COVID 19. Զարգացող երկրները կանգնած են տասնամյակը կորցնելու ռիսկի առաջ
Մինչ COVID-19 ճգնաժամը ցնցումներ է առաջացնում ամբողջ աշխարհում՝ ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրները (LIDC) համավարակի հետևանքների արձագանքման հարցում դժվար իրավիճակոմ են հայտնվել: LIDC-երը ենթարկվել են և՛ արտաքին, և՛ ներքին լուրջ ցնցումների վիրուսի տարածման և կանխման նպատակով իրականացվող սահմանափակումների պատճառով: Միևնույն ժամանակ, սահմանափակ ռեսուրսները և թույլ ինստիտուտները սահմանափակում են LIDC-երի կառավարությունների մեծ մասի կարողությունները՝ աջակցելու իրենց տնտեսություններին:
LIDC-երի աճը, հավանաբար, այս տարի կմտնի փակուղի՝ ի տարբերություն 2019 թվականի 5 % աճի: Բացի այդ, այս երկրներին աջակցելու միջազգային ջանքերի բացակայությամբ առաջացող մշտական հետևանքները, հավանաբար, կվնասեն զարգացման հեռանկարները, կսրեն անհավասարությունը և կսպառնան վերացնել աղքատության կրճատման տասնամյակի առաջընթացը:
Բազմաթիվ ցնցումները ծանր վնաս են հասցնում
LIDC-երը COVID-19 ճգնաժամի մեջ մտան արդեն խոցելի վիճակում: Օրինակ, նրանց կեսը տառապում էր պետական պարտքի բարձր մակարդակից: Մարտ ամսից ի վեր այս երկրները ենթարկվել են արտաքին բացառիկ ցնցումների. արտահանման կտրուկ կրճատում, արտահանման ցածր գներ (հատկապես նավթի համար), ավելի քիչ կապիտալ և տրանսֆերտների ներհոսք ու տուրիստական մուտքերի կտրուկ կրճատում:
Օրինակ՝ վերցնենք տրանսֆերտները, որոնք 2019 թվականին 30 (59-ից) LICD-երում գերազանցել են ՀՆԱ-ի 5 %-ը: Ապրիլ-մայիս ամիսներին նախորդ տարվա համեմատ դրանք Բանգլադեշում նվազել են 18 %-ով, իսկ Ղրղզստանի Հանրապետությունում 39 %-ով: Հետևանքները, ամենայն հավանականությամբ, զգալի կլինեն, եթե հաշվի առնենք այն, որ տրանսֆերտները աղքատ ընտանիքների մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրն են:
Ինչ վերաբերում է ներքին ազդեցությանը, ապա չնայած համավարակն ավելի դանդաղ է զարգացել LICD-երում, քան աշխարհի այլ մասերում, այն այժմ զգալի վնաս է հասցնում տնտեսական ակտիվությանը: Շատ LICD-եր արագորեն գործեցին վարակի տարածումը զսպելու համար: Մարտի կեսից, երբ հաղորդվում էր, որ վարակակիրների թիվը դեռ փոքր է, նրանք կիրառեցին սահմանափակումներ՝ ներառյալ միջազգային ճանապարհորդությունների վերահսկողությունը, դպրոցների փակումը, հանրային միջոցառումների չեղարկումը և այլն:
Շարժունակությունը՝ ներքին տնտեսական ակտիվության կարևոր նախապայմանը, նույնպես կտրուկ անկում ապրեց և շարունակեց նվազել, քանի որ միջոցառումներն ընդլայնվեցին՝ ներառելով աշխատավայրերի փակումը, տանը մնալու հորդորները և ներքին շարժի սահմանափակումները: Ապրիլի վերջից (մայիսի սկզբից) զսպման միջոցառումները աստիճանաբար թուլացան, և շարժունակությունը վերականգնվեց, բայց այն դեռ պետք է վերադառնա նախաճգնաժամային մակարդակներին:
Սակավ ռեսուրսներով բարդ փոխզիջումների փնտրտուք
LMIC-ների մեծամասնությունը չի կարող երկար ժամանակ պահպանել զսպման խիստ միջոցները, քանի որ բնակչության մեծ մասը ունի ցածր կենսամակարդակ: Ոչ ֆորմալ խոշոր հատվածները, թույլ ինստիտուցիոնալ կարողությունները և աղքատների մասին թերի տվյալները բարդացնում են կարիքավորներին օգնելու խնդիրը: Բացի այդ, պետական մարմինների ֆինանսական ռեսուրսները նրանց աջակցելու համար սահմանափակ են:
Աֆրիկայի 20 երկրներում կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հարցվածների մոտ 70 տոկոսը ռիսկի է դիմում ինքնամեկուսացման ընթացքում՝ ավելի քան երկու շաբաթ մնալ առանց սննդի:
Նման սահմանափակումների պայմաններում զսպման միջոցառումների կարճ, բայց կտրուկ ներդնումը շուտով կատարեց վարակի կորի հարթեցման կարևոր խնդիրը՝ ժամանակ տրամադրելով առողջապահության ոլորտին կարողություններ ստեղծելու համար: Շատ երկրներ ընտրեցին այս ուղին: Չնայած նրանց մեջ տնտեսության բյուջետային աջակցության ծավալը ավելի քիչ էր, քան զարգացած երկրներում, պարզվեց՝ առողջապահության վրա լրացուցիչ ծախսերի մասնաբաժինը ավելի մեծ է:
Քանի որ դժվարանում է լայնամասշտաբ զսպման միջոցառումների պահպանումը, LMIC-ն պետք է գնա դեպի ավելի նպատակային միջոցառումների, ներառյալ սոցիալական հեռավորությունը և հաղորդակցությանը հետևելը. լավ օրինակներ են Վիետնամը և Կամբոջան: Քաղաքականության աջակցությունը պետք է կենտրոնանա առավել խոցելի խմբերի՝ ներառյալ տարեց մարդկանց աջակցելու և առողջապահական ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը սահմանափակելու վրա:
Օրինակ՝ կրթության ոլորտը պաշտպանելը հրամայական է՝ ապահովելու այն, որ համավարակը «չծնի COVID սերունդ, որը բաց է թողել կրթությունը, և որի ներուժը ընդմիշտ կորել է», ” ինչպես նշվել է ականավոր անձանց մի խմբի կողմից վերջերս միջազգային հանրությանը գրված նամակում:
Անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության դեպքում տեխնոլոգիան երբեմն կարող է նոր կիրառումներ գտնել: Օրինակ՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար Ռուանդան օգտագործում է թվային ֆինանսական ենթակառուցվածք, որպեսզի կրճատի կանխիկ դրամի օգտագործումը: Տոգոն ընտրողների գրանցման տվյալների բազան օգտագործում է խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելու համար:
Տասնամյակների առաջընթացը սպառնալիքի տակ է
Միջազգային ուժեղացված աջակցության բացակայության պայմաններում, չնայած LMIC-ների կառավարությունների առավելագույն ջանքերին, շարունակական վնասը անխուսափելի է թվում: Երկարաժամկետ «սպիները»՝ արտադրական կարողությունների մշտական կորուստը, առավել մտահոգիչ հեռանկար են ստեղծում:
Երկարաժամկետ վնասը համավարակի հետևանքն է. մահացություն, առողջապահական և կրթական մակարդակի վատթարացում, որոնք նվազեցնում են ապագա եկամուտները, խնայողությունների և ակտիվների սպառում, ինչը հանգեցնում է ընկերությունների փակմանը (հատկապես փոքր բիզնեսի դեպքում վարկի անհասանելիության դեպքում) և արտադրության անդառնալի խափանումների, գերպարտք, ինչը նվազեցնում է մասնավոր հատվածի վարկավորումը: Օրինակ՝ 2013 թվականին Էբոլա համաճարակից հետո Սիեռա Լեոնեի տնտեսությունը չվերադարձավ նախաճգնաժամային աճի հետագծին:
Երկարաժամկետ վնասը լուրջ հետընթաց է առաջացնելու LMIC-ի զարգացման համար, ներառյալ վերջին 7-10 տարիների ընթացքում աղքատության հաղթահարման նվաճումները և աճող անհավասարությունը, այդ թվում սեռային անհավասարությունը: Այսպիսով կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելը կդառնա էլ ավելի դժվար:
LMIC-ն չի կարող դա անել միայնակ
Միջազգային հանրության աջակցությունը կարևոր է LMIC-ներում համավարակը հաղթահարելու և տնտեսության կայունությունը վերակառուցելու համար: Հիմնական նպատակները ներառում են ՝
- անհրաժեշտ բժշկական պարագաների, այդ թվում, դեղերի և պատվաստանյութերի մատակարարման ապահովումը, երբ դրանք հայտնաբերվեն,
- կրիտիկական մատակարարման շղթաների, հատկապես սննդի և դեղամիջոցների, պաշտպանություն,
- պրոտեկցիոնիստական միջոցառումներից խուսափում,
- զարգացող երկրներին հնարավորության ընձեռնում՝ ֆինանսավորել կարևոր ծախսերը դրամաշնորհների և արտոնյալ ֆինանսավորման միջոցով,
- միջազգային իրացվելիության համար LMIC-ների կարիքների բավարարման ապահովում, ինչը պահանջում է միջազգային ֆինանսական հաստատություններից անհրաժեշտ ռեսուրսների տրամադրում,
- պարտքի վերապրոֆիլավորում և վերակազմավորում` անհրաժեշտության դեպքում կայունությունը վերականգնելու համար,
- Միավորված ազգերի կազմակերպության SDG-ին հավատարիմ մնալու պարտավորություն, այդ թվում, ճգնաժամի մեղմացման դեպքում կարիքների վերագնահատմամբ:
COVID-19 համավարակը կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ այն և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարվեն ամենուր: Միջազգային հանրության կողմից հրատապ արձագանքը կարող է փրկել կյանքեր և ապահովել գոյության միջոցներ LMIC-ում: Արժույթի միջազգային հիմնադրամը կատարում է աշխատանքի իր մասը. ԱՄՀ-ն ապրիլից սկսած արտակարգ ֆինանսավորում է տրամադրում ցածր եկամուտ ունեցող 42 զարգացող երկրներին: Նա պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել տնտեսության վերականգնման համար երկարաժամկետ տնտեսական ծրագրերի մշակման գործում:
Թարգմանիչ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: