Աննա Խաչյանը՝ «Իմ ռադիոյի» հյուր

Հունիսի 17-ին «Իմ ռադիո» երիտասարդական ալիքի հյուրը «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Աննա Խաչյանն էր, ով խոսեց կազմակերպության 12-ամյա պատմության և որպես «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ 4-ամյա ուղու մասին:

Անդրադառնալով կազմակերպության «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսին՝ նա նշեց, որ «Ինլայթ»-ի շահառուներն այն մարդիկ են, որոնք ոչ միայն համարձակվում են մտածել, այլև իրենց մտքերը վերածել գործողությունների։ Խոսվեց նաև «Ինլայթ»-ի Վերլուծական ֆորումի մասին, որի շրջանականերում ոչ միայն իրականցվում են վերլուծություններ, այլև թարգմանվում են հայտնի պարբերականների վերլուծական նյութեր։ Իրականացվում է նաև հումանիտար գրականության թարգմանություն։

Աննան խոսեց նաև կազմակերպության կայքի մասին, մանրամասն ներկայացրեց կայքի բաժիններն ու դրանց թեմատիկ բովանդակությունը: Նշեց, որ կազմակերպության 4-րդ տարեդարձի առթիվ «Ինլայթ»-ը հայերեն է թարգմանել և կայքում թվային տարբերակով հրապարակել Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» հայտնի ռադիոէսսեն:

Վերջում նա նշեց, որ «Ինլայթ»-ը այս տարի գործում է «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսի ներքո և բաց է բոլոր նրանց առջև, ովքեր համարձակվում են մտածել և իրենց գաղափարները կյանքի կոչել։ Դե իսկ այդ ամենը բացառիկ է, քանի որ բացառապես կամավորական աշխատանքի արդյունք է։


«Ինլայթ»-ի թափուր հաստիքներին ծանոթանալու և մեր թիմին միանալու համար անցեք այս հղմամբ: