XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

Նորագույն պատմության թվով 9 գերմանական, ֆրանսիական և անգլոսաքսոնական ավանդույթները

 

«Ինլայթ»-ը ներկայացնում  է Arzamas-ի «XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց» շարքի նյութերի հայերեն թարգմանությունը: 
Էքզիստենցիալիզմ

Ծագել է ֆրանսիայում, XX դարի 50-60-ականներին։ Կապվում է ֆենոմենոլոգիայի հետ, հակադիր է ստրուկտուրալիզմին։

 Ժան-Պոլ Սարտր
© Emiliano Bruzzone

Ինչ հիմնական խնդիրն էր լուծում այս ուղղությունը

Ինչպես է հնարավոր իմաստավորել կոնկրետ մարդկային կյանքը։

Հիմնական թեզիսը

Մարդը վերջավոր է, դատապարտված է ազատության և ստիպված է պաքարել աշխարհի հետ իր գոյության իմաստի համար։


Ինչ եզրույթներ են օգտագործել փիլիսոփաները

Էքզիստենցիա մարդկային գոյությունը՝ նախօրոք տրված հատկանիշներից զրկված ու ընտրության ազատությամբ կաշկանդված, դեպի ապագա միտվող մարդու նախագիծ։

Լքվածություն  գոյության վերջավոր և աբսուրդ լինելու զգացողություն, աշխարհում սեփական ներկայության աննպատակ լինելու գիտակցում։

Տագնապ  ուրիշ մարդկանց հետ միասնության և սեփական ընտրության համար նրանց առաջ պատասխանատվության վերաբերյալ անհանգստություն։

Եզրագծային իրադրություն  ողբերգական ընտրության պահը, որտեղ, վստահաբար, լավ տարբերակներ չկան (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը կամ մահը), և որոնք վերապրելով մարդը միաժամանակ հասկանում է՝ ով է ինքը և իրեն դարձնում է հենց այդպիսին։

Ուրիշ ուրիշ մարդու գիտակցության ու էքզիստենցիայի հետ բախումը, այլ գիտակցության գոյության ընդունումը և դրա վերապրումը (օրինակ՝ սիրո մեջ)։


Որ գիտությունների վրա է ազդել՝ փիլիսոփայությունից բացի

20-րդ դարի կեսերին էքզիստենցիալիզմը դարձավ գեղարվեստական մշակույթի հիմնական լեզու և իր արտացոլումը գտավ բազմաթիվ գրական ստեղծագործություններում և  կինոարտադրության մեջ։ Կամյուն գրականության ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, հոսանքի խոշորագույն ներկայացուցիչ Սարտրը հրաժարվեց այդ նույն մրցանակից։ 20-րդ դարի 2-րդ կեսին էքզիստենցիալիզմն աստիճանաբար սկսեց մարել։

Դպրոցի առանցքային ներկայացուցիչները

Բացի Ալբեր Կամյուից ու Ժան-Պոլ Սարտրից ուղղությանը հարում էին Եվրոպայի այլ երկրների մեծ թվով մտածողներ, ինչպիսիք են Պաուլ Տիլիխը (Գերմանիա), Էմիլ Սիորանը (Ռումինիա), Միգել դե Ունամունոն (Իսպանիա) և ռուս փիլիսոփա-էմիգրանտ Նիկոլայ Բերդյաևը։ Էքզիստենցիալիզմում գոյություն ունի կրոնական ուղղություն. Տիլիխից բացի՝ այդ ուղղությանն է հարում, օրինակ, կաթոլիկ մտածող Գաբրիել Մարսելը։

Գրականություն

  1. Пассмор Д. Сто лет философии. М., 1998.
  2. Андерсон П. Размышления о западном марксизме. М., 1991.
  3. Уэст Д. Континентальная философия. М., 2015.


Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: