Անգամ արտակարգ դրությունը չի կարող խանգարել նոր նախաձեռնությունների իրականացմանը։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը նոր համագործակցություն է սկսել «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ՝ ներգրավելով ինչպես ողջ խմբագիրների կազմին, այնպես էլ կազմակերպության այլ անդամներին։
Օգտագործելով հեռահաղորդակցման միջոցները՝ իրականացվում են դասընթացներ, որոնց ընթացքում կազմակերպության անդամները ծանոթանում են Վիքինյութերի ստեղծման ու խմբագրման գործիքակազմին և արդեն իսկ առաջին քայլերն են կատարում հոդվածների ստեղծման ու հրապարակման գործընթացում։
Համագործակցության արդյունքում կթարգմանվեն և կստեղծվեն նոր հետաքրքիր ու տարաբնույթ հոդվածներ՝ հասանելի դառնալով նաև հայալեզու լսարանին։
Խմբագիրների բաժնի այլ նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Ոսկեղենիկ: