XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց
Նորագույն պատմության թվով 9 գերմանական, ֆրանսիական և անգլոսաքսոնական ավանդույթներ:
«Ինլայթ»-ը ներկայացնում է Arzamas-ի «XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց» շարքի նյութերի հայերեն թարգմանությունը:
Ֆենոմենոլոգիա (իդեալիստական փիլիսոփայություն)
Առաջացել է Գերմանիայում մոտավորապես 1910 թվին և ծաղկում է ապրել 30-ականներին։ Նախորդում է հերմենևտիկային և կապվում է էքզիստենցիալիզմին՝ հատկապես ի դեմս Սարտրի։
Ի՞նչ հիմնական խնդիրն էր լուծում այս ուղղությունը.
Որտեղ փնտրել մարդկային գիտելիքների հիմքը՝ առանց դրանք հանգեցնելու ուղեղի քիմիական գործընթացների:
Հիմնական թեզիսը.
Ցանկացած գիտելիք նախ երևույթ է (ֆենոմեն) մարդու գիտակցության մեջ։ Միտումնավորությունը գիտակցության՝ օբյեկտին ուղղված լինելու հատկանիշն է։
Ի՞նչ եզրույթներ են օգտագործել փիլիսոփաները.
Նոեմա ⇾ միջոց, որով գիտակցությունը մտածում է իր օբյեկտի մասին (ցանկանում է այն, վախենում է նրանից և այլն)։
Կենսաշխարհ (Lebenswelt) ⇾ ծանոթ, առօրյա աշխարհի, դրա ամբողջականության ու սովորականության մարդկային պատկերացման միջոց:
Էպոհե (հուն. Epohe բառից՝ զսպում, ինքնատիրապետում, քննադատությունների զսպում) ⇾ դատողության ֆենոմենոլոգիական միջոց, որը ենթադրում է կենտրոնացում այն բանի վրա, թե ինչպես ենք մենք պատկերացնում իրերը, և վեճի արգելք այն մասին, թե որն է իրերի իրականությունը:
Ներկայություն (Dasein) ⇾ Հայդեգերի տերմինն է, որով նշվում է մարդու աշխարհում ներկա լինելու առաջնային զգացումը և դրա վերջավոր լինելը։
Ո՞ր գիտությունների վրա է ազդել փիլիսոփայությունից բացի.
Ֆենոմենոլոգիան ազդել է մի շարք հումանիտար առարկաների, մասնավորապես՝ սոցիոլոգիայի ու կրոնագիտության վրա։ Գիտության մեջ ֆենոմենոլոգ լինել նշանակում է ձգտել երևույթները նկարագրել «առաջին դեմքով»՝ վերակառուցելով իրականությունն այնպես, ինչպես տեսնում է նա, ում մասին պատմում է գիտությունը, օրինակ՝ հավատացյալի։
Դպրոցի առանցքային ներկայացուցիչները.
Ֆենոմենոլոգիայի հիմնադիր է համարվում ավստրիացի Էդմունդ Հուսսերլը, հոսանքի խոշորագույն ներկայացուցիչ է եղել Մարտին Հայդեգերը։ Դպրոցը տարածում է գտել նաև Ֆրանսիայում, որտեղ ներկայացուցիչներն էին Մորիս Մերլո –Պոնտին, ինչպես նաև Սարտրը (1930-40-ականներին)։
Գրականություն
- Пассмор Д. Сто лет философии. М., 1998.
- Андерсон П. Размышления о западном марксизме. М., 1991.
- Уэст Д. Континентальная философия. М., 2015.
Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: