Պուտինի ու Սի Ցզինպինի կողմից կատարվող իշխանության զավթումները ժողովրդավարության համար լավ ապագա կարող են խոստանալ:
Մարտի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխություններին, որը թույլ կտա ևս 2 անգամ երկարացնել իր կառավարման ժամկետը: Երբ 2036թ-ին այս ժամկետները ավարտվեն, նա կլինի 84 տարեկան և եթե հասնի այդ տարիքին, կդառնա ռուսական պատմության մեջ ամենաերկար կառավարած առաջնորդը:
Չնայած Պուտինի երկարակեցությունը զգացվում է, Ռուսաստանում ինքնակալական կառավարումը, որի ժամանակ քաղաքական իշխանությունը մեծապես կետրոնացված է մեկ անձի շուրջ, ավելի մեծ միտումներ ունի:
Օրինակ Չինաստանը, թվում էր, դեռ վերջերս վճռում էր միակուսակցական վարչակարգի հարցը, որում էլիտան կբաշխեր իշխանությունը և կհաստատեր ժառանգության իրավունքի գործառական համակարգը: Բայց անցյալ 2 տարիների ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերացրել է կառավարման ժամկետի սահմանափակումները և կենտրոնացրել է քաղաքական իշխանությունը այլ հիմնարկների ծախսերի վրա, ինչպիսիք են Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և Զինված ուժերը: Այլ երկրները, ինչպիսիք են Թուրքիան, որը կառավարում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆիլիպինները, որը ղեկավարում է Ռոդրիգո Դուտերտեն, իրենց վարչակարգը նույնպես կենտրոնացրել են մեկ անձի շուրջը: Թվում է՝ «հզոր մարդիկ» ավելի են հզորանում:
Բայց ինքնակալ առաջնորդների թվի աճը, չնայած այն խնդիրներին, որ նրանք են առաջ քաշում, հնարավոր է ապագա ժողովրդավարության համար հույսի մի փոքր նշույլ դառնա: Ինքնակալական վարչակարգերը ավելի թույլ են, քան բռնակալության այլ տեսակները, և դրանք հակված են վատ հետևանքներ ունենալ իրենց ղեկավարների համար: Իշխանությունը դնելով մասնավոր ձեռքերում՝ ինքնակալությունը ծնում է կաշառակերություն և խաթարում է պետական կարողությունները: Ամենակարևորն այն է, որ ի տարբերություն միակուսակցական վարչակարգերի, ինքնակալական վարչակարգերը չեն առաջարկում բռնապետական կառավարման հեշտությամբ կրկնօրինակվող այնպիսի մոդել, որ այլ կառավարությունները կարողանան ընդօրինակել:
Ավտորիտարիզմի վտանգները
Ինքնակալական կառավարումն ի հայտ է գալիս, երբ այլ էլիտաներ ի վիճակի չեն հաջողությամբ խոչընդոտել ինքնակալի հզորության կուտակմանը: Ինքնակալությունը վատ է այլ էլիտաների համար. վախենալով մրցակիցների թվի աճից՝ ինքնակալ բռնապետերը հաճախ հերթափոխություն են կատարում, ազատում, բանտարկում և նույնիսկ մահապատժի են ենթարկում իրենց գործընկերներին՝ իշխող էլիտաների անդամներին: Այս հանգամանքների ներքո, այլ էլիտաներիի համար ավելի ու ավելի դժվար է դառնում համագործակցել միմյանց հետ, որպեսզի հեռացնեն բռնապետին: Ժամանակի ընթացքում ինքնակալ առաջնորդներին վռնդելն առավել բարդանում է:
Բայց ճիշտ ժամանակին, այսպիսի պարանոյիկ համառությունը դառնում է վարչակարգի անկման պատճառը: Ինչպես հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, ինքնակալական վարչակարգերը ավելի քիչ են գոյատևում, քան այն վարչակարգերը, որոնք ղեկավարվում են կոլեգիալ կուսակցությունների կողմից (կոլեգիալ կուսակցությունները գոյատևում են կես անգամ ավելի երկար, քան գերիշխող կուսակցական վարչակարգերը), և նրանց խոցելիությունը վերանում է ուժի անդադար կուտակումից: Քանի որ հավատարմությունը հիմնական սկզբունքն է, անվտանգության կառույցները վերջ ի վերջո ղեկավարվում են քծնողների կողմից և թույլ են պահվում այն հույսով, որ ի վիճակի չեն հաջող հեղաշրջում կազմակերպել: Հետևաբար ինքնակալական վարչակարգերը այդքան էլ ընդունակ չեն ներպետական վեճեր լուծել: Եվ հենց զանգվածային բողոքի ցույցեր են առաջանում, շատ հավանական է, որ այս վարչակարգերը կվնասազերծեն դրանք թե ՛ զինված ուժերի, և թե ՛ էլիտաների միջոցով:
Պարանոյիկ համառությունը ինքնակալական վարչակարգի անկման է հանգեցնում
Երբ ռուսական հեռուստաընկերության շողոքորթ մեկնաբանը բացատրեց, որ «առանց Պուտինի Ռուսաստանը կենսագործունակ չի լինի», նա դա ասաց որպես հաճոյախոսություն: Սակայն նրա արտահայտությունը նաև առաջ է բերում ինքնակալական վարչակարգի էությունը: Որպեսզի մնա անփոխարինելի, Պուտինը պետք է մրցունակ խմբակցությունների միջև պահպանի շարունակական հավասարակշռություն իր վարչակարգում, որը դնում է ստույգ սահմանափակումներ իր իշխանության մեջ և պահում է ռուսական հիմնարկները մշտական կազմալուծման վիճակում:
Գտնվելով իշխանության մեջ, ինքնակալ առաջնորդները հայտնվում են շողոքորթության ցանցում, որտեղ անձնական կապերը ավելի բարձր դիրք ունեն, քան ինստիտուցիոնալ շահերը: Հետևաբար ղեկավարության փոփոխությունները ստեղծում են հսկայական տարակուսանքներ: Պուտինի դեպքում, օրինակ, հրաժարականի տեսարանը դժգոհության ալիք կբարձրացնի նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր դժգոհ են նրա կառավարման ձևից: Անսպասելի չէ, որ ինքնակալական վարչակակարգերը մեծամասամբ կախված են ժառանգորդներից. արդյո՞ք նրանք ինքնակալի մահից հետո ծանր իրավիճակում կհայտնվեն, թե՞ հեշտությամբ կկարողանան վերահսկողություն ապահովել:
Տեղական կառավարում, համաշխարհային կարգ ու կանոն
Այսպիսով, ինքնակալության վարչակարգին անցնելը կարող է օգնել պահպանել ազատ ժողովրդավարության կենսագործունեությունը որպես համաշխարհային օրինակ: Ինքնակալությունը կարող է միայն տեղական լինել: Դրա գաղափարախոսությունը ամեն հնարավոր ձևով իշխանություն հավաքելն է. այն ինքնահզորացման մարտահրավեր է, այլ ոչ թե հիմնական կառավարման համար ռազմավարություն: Ուստի անցյալ դարի համաշխարհային գաղափարախոսությունների ձգտումն է պակասում, ինչպիսիք են ֆաշիզմը և կոմունիզմը, որոնք առաջարկում էին վստահելի, միասնական և երբեմն էլ չափազանց գրավիչ տարբերակներ ազատ ժողովրդավարության համար:
Միակուսակցական Չինաստանը մինչև վերջերս, թվում է, առաջարկում էր մի շատ մրցակցային գաղափար: Պարզվեց, որ Պեկինը մշակել է մի համակարգ, որում կառավարման ժամկետի սահմանափակումները հաշվի էին առնված և էլիտաների խումբը կարող էր այնպես հետամուտ լինել ազգային շահերին, որ կապակցեր կապիտալիստական ճկունության առավելությունները ինքնակալական համակենտրոնացման հետ: Մրցունակ խմբերի՝ անընդհատ միմյանց հաջորդող իշխանության փոխարեն մեկ անհատը կներկայացներ ժողովրդի կամքը: Սա անելով՝ Պեկինը խոստացել է խուսափել բազմակուսակցական ժողովրդավարության հետադիմությունից, բարելավել կառավարության աշխատունակությունը և պահպանել երկրի ինքնիշխանությունը ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող համաշխարհային կարգ ու կանոնի ոտնձգությունների դեմ:
Ինքնակալ առաջնորդները կարող են նույն խոստումները տալ, ինչ իշխող կուսակցությունները, բայց ինքնակալ առաջնորդների տված խոստումները լի են իրենց խարիզմայով ու անձնվիրումով, այլ ոչ թե ինստիտուցիոնալ համակարգի չափորոշիչներով: Հետևաբար նրանց կառավարելու կարողությունը ավելի սահմանափակված է, քան թվում է: Որպես օրենք, նրանց հայտարարությունների հզորությունը կախված է միացյալ գնահատականներից, թե ինչքան երկար կմնան իշխանության մեջ: Վարչակարգերը, որոնք թվում են կայուն ու բարձրապես արդյունավետ, սկսում են խոցելի ու կեղծ դառնալ, երբ հայտնվում են սպառնալիքի տակ:
Ֆրենսիս Ֆուկույամայի՝ պատմության ավարտի վերաբերյալ վեճի վերջերս տեղի ունեցած պաշտպանությունը նշեց, որ գլխավոր խնդիրը ազատ ժողովրդավարության՝ ոչ մի գաղափարական մրցակից չունենալն է: Սա այսօր էլ ճիշտ է համարվում: Չինաստանից, Ռուսաստանից, Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունից, ազգայնականությունից ոչ մեկը չի առաջարկում քաղաքական ու տնտեսական գաղափարների մանրամասն համակարգ, որը համաշխարհային ձգտումներով հավասարակշռություն կպահպանի ազատ ժողովրդավարության հետ: Չնայած միակուսակցական պետությունը հակված է իշխանության կիսելուն ու իսնտիտուցիոնալ հաջորդականությանը, այն հնարավոր է դառնա այդ մրցակիցը, և այժմ սա առավել քիչ հավանական է թվում:
Ոչ մի պատճառ չկա ուրախանալու «հզոր մարդկանց» թվի աճի համար: Ինքնակալությանը անցնելը կարող է լինել ինքնապաշտպանություն, բայց ինչպես Ջոն Մեյնարդ Քեյնսն է ասել. «մեկ է, բոլորս էլ վերջում մեռնելու ենք»: Ինքնակալական վարչակարգերը ավելի շատ պատերազմներ են առաջացնում և դժբախտացնում են մարդկանց: Այդ վարչակարգերը ընդունակ են հարմարվելու. և՛ Չինաստանը և՛ Սովետական միությունը ենթարկվել են ինքնակալական ինտենսիվ ժամանակաշրջանների (Մաո Ցզե Դունի ու Իոսիֆ Ստալինի իշխանությունների ներքո), բայց կարողացել են վերականգնվել և վերադառնալ միակուսակցական կառավարմանը:
Նույնիսկ ժողովրդավարությունից լայնատարած հիասթափութուն ապրելու ժամանակ ամբողջ աշխարհին գրավող մի նոր տարբերակ դեռ պետք է հայտնվի: Ինքնակալության վարչակազմին անցնելը միայն ավելի է ամրապնդում այս իրողությունը` միևնույն ժամանակ իր բոլոր հնարավոր խնդիրները առաջ քաշելով: «Հզոր մարդիկ» ավելի են հզորանում, բայց ինչ վերաբերում է այն գաղափարախոսությանը, որն օգտագործվում է իրենց կառավարությանը օգնելու համար, չի հզորանալու:
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: