«Ինլայթ»-ի սիրելի՛ համայնք, սիրելի՛ հետևորդներ,
մեծ ցավով տեղեկացնում ենք, որ մարտի դաշտում հերոսաբար զոհվել է «Ինլայթ»-ի Խորհրդի անդամ, վերլուծաբան, մեր լավ ընկեր Հակոբ Հակոբյանը ..
Հակոբը բոլորիս անասելի կարոտ է թողել. նվիրվածության, վստահության, քննադատության, սրտացավության, ընկերության, քաջության ու վճռականության .. կարոտ: Իր հերոսաբար գնալով սթափեցրել ու պարտավորեցրել է բոլորիս:
Մեր համայնքի անունից խորին ցավակցությունն ենք հայտնում Հակոբի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:
Նրա հիշատակը պայծառ լույս է, որ հավերժ կապրի մեր հոգում և սրտում:
Հակոբը զոհվեց Կուբաթլուի շրջանում հոկտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 30-ին նրան հուղարկավորեցին հայրենի Սայաթ-Նովա գյուղում (Մասիսի տարածաշրջան):
Հավերժ փառք 🇦🇲
Սիրելի՛ հետևորդներ, կրկին կոչ ենք անում նվիրաբերություններ անել 1000+ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին ևՀայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը՝ միասնական աջակցությունն ուղղելու Արցախին՝ մասնակցելով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Խաղաղություն և լուսավորություն ամենքիս ~