Ինչո՞ւ է Ադրբեջանը հովանավորված Լեռնային Ղարաբաղի պատերազմում. Ալիևների կլանի իրական դեմքը
Մեր նպատակը հայերի լիակատար բնաջնջումն է: Դուք՝ նացիստներդ, 30-ականներին և 40-ականներին արդեն ոչնչացրել եք հրեաներին, այդպես չէ՞: Դուք պետք է կարողանաք հասկանալ մեզ:
Մինչև 2019 թվականը Բաքվի քաղաքապետ և Ադրբեջանի փոխվարչապետ Հաջիբալա Աբութալիբովի՝ 2005 թվականին Բավարիայում գերմանական պատվիրակության առջև ասված զառանցական խոսքերը զառամյալ մեկին բնորոշ մտագարություն չէին, այլ ավելի քան մեկ տասնամյակ անց դեռևս քաղաքականության մեջ մնացած մեկի կողմից մտադրությունների բարձրաձայնում՝ հովանավորված մի քաղաքական համակարգով, որը չի հապաղում հերոսացնել Ռամիլ Սաֆարովի նման հանցագործներին: Վերջինս Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացի ժամանակ հայ լեյտենանտին՝ Գուրգեն Մարգարյանին (25 տարեկան), կացնով գլխատելուց և Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո, 2012 թվականին ներում ստացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, առաջադրվեց որպես մայոր, պարգևատրվեց «Ադրբեջանի հերոս» կոչումով, իսկ պետությունը նրան հատկացրեց բնակարան և աշխատավարձ Հունգարիայի բանտում անցկացրած ութ տարվա համամասնությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջազգային դիրքորոշումը կեղծ բարեպաշտություն է… Եվրոպական և ամերիկյան առաջնորդների շուկայական սենտիմենտ` ճնշելու, հեռացնելու կամ սպանելու իրենց դուր չեկող նախագահներին, զորահրամանատարներին կամ բռնապետներին. նրանք չքանում են Ալիևի նման կերպարների առաջ, որի ընտանիքը գրեթե անկախացումից ի վեր ձեռքից բաց չի թողնում իշխանությունը Ադրբեջանում։
Փաստն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Աբութալիբովից ավելի խորամանկ լինելով, չի թաքցնում իր ֆանատիզմը՝ անելով հպարտությամբ լի հայտարարություններ, ինչպես օրինակ, որ «(նրա) ամենամեծ թշնամիները ամբողջ աշխարհի հայերն են»՝ հավաստիացնելով, որ «Հայաստանը որպես երկիր արժեք չունի»: Բայց բանն այն է, որ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ թույլատրելի է: Ատելության լեզուն, անօդաչու սարքերով քաղաքացիական անձանց ռմբակոծությունը, որպես թիրախ մի ամբողջ էթնիկ-ազգային համայնքի ոչնչացումը թույլատրելի են, քանի որ Բաքուն գտնվում է «պատմության ճիշտ կողմում», Բաքուն «լավ տղաների» կողմում է՝ Իսրայելը որպես մատակարար, ՆԱՏՕ-ն՝ որպես ընկեր, իսկ Եվրոպան՝ որպես գազի և նավթի գնորդ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջազգային դիրքորոշումը կեղծ բարեպաշտությունն է: Համաշխարհային առաջնորդների կեղծ մարդասիրական ճառերը կեղտոտ սուտ դուրս եկան: Եվրոպական և ամերիկյան առաջնորդների արած հայտարարությունները, կոկորդիլոսի արցունքները և շուկայական սենտիմենտները՝ ճնշելու, հեռացնելու կամ սպանելու իրենց դուր չեկող նախագահներին, զորահրամանատարներին կամ բռնապետներին, չքանում են Ալիևի նման կերպարների առաջ, որի ընտանիքը գրեթե անկախությունից ի վեր ձեռքից բաց չի թողնում իշխանությունը Ադրբեջանում: Մի կլան, որը իշխանությունը երկրում մենաշնորհ է դարձրել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր, երբ Հեյդար Ալիևը, բարձրանալով ՊԱԿ-ի և ԽՄԿԿ-ի պաշտոնեական սանդուղքով, 1950-60-ական թվականներին դարձավ իր Հանրապետության ամենահզոր դեմքը:
Ալիևների կլանի ավտորիտարիզմը և նեպոտիզմը՝ անկախ այս տիպի պետական մոդելի վերաբերյալ յուրաքանչյուրի տեսակետից, Եվրոպային դուրեկան է կամ առնվազն չի անհանգստացնում, միևնույն ժամանակ, պատժամիջոցներ են սահմանվում Բաշար ալ-Ասադի՝ Սիրիայիում, կամ Բելառուսում Լուկաշենկոյի շրջապատի նկատմամբ: Ճիշտ այնպես, ինչպես պայթեցված կասետային ռումբերը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա նշանակություն չունեն: Կարևոր չէ նաև այն, որ ձերբակալվում են լրագրողներ, քննադատներ, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, որոնց թվում է հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովը, որն ավելի քան երկու տարի զրպարտության մեղադրանքով (կասկածելի մեղադրանք) բանտում է անցկացրել: Մինչդեռ Ռուսաստանում Նավալնիի յուրաքանչյուր քայլին հետևում են գրեթե վիրաբուժական ճշգրտությամբ, կարծես թե նշանակություն չունի, որ Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է սոցիալական մեդիան և խոչընդոտում է օտարերկրյա լրատվամիջոցներին մուտք գործել երկիր՝ Արցախի Հանրապետության դեմ գրեթե երկշաբաթյա ագրեսիայի մասին ողջ տեղեկատվությունը վերահսկելու համար:
Ադրբեջանը այն երկիրն է, որը միշտ վերսկսում է ռազմական գործողությունները՝ նախահարձակ լինելով Արցախի դեմ, իր ատելության խոսքը ուղեկցելով բնաջնջման մասին ճառերով… Եվ ամենամտահոգիչն այն է, որ Բաքվի այս գործողությունների պատճառը միջազգային հանրության աջակցությամբ սեփական անպատժելիության նկատմամբ վստահությունն է։
Մինչ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ «դեմոկրատական ընդդիմության ճնշման գործում իրենց մասնակցության համար», Ալիևն առաջարկում է հարձակում գործել իր երկրի ընդդիմության դեմ, ինչը կարծես, ոչ ոքի չի հետաքրքրում: Եվ կարևոր է հավելել, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն մեծախոս է իր ելույթներում, այլև իրագործում է իր սպառնալիքները: Ընդդիմության դեմ հարձակումն առաջարկելուց երեք օր անց, ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յագուբլուն խուլիգանության համար դատապարտվեց ավելի քան չորս տարվա ազատազրկման: Մի կառավարություն, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի համար իր արյունը թափած, երկու անգամ ազգային հերոսի կոչման համար առաջադրված քաղաքական գործչին․ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի քաղաքականություն է վարում էթնիկ-ազգային համայնքի դեմ, որը ցանկանում են բնաջնջել կամ, լավագույն դեպքում, վտարել պատմականորեն հայկական տարածքից՝ Լեռնային Ղարաբաղից:
Մեկդարյա բռնությունից, ջարդերից և տխրահռչակ հանցագործություններից բացի Լեռնային Ղարաբաղում ոչ լավ բան կա, ոչ վատ: Վերջին տարիներին, սակայն, Ադրբեջանը միշտ վերսկսում էր ռազմական գործողությունները, նախահարձակ լինելով Արցախի դեմ, ուղեկցելով իր ատելության խոսքը բնաջնջման մասին ճառերով: Ադրբեջանն է, որ տոնում է հազարավոր մարդկանց դեպի մահ ուղարկելը և սպանվելը մի թիզ հողի համար, որը, պատմության ընթացքում դառնալով Հայաստանի վերջին պաշտպանական գիծը, Բաքվի համար որևէ արժեք չունի, եթե միայն նրանք չեն ցանկանում շարժվել դեպի Երևան: Եվ ամենամտահոգիչն այն է, որ Բաքվի այս գործողությունների պատճառը միջազգային հանրության աջակցությամբ սեփական անպատժելիության նկատմամբ վստահությունն է։
Խնդիրները լուծելու համար շատ հեշտ է բանակցության կոչ անել, բայց հավասարազոր է լռելուն, երբ կողմերից մեկին էթնիկ զտումների մասին խոսելու համար կանաչ լույս է տրվում, ինչպես Եվրոպայում՝ 1940-ականներին:
Ալբերտո Ռոդրիգես Գարսիա
լրագրող, Մերձավոր Արևելքի, պրոպագանդայի և ահաբեկչության ոլորտի մասնագետ
Թարգմանիչներ՝ Լեոնարդո Հոտոտյան (Leonardo Hototian), Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: