Նոյեմբերի 15-ին առցանց եղանակով տեղի ունեցավ «Ինլայթ» հասարակական կազմակերպության ընդհանուր հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց կազմակերպության գործողությունների փաթեթը՝ ուղղված երկրում ստեղծված իրավիճակի բարելավմանը:
Իր ներածական խոսքում կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը կարևորեց ստեղված պայմաններում կազմակերպության գաղափարներից, նպատակներից և սկզբունքներից բխող միասնական նախաձեռնություններով հանդես գալը, այնուհետև ամփոփեց պատերազմական գործողությունների ընթացքում կազմակերպության ծավալած գործունեությունը:
Մինչև բուն գործողությունների փաթեթին անցնելը՝ նախագահը ներկայացրեց կազմակերպության վերլուծաբան, խորհրդի անդամ, պատերազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված Հակոբ Հակոբյանի հիշատակին նվիրված միջոցառումների ցանկը, այդ թվում՝ Հակոբի վերլուծությունների և թարգմանությունների ժողովածուի հրատարակություն, տնտեսագետի մասնագիտությամբ սովորող արցախցի ուսանողների համար Հակոբ Հակոբյանի անվան կրթաթոշակի ձևակերպում և այլն:
Հանդիպման մյուս մասում կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը և տնօրենների խորհրդի ներկայացուցիչներ Լիլիթ Կարապետյանը և Ռուզաննա Հովհաննիսյանը ներկայացրին կազմակերպության գործողությունների փաթեթը չորս ուղղություններով՝ քաղաքական, սոցիալական, կրթական և իրավական: Մանրամասն ներկայացվեց բոլոր ուղղությունների համար գործողությունների նախնական պլանները:
Հանդիպման վերջին մասում տեղի ունեցավ հարցուպատասխան, մասնակիցների կողմից հնչեցված առաջարկությունների քննարկում: