Սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ խորհուրդներ. Կորոնավիրուսի ժամանակ գնումներ կատարելու կանոններ

Արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ պարագաներ գնելը կարող է բարդ լինել: Ահա, թե ինչպես կիրառել նոր կանոնները։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով շատ երկրներում պարտադրված մեկուսացման ռեժիմի պայմաններում ամենօրյա գործողությունները, ինչպիսիք են օրինակ գնումները, որոշ ժամանակով տարբերվելու են սովորականից: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես պահպանել ֆիզիկական հեռավորությունը հիմնական սնունդ և բժշկական պարագաներ գնելիս:
Երկու մետր հեռավորություն պահպանեք մյուս հաճախորդներից և անձնակազմից

 

Social Distancing

Խանութ գնալու ճանապարհին, ինպես նաև հենց խանութում հնարավորության սահմաններում հեռավորություն պահեք մարդկանցից: Եղեք համբերատար և սպասեք ձեր հերթին սառնարանից և սառցարանից ապրանքներ վերցնելու համար: Որոշ սուպերմարկետներ օգնում են այս հարցում՝ սահմանափակելով այն մարդկանց թիվը, ովքեր ցանկացած պահի կարող են խանութի ներսում լինել: Գնումներ կատարելիս փորձեք նաև հեռավորություն պահպանել աշխատող անձնակազմից: Ինքնասպասարկման ժամանակ կարող եք այլընտրանք չունենալ և օգտվեք այն սարքավորումներից, որոնց շատերն են դիպչել:  Այդ պարագայում խուսափեք աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց, մինչև ձեռքերը լվանալը: Որոշ սուպերմարկետներ ապահովում են ձեռքի սանիտարական միջոցներով, և հաճախակի մաքրում են առևտրի համար նախատեսված սայլակներն ու զամբյուղները:

Գնումները կատարեք միայնակ

 

social distancing

Իհարկե կլինեն բացառություններ. օրինակ, միայնակ ծնողները փոքր երեխաների հետ, ում չեն կարող տանը միայնակ թողնել։ Սակայն հնարավորության դեպքում պետք է փորձեք միայնակ գնումներ կատարել: Դա կնվազեցնի խանութների ներսում մարդկանց թիվը, ինչը դյուրին կդարձնի ֆիզիկական հեռավորություն պահպանելը: Այն նաև նվազեցնում է ձեր տան անդամների՝ դրսում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
Հիշեք՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին հաշվարկով մարդիկ կարող են վիրուսով վարակված լինել մինչև 5 օր, նախքան որևէ ախտանիշի ի հայտ գալը, և այդ ամբողջ ընթացքում նրանք ակամա կարող են տարածել այն:

 Գնեք միայն ձեզ շտապ անհրաժեշտ իրերը

 

social distancing

Բնականաբար մարդիկ անհանգստանում են 14 օր տանը ինքնամեկուսանալուց և ցանկանում են պաշար ձեռք բերել։ Խուճապային գնումներ կատարելը կնշանակի որոշ ապրանքների, բժշկական պարագաների և դեղերի դեֆիցիտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր իրոք դրանց կարիքը ունեն։ Կան հաշվետվություններ սննդի թափոնների ավելացման մասին, քանի որ մարդիկ հավաքել են փչացող ապրանքներ, որոնք հնարավոր չէր ժամանակին սպառել: Եթե բոլորը գնեն միայն իրենց անհրաժեշտ ապրանքները, բոլորի համար բավարար կլինի ամեն ինչ:

Հարգեք բուժաշխատողների և ռիսկի գոտում գտնվող մարդկանց համար նախատեսված գնումների ժամերը

 

social distancing

Շատ խանութներ, ներառյալ սուպերմարկետները, ունեն գնումներ կատարելու համար հատուկ ժամեր տարեցների և բուժաշխատողների համար, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են պաշտպանել մարդկանց վիրուսի ազդեցությունից: Պարզ է, որ դա դժվար է իրականացնել, բայց ուշադիր եղեք, երբ որոշում եք այցելել խանութներ ՝ այս խմբերի հետ կապի մեջ չլինելու համար:

Հնարավորության դեպքում օգտվեք առաքման ծառայություններից

 

social distancing

Որքան քիչ մարդ լինի փողոցներում և խանութներում, այնքան ավելի քիչ կլինի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Եթե օգտվեք առաքման ծառայություններից, կնվազեցնեք տանից դուրս լինելու ժամանակահատվածը: Սա կօգնի դանդաղեցնել վիրուսի տարածման տեմպը և թեթևացնել բնակչության շրջանում վարակվածության մակարդակը, ինչը, ըստ քաղաքական գործիչների և գիտնականների մեծ վնաս է հասցնում առողջապահական համակարգին:

Բնօրինակի հեղինակ՝ Martin Belam The Guardian Composite: Frank Hulley-Jones


Թարգմանիչ՝ Լիլիթ Մնացականյան  (Lilith Mnatsakanyan)
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝  Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: