լինեն ամերիկյան մամուլում իրենց գերագույն հոգևոր առաջնորդին կոմունիստական գործունեության մեջ մեղադրելիս: Ցավալի է նշել, որ Էջմիածնին հավատարմության երդում տալուց և 30 տարվա նվիրումից հետո հայ հոգևորականները, ենթարկվելով Դաշնակցության վարած քաղաքականությանը, այժմ իրենց ազդեցությունը օգտագործում են մայր եկեղեցու դեմ: (3)
Դաշնակները, քաղաքական պատճառներով դեմ լինելով Հայկական ԽՍՀ-ին, անամոթաբար խեղաթյուրում են փաստերը: Նրանք հիմնավորում են Էջմիածնի դեմ իրենց քարոզչությունը երեք կեղծ նախադրյալներով, որոնք պայմանավորված են կուսակցության վարած քաղաքականությամբ. ա) Հայկական ԽՍՀ-ն ազատ չէ, բ) նրա անկախությունը վերահսկվում է բոլշևիկների կողմից, գ) այն գտնվում է բռնապետության իշխանության տակ, և, հետևաբար, ազատ կրթություն ստանալու ուղիները փակ են: Այս ամենը, իհարկե, սուտ է: Վերջին 30 տարիները հայ ժողովրդի համար ամենաբեղուն և արդյունավետ տարիներն են եղել պատմության մեջ:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
1
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ | X | ՆԱՎԱՏՈՐՄ | X | ԱԱԽ | ՏԱՐԱԾՈՒՄ | ||||
ԲԱՆԱԿ | X | ՕԴՈՒԺ | X | ՀԴԲ |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
«Դաշնակ» կուսակցության վերաբերմունքը Հայկական ԽՍՀ-ին քաջ հայտնի է: Անցյալում դաշնակները դաշինք են կնքել նացիստների հետ: Այսօր նրանք համագործակցում են արևմտյան ուժերի հետ: «Ամերիկայի ձայն»-ի միջոցով նրանք կոչ են անում հայերին ապստամբել ԽՍՀՄ-ի դեմ` հաշվի առնելով միայն իրենց սեփական քաղաքական հետաքրքրությունները, այլ ոչ թե Հայկական ԽՍՀ-ի ժողովրդի բարեկեցությունը: Իրենց հոգևորականներին հակակոմունիստական քարոզչություն իրականացնելու համար օգտագործելն աններելի է: (4)
Հայոց կաթողիկոսը դարեր շարունակ եղել է հայերի պաշտոնական առաջնորդը և ամեն ինչից վեր է դասել նրանց հետաքրքրություններն ու բարեկեցությունը: Նա իր օրհնությունն էր տալիս օրվա իշխանությանը՝ լիներ դա սուլթան, ցար, թե շեյխ: Ինչո՞ւ նա չպետք է օրհնություն տար Հայկական ԽՍՀ-ի այսօրվա կառավարությանը: Կիլիկիայի, Երուսաղեմի և Ստամբուլի պատրիարքները, քաղաքականապես լիովին անկախ լինելով Հայկական ԽՍՀ-ից, հավատարիմ են Էջմիածնին և հանրապետությանը: Վա՞խն է նրանց ստիպում այդպես վարվել: (2)
Պարզաբանելով Հայկական ԽՍՀ-ի հիմնադրման տարեդարձի տոնակատարությունների հարցում հայ ժողովրդի դիրքորոշումը՝ ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ում այն սկզբնավորվել է սույն հոդվածի հեղինակի (Սարգիս Չիթճյան) և ընկեր Սնարի կողմից: Երբ մենք նախաձեռնեցինք տարեդարձին նվիրված տոնակատարությունները 1920-ական թթ., փորձեցինք դրանք դարձնել համայնքային` հրավիրելով բոլոր կրոնական և քաղաքական խմբակցություններին, այդ թվում՝ դաշնակներին: Այնուամենայնիվ, մոլեռանդ ձախերը, որոնք իրենց համարում են Հայկական ԽՍՀ-ի միակ բարեկամները, միջամտեցին հայ համայնքի միջոցառմանը և խաթարեցին մեր անդորրը: Նրանք թույլ չեն տվել որևէ բուրժուա մտավորականի, ինչպես և ուրիշների, մասնակցել այս տոնակատարություններին: Նրանք կազմալուծեցին մեր ՀՕԿ-ը (հայ կոմունիստական կազմակերպություն, որը գործել է 1920-ական թթ.-ից մինչև 1930-ական թթ. սկիզբ) և կուսակցության գերագույն հրամանով կազմավորվեցին «Պրոգրեսիստները», ինչի մասին հաղորդեց Թաշճյանը (ՀՕԿ ղեկավար): Մի քանի տարի անց, երբ Թաշճյանը մահացավ, ծայրահեղ ձախերը հրաժարվեցին իրենց մոլեռանդությունից: Այժմ Հայկական ԽՍՀ-ի հիմնադրման տարեդարձը նշվում է հայկական տարբեր խմբերի համագործակցությամբ: Եկեղեցիների, բուրժուա մտավորականների և քաղաքական կուսակցությունների միջոցով «Պրոգրեսիստները» վարում են խորհրդամետ քաղաքականություն: Նրանք կազմավորեցին Հայ ազգային խորհուրդը` նախագահի պաշտոնում նշանակելով մինիստրին: Նրանք անցկացնում են համայնքային ժողովներ և տոնում Հայկական ԽՍՀ-ի հիմնադրման տարեդարձը: (4)
Հայկական պետության գաղափարը, անկախ նրանից, թե ինչպիսին է դրա կառավարման ձևը կամ ում իշխանության տակ է այն, սրբազան է հայ ժողովրդի համար և պետք է արժանանա հարգանքի և տոնախմբության:
Աղբյուրներ`
1.«Պայքար», 30 նոյ. 51
2. “ 2 դեկտ. 51
3.“ 1 դեկտ. 51
4.“ 4 դեկտ. 51
Վերջ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
2
Հրատարակման ենթակա գրաքննված տարբերակ 2011/10/17: CIA-RDP80-00809A000700030688-4
Աղբյուրը՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության արխիվային փաստաթղթեր
Թարգմանիչ՝ Լուիզա Մխիթարյան (Luiza Mkhitaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: