Սովետական անիմացիայում հայկական դպրոցն ամենաըմբոստը, կենսուրախն ու երաժշտականն է։ Նրանում գլխավոր անունն է` Ռոբերտ Սահակյանց: Իր աշակերտների և հետևորդների հետ միասին նա ձևավորեց յուրահատուկ սյուրռեալիստական լեզու։ Arzamas-ն ընտրել է դպրոցի ամենավառ մուլտֆիլմերը։
Պատրաստեց Պավել Շվեդովը։
«Ինչպես էին քոթոթները կերակրում կետերին»
Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց, 1974
Ռեժիսորի առաջին ֆիլմերից մեկն է, որում արդեն կա թեթև աբսուրդիստական ուղվածություն։ Երկու քոթոթ ցանկանում են կերակրել կետին, բայց չգիտեն, թե նա ինչ տեսք ունի, այդ իսկ պատճառով շփոթում են նրան ագահ կրիայի հետ (որը, սակայն, արագ վերադաստիարակվում է)։
«Աղվեսագիրքը»
Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց, 1975
Գլխավոր ֆիլմը, որը շրջեց մուլտիպլիկացիայի արվեստի մասին հայ անիմատորների պատկերացումը, դարձավ «Աղվեսագիրքը», որում Ռոբերտ Սահակյանցն արդիականացրել է միջնադարյան գրողներ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակները։ Ռոք երաժշտության զուգակցմամբ այս սյուռեալիստական մուլտֆիլմից հետո անիմացիայի հայկական դպրոցն ուղղվեց դեպի լիովին նոր սահմաններ։
«Անբան աղվեսը»
Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց, 1976
Մուլտֆիլմը նկարահանված է նույն հոգեգաղափարախոսական ոճով, ինչ և «Աղվեսագիրքը», բայց սյուժեն պարզ է և սրտառուչ. չար աղվեսը նեղացնում է բոլորին և փչացնում ամեն ինչ, մինչև չի պարզվում, որ նա նույնպես օժտված է տաղանդով։
«Շերտավոր վագրերը»
Ռեժիսորներ՝ Վալենտին Պոդպոմոգով, Ռաֆայել Բաբայան, 1969
Սյուժետային շրջադարձ` հայ ռեժիսորների սիրելի հնարքը։ Այս ֆիլմում վագրերը, ի ուրախություն հանդիսատեսի, որոշում են, որ վարժեցնողների հետ տեղերով փոխվելու ժամանակն է։
«…և ամեն երեկո»
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Անդրանիկյան,1987
Եվ կրկին պատմություն կրկեսի մասին։ Անասելի ծույլ ծաղրածուն պատրաստ է ամեն ինչի, միայն թե դուրս չգա իր հանդերձարանից հանդիսատեսի մոտ։ Նորաձև է անկեղծությունը` ծաղրածուի բռնազբոսիկ հումորները պետք է զիջեն տեղը կատվի բնական հմայքին։
«Նապաստակի որսը»
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Անդրանիկյան, 1977
Անհաջողակ որսորդի և կապույտ նապաստակի մասին այս զավեշտալի ուրվանկարը Ալեքսանդր Անդրանիկյանը ստեղծել է 17 տարեկանում` խորհրդային արտադրության տիկնիկային և ձեռքով նկարված մուլտիպլիկացիայի լեգենդ Ռոման Կաչանովի դասընթացի ժամանակ։
«Ջութակը ջունգլիներում»
Ռեժիսոր՝ Վալենտին Պոդպոմոգով, 1970
Շատ գեղեցիկ մուլտֆիլմ ջունգլիներում հայտնված ջութակահարի մասին. մեծն երաժշտին պատրաստ են լսել և՛ առյուծները, և՛ կապիկները։ Ֆիլմի սցենարական խմբում է սովետական անիմացիայի ականավոր ներկայացուցիչ Լև Ատամանովը։
«Հսկան, որ երազում էր ջութակ նվագել»
Ռեժիսոր՝ Էլլա Ավագյան, 1986
Ջութակը կարելի է անվանել հայկական անիմացիայի գլխավոր երաժշտական գործիքը։ Ջութակահարի և հսկայի մասին այս մուլտֆիլմում ծավալվում է մի ամբողջ երաժշտամոլ ողբերգություն, բայց շեշտադրված երջանիկ ավարտով։
«Տաղանդավոր ավանակը»
Ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան, 1985
Տիկնիկային մուլտֆիլմ այն մասին, որ ծնողները երբեմն չափազանց եռանդուն են։ Ավանակի մայրը նրա համար ավելի լավ ճակատագիր է ցանկանում և վարձում է ուսուցիչների` շան և կատվի։ Նրանք, քիչ թե շատ բարեխղճորեն, սովորացնում են ավանակին հաչալ և մուկ բռնել, բայց նա, իհարկե, մնում է այնպիսին, ինչպես որ կա։
«Կիկոս»
Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց, 1979
Իր լավագույն մուլտֆիլմերը Ռոբերտ Սահակյանցը նկարել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով. «Մորեգույն երեք կապույտ-կապույտ լիճ» (1981), «Ո՞վ էնպիսի սուտ կասի» (1982), «Խոսող ձուկը» (1983), «Բարեկենդանը» (1985)։ Նշանավոր հայ գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը դարձավ «Կիկոսը»` ծիծաղելի պատմություն այն մասին, թե ինչպես է մի ամբողջ ընտանիք սգում հնարված որդու, զարմիկի և թոռան մահը։
«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…»
Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց, 1984