Վերանայելով ուսումը թվային դարաշրջանում

Պրոֆեսոր Միտչել Ռեսնիկը՝ կրթության վերափոխման եղանակների, Lego Mindstorms-ի և կառուցողական կրթության գաղափարի մասին.

Ո՞րն է տեղեկատվահեն կրթությունը: Որո՞նք են կրթության հանդեպ մոտեցումների վերափոխման եղանակները: MIT Media Lab-ի LEGO Papert ուսումնական հետազոտությունների պրոֆեսոր  Միտչել Ռեսնիկը բացատրում է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները նոր բաներ ստեղծելու և ձևավորելու համար հնարավորություն տալիս մարդկանց:

Հաճախ մարդիկ չեն օգտվում նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

Ինձ համար իսկապես կարևոր է, որ մենք վերանայենք մեր մոտեցումները կրթության և ուսուցման վերաբերյալ՝ դրանք թվային դարաշրջանի նոր հնարավորություններին համապատասխանեցնելու համար: Նոր տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս վերանայել, թե ինչ ենք սովորում, ինչպես ենք սովորում, որտեղ ենք սովորում, երբ ենք սովորում, ում հետ ենք սովորում: Բայց շատ հաճախ մարդիկ չեն օգտվում նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

Սովորելը որպես նոր գիտելիքի ակտիվ կառուցողականության ջանք:

Նոր տեխնոլոգիաները կրթության  բոլորովին այլ մոտեցումների հնարավորություն են ստեղծում: Օրինակ՝ մենք կարող ենք տեխնոլոգիան դիտարկել ոչ թե որպես տեղեկատվություն մատուցելու և հասանելիություն ապահովելու, այլ աշխարհում արարելու և ստեղծագործելու միջոց: Նկատի ունեմ՝ վերադարձ է շվեյցարացի մեծ հոգեբան և իմացաբան Ժան Պիաժեի տեսությանը, ով սովորելը ներկայացնում էր որպես նոր գիտելիքի ակտիվ կառուցողականության ջանք:

Տեխնոլոգիաները կարող են փոխել մեր սովորելու ձևը:

Տեխնոլոգիաները կարող են փոխել մեր սովորելու ձևը: Խոսքը ոչ միայն տեղեկատվություն տրամադրելու, այլև փորձերի և հետազոտությունների միջոցով սովորելու մասին է: Մենք հաճախ ենք օգտագործում «վարպետանալ» (“tinkering”)  տերմինը, ըստ որի՝ մարդիկ կարող են սովորել փորձելու միջոցով, ինչ-որ բաներ փորձելով պարզել, թե ինչն է գործում: Սա  թույլ է տալիս ստեղծել ինչ-որ բան և անմիջապես տեսնել՝ աշխատում է այն, թե ոչ, այնուհետև ճշգրտումներ կատարել:

Միտչել Ռեսնիկ

 

LEGO Papert ուսումնական հետազոտությունների պրոֆեսոր, MIT Media Lab-ի Մեդիա արվեստի և գիտության ծրագրի, Lifelong Kindergarten group-ի  գիտական ղեկավար

 

Բնօրինակի հեղինակ՝ Mitchel Resnick, Serious Science


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցնել նաև՝ Շուրջօրյա ուսուցում | Միտչել Ռեսնիկ