Սուրբ Սոֆիայի տաճար կամ Այա Սոֆիա․իկոնային տաճարը վերածվեց մզկիթի

Սուրբ Սոֆիայի տաճար կամ Այա Սոֆիա․ Թուրքիան Ստամբուլում գտնվող իկոնային տաճարը վերածեց մզկիթի

Ստամբուլում գտնվող նշանավոր Այա Սոֆիայի թանգարանը, որն ի սկզբանե կառուցվել էր որպես տաճար, նորից վերափոխվեց մզկիթի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց այս որոշման մասին այն բանից հետո, երբ դատարանը չեղարկեց կառույցի թանգարանային կարգավիճակը։

Ուղղափառ քրիստոնեական այս տաճարը, կառուցված լինելով 1500 տարի առաջ, 1453թ․ Օսմանյան նվաճումից հետո վերածվել էր մզկիթի։ 1934թ․ այն դարձավ թանգարան և ներառվեց UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Թուրքիայում իսլամիստները երկար ժամանակ է կոչ էին անում թանգարանը վերածել մզկիթի, սակայն երկրի աշխարհիկ ընդդիմությունը դեմ էր այդ քայլին։ Առաջարկը քննադատության էր արժանացել աշխարհի մի շարք կրոնական և քաղաքական առաջնորդների կողմից։

Պաշտպանելով այս որոշումը՝ նախագահ Էրդողանը նշել է, որ թանգարանը մզկիթի վերածելը Թուրքիայի սուվերեն իրավունքի իրացում է։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ առաջին մահմեդական աղոթքը (նամազ) կառույցի ներսում տեղի կունենա հուլիսի 24-ին։ «Ինչպես մեր բոլոր մզկիթները, Այա Սոֆիան նույնպես իր դռները լայնորեն կբացի տեղացիների և օտարերկրացիների, մուսուլմանների և ոչ մուսուլմանների համար»,- ավելացրել է Էրդողանը։ Հայտարարությունից անմիջապես հետո Սուրբ Սոֆիայում արտասանվեց աղոթողներին ուղղված առաջին հրավերը (ազան), որը հեռարձակվեց Թուրքիայի բոլոր գլխավոր լրատվական ալիքներով։

Համաշխարհային իկոնայի պատմությունը

537թ.

  • Սուրբ Սոֆիայի տաճարի խճճված պատմությունը սկսում է 537թ․, երբ բյուզանդական Հուստինիանոս կայսրը կառուցում է Ոսկե Եղջյուր նավահանգստին նայող այս հսկայական եկեղեցին։

  • Իր հսկայական գմբեթով այն համարվում է աշխարհի ամենամեծ եկեղեցին և կառույցը։

1204թ.

  • Դարեր շարունակ այն գտնվել է բյուզանդացիների ձեռքում, բացառությամբ երբ 1204թ․ կարճ ժամանակով քաղաքը գրոհեցին խաչակիրները։

1453թ.

  • 1453թ․ բյուզանդացիներին կործանարար հարված հասցնելով՝ Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդը գրավեց Ստամբուլը, (նախկինում՝ Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի և հաղթանակած նվաճողը ուրբաթօրյա աղոթք (հութբա) կատարեց տաճարի ներսում։
  • Օսմանցիները, տաճարի արտաքին հատվածին չորս մինարեթ ավելացնելով, քրիստոնեական սրբապատկերներն ու ոսկե խճանկարները արաբական կրոնական գեղանկարչության վահանակներով ծածկելով, շուտով շինությունը վերածեցին մզկիթի։

1934թ.

  • Դարեր շարունակ գտնվելով մուսուլման Օսմանյան կայսրության սրտում՝ 1934թ․ տաճարը վերածվեց թանգարանի, որի նպատակը Թուրքիան առավել աշխարհիկ պետության վերածելն էր։
  • Սուրբ Սոֆիան Թուրքիայի զբոսաշրջիկների համար ամենաճանաչված այցելության վայրն է, որը տարեկան գրավում է ավելի քան 3․7 մլն այցելուի ուշադրությունը։

2020թ.

  • Սուրբ Սոֆիա թանգարանը կրկին վերածվեց մզիկիթի։

Բնօրինակի հեղինակ՝ BBC

Թարգմանիչ ՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են։