Սպիտակ մարդու ցեղը

Անդրեյ Կոլեսնիկովը՝ 2020 թվականին 1968 թվականի վերափոխման և խրոնիկ սոցիալական հոգնածության համախտանիշի մասին

Ոստիկանությունը Սիդնեյում պահպանում է Ջեյմս Կուկի հուշարձանը, հակառակ դեպքում այն կքանդեն ցուցարարները: Եթե այդպես շարունակվի, նոր քաղաքական կոռեկտությունը, որը մեր աչքերի առջև է ծնվում, կստիպի արգելել Վլադիմիր Վիսոցկու «Մի գիտական հանելուկ, կամ ինչու աբորիգենները կերան Կուկին» երգը. հիմա այդպիսի հումորը չի անցնում (դրա հետ մեկտեղ ստիպված կլինեն արգելել նաև կոկորդիլոս Գենայի «500 էսկիմո» երգը. ԱՄՆ-ում այս պաղպաղակն արտադրողները անվանումը համարեցին էսկիմոսների համար նվաստացուցիչ):

Կապիտան Կուկը հայտնագործեց աշխարհի կեսը, դաժանաբար սպանվեց անհեթեթ կոնֆլիկտի հետևանքով և հիմա պարզվում է՝ ամեն ինչում մեղավոր է: Ինչպես ասենք Քրիստափոր Կոլումբոսը՝ «կոլումբոպադի» զոհը, այսինքն՝ զոհը բամիցս կրկնվող, այդ թվում նաև հաջողված, փորձերի` քանդել Ամերիկայի առաջին հայտնագործողների հուշարձանները: Ենթադրաբար, պետք է ինչ-որ կերպ վերանվանել Կոլումբիայի օկրուգը, Կոլումբուս-սերքլը Մանհեթթենում և այլ հիշատակումներն այն մարդու, ով լայնորեն բացել է դռները սպիտակ մարդու՝  Հյուսիսային Ամերիկա ներխուժելու համար:

Կոպիտ ասած այս տրամաբանության մեջ կարելի է վերանայել բոլոր Մեծ աշխարհագրական բացահայտումների պատմությունը. այնտեղ  Ջեյմս Կուկից ավելի կոշտ մարդիկ կային, վերցնենք թեկուզ նույն մեծն պորտուգալացիներին, որոնք տեղաբնիկներին առանձնապես հաշվի չէին առնում: Իսկ ի՞նչ ասել Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ոսկու ետևից գնացող իսպանացի որսորդների մասին, ինչպիսիններից էր Էռնան Կորտեսը. ահա թե ով է կազմակերպել իսկական ցեղասպանություն: Չնայած իսպաանական թագը դրա համար խստորեն պատժվեց նրանով, ինչը հետագայուն կոչվեց «հոլանդական հիվանդություն». ոսկե անձրևի մեջ խեղդված Իսպանիան տեսավ նույնպիսի տնտեսական կյանքի փլուզում, ինչպիսին ԽՍՀՄ-ը գների և նավթի անկումից հետո: (Ի միջի այլոց 16-րդ դարի Իսպանիայի դասերը այդպես էլ չսովորեց ռուս տնտեսագիտական և կառավարչական վերնախավը 21-րդ դարում:)

Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանների կողմից  հեռացրեց հին ուռուցքը, որը հասել և ուռել էր՝ չնայած որ ռասայական հավասարությունը խստորեն պահպանվում էր քաղաքական կոռեկտության նորմերով:

Բայց դա, մեղմ ասած, բավական չէր. այն [քաղաքական կոռեկտությունը] ընդամենը հեշտացնում և սխեմատիկացնում է խնդիրը՝ առաջարկելով դրա մեխանիկական և ոչ ճիշտ լուծումը: Ռասայական հարցերը շատ խորը արմատավորված են գիտակցության մեջ և տարբեր պրակտիկաներում, այդ թվում նաև ոստիկանների: 

Անիրավահավասարության երկար պատմությունը վերադառնում է, ինչպես աբորիգենի բումերանգը, որը պատրաստ է  Ավստրալիայում Կուկի հուշարձանի գլուխը թռցնել:

Պատմությունը, նրա նախապաշարմունքները և ազգային կերպարները որոշում են ազգի սոցիալական վարքագծում գրեթե ամեն ինչ: Մարդիկ միմյանց հետ կռվում են հուշարձանների օգնությամբ՝ տեղադրելով մեկը և քանդելով մյուսը: Կեսդարյա պատմություն ունեցող  Ամերիկայի պատերազմը՝ Հյուսիսի և Հարավի միջև, հանկարծ վերադարձավ․ բողոքողների կողմից քանդվում են կոնֆեդերատների բանակի հերոսների հուշարձանները, ինչպես  քանդվեց Ձերժինսկու հուշարձանը Լուբյանկայում և սկսվեց «լեոնիդոպադը», ինչը այժմ փոխարինվեց գրեթե մասսայական «ազգային» հուշարձանների կառուցմամբ՝ դժոխքից դուրս եկած գոսաձեռն բեղավոր բռնապետի համար:

Սա իրոք պատերազմ է: Եվ ինչպես ցանկացած պատերազմում, այստեղ շատ աբսուրդ կա: Դրա ըմբռնումը հասանելի է միայն կոտորածի մեջ չներգրավվածներին: Սերջինո Լեոնեի հանճարեղ «Լավը, վատը, չարը» ֆիլմում գետի վրայով անցնող կամուրջի համար Հարավի և Հյուսիսի բնակիչների արյունալի կռվի աբսուրդը հասկանալի է միայն երկու անսկզբունք և տաղանդավոր խաբեբաների՝ ոսկու որսորդներ Շիկահերին և Տուկոին, որոնք էլ այդ կամուրջը պայթեցնում են վնասվածքներից մահացող հյուսիսայինների կապիտանի բավարարության համար, ով արտաբերում է բանալի արտահայտություններից մեկը. «Ով շատ խմիչք ունի, որ կարողանա հարբեցնել զինվորներին և ուղարկել կռվի, նա էլ կհաղթի»: Պատահական չէ, որ երկու ավազակները շփոթում են հարավայիններին և հյուսիսայիններին, հյուսիսայինների փոշոտ կապույտ համազգեստները շփոթելով հարավայինների մոխրագույնի հետ, ինչն ընդամենը ընդգծում է պատերազմի աբսուրդային լինելը:

«Տուկո. Դե,  արթնացիր, զինվորներն են գալիս:

Շիկահեր. Կապույտները թե՞ մոխրագույնները:

Տուկո. Մոխրագույնները: Մոխրագույնները մեզ նման: Հիմա բարև կտանք ու կգնանք: Կեցցե: Կեցցե Կոնֆեդերացիան: Կորչի գեներալ Գրանթը: Կեցցե Գեներալ…. Ինչպես էր նրա անունը…

Շիկահեր. Լի:

Տուկո. Լի, Լի։ Աստված նրա հետ, որովհետև նա ատում է յանկիներին: Ուռա՜:

Շիկահեր (նկատելով, որ զինվորների համազգեստները կապույտ են՝ մոխրագույն փոշիով ծածկված). Աստված մեզ հետ չէ, որովհետև նա ատում է ապուշներին»:

Գրականությունը և կինոն միշտ պաշտպանել են թույլերին և ճնշվածներին՝ հնդկացիներին, աֆրոամերիկացիներին՝ որպես այդպիսին տեղաբնիկ ժողովուրդներին: Նվաճողը միշտ վատն է և չար:

19-րդ դարի կեսերի հանդուրժողական և ազնիվ պրոտոգլոբալիստի իդեալական տիպը իռլանդական ծագում ունեցող տեխասցի մուստանգեր Մորիս Ջերալդն է՝ Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» վեպից: Ջերալդին սիրահարված են աղջիկներ տարբեր ազգերից, այդ թվում նաև պլանտացիայի տիրոջ աղջիկը, որը այդ ամենի հետ մեկտեղ զտարյուն «սպիտակ» կին չէ, այլ կրեոլուհի է, որին ծառայում է նեգրուհի Ֆլորինդան, եթե հիշում եք. «… դժվար թե կարելի է դա խոսակցություն համարել. Լուիզան ուղղակի բարձրաձայն մտածում էր, իսկ նրա սպասուհին արձագանքի նման կրկնում էր: Իր կյանքի ողջ ընթացքում երիտասարդ կրեոլուհին սովորել էր նայել ծառային որպես իր, որից կարելի էր չթաքցնել սեփական մտքերը, այնպես, ինչպես աթոռներից, սեղաններից, բազմոցներից և սենյակի այլ կահույքներից: Տարբերությունը միայն այն է, որ Ֆլորինդան ամեն դեպքում կենդանի էակ էր և կարող էր պատասխանել հարցերին»:

Հենց այդ Տեխասից էլ առաջ եկավ Ազատության Օրը՝ Juneteenth-ը․ 1865թ. հունիսի 19-ին այդ նահանգի բոլոր ստրուկները հյուսիսայինների հաղթանակներից հետո ազատ հայտարարվեցին: Հիմա՝ բողոքների պատմությունից հետո, տոնը հատուկ նշատակություն է ստանում և նշվում է յուրահատուկ զգացումով:

Տեղի ունեցողը հիշեցնում է 1960-ականների վերափոխումը՝ Black Power շարժումը, Black Studies հիմնադրելու պահանջը՝ համալսարանական դասընթացները աֆրոամերիկացիների համար և նրանց մասին, Կոլումբիայի համալսարանի օկուպացումը, այդ թվում նաև աֆրոամերիկական ենթատեքստով, ժամանակային առումով գրեթե համապատասխանելով 1968թ մայիսին Սորբոնի համալսարանի օկուպացիայի հետ: Մարտին Լյութեր Քինգը՝ բապտիստ քարոզիչը և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, 1963 թվականին հայտնի ռասայական իրավահավասարության մասին՝ «Ես երազանք ունեմ» ճառի հեղինակը, որը ապանվեց 1968 թվականին, և Ջորջ Ֆլոյդը լրիվ տարբեր մարդիկ են: Բայց հենց իրենց սպանության ունեցավ հսկայական ազդեցությունը, հրահրեց մասշտաբային ցույցեր և  կենտրոնացրեց ուշադրությունը  չլուծված խնդիրների վրա:

Ավելի քան կես դար անց Քինգի մահափորձից հետո թվում էր թե ամեն ինչ փոխվել է, բայց իրականում գրեթե ոչինչ չի փոխվել:

1955 թվականին Մարտին Լյութեր Քինգը արեց իր առաջին ռեզոնանսային արտահայտությունը․ «Գալիս է ժամանակ, երբ մարդիկ հոգնածություն են զգում: Մենք հոգնել են: Հոգնել ենք սեգրեգացիայից և ստորացումից»: Սա շատ կարևոր ախտորոշում է՝ կուտակված մասսայական հոգնածություն ինչ-որ բանից: Այն ստեղծում է հոգեբանական միջավայր, ինչը բարենպաստ է բողոքի համար: Բարի, եթե համաձայն դոկտոր Քինգի ուսմունքի՝, ոչ բռնի ուժով բողոքի, հասկանալով,  որ «մենք՝ բոլորս, նախ և առաջ ամերիկայի քաղաքացիներ ենք» և «եթե մենք ճիշտ չենք, ուրեմն ճիշտ չէ նաև Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»: Իսկ 1966 թվականին նա ասաց․ «Բողոքը այն մարդկանց ձայնն է, ում չեն լսել»:

Հիմա ում չեն լսել, նորից լսում են շատ լավ, բայց ի՞նչ անել Թրամփի Ամերիկայում: Կամ այսօրվա տարանջատված Եվրոպայում:

Բողոքները տարածվում են վարակի արագությամբ և հիշողությամբ անցնում են օվկիանոսները: Վերջին մասսայական ելույթները, օրինակ՝  Ֆրանսիայում, նույն ոստիկանական բռնության և ռասայական հակասությունների սրության դրսևորվումն է: Չնայած պատմականորեն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում որոշ չափով դրանք միմյանցից տարբերվում են, չհաշված եվրոպական մայրցամաքի իսլամիզմիզացիայի հին խնդիրը և գաղթի ահազանգը, որը 2015 թվականին եվրոպաականության ամենադաժան ճգնաժամի, պոպուլիստական ալիքի  և «ոչ լիբերալ դեմոկրատիայի» առաջացման պատճառը հանդիսացավ

Պարզվում է գլոբալ աշխարհը՝ մոտակից ուսումնասիրելու դեպքում բաղկացած է ոչ միայն ազգային պետություններից, որոնք նախապատրաստում են իրենց ազգային պատասխանները մուլտիկուլտուրալիզմին, այլ նաև հայրենակցությունից և գետտոյից, որոնց, եթե, նույնիսկ, միավորում է ինչ-որ բան, ապա միայն հարևանությամբ գտնվող սուպերմարկետը: Եվ դրա հետ մեկտեղ դիմադրությունը ոստիկանությանը:

Ռասսայական իրավահավասարության պահանջով բողոքները, այսինքն՝ ռասայական անիրավահավասարությունը որպես այդպիսին վերջին ժամանակների արևմտյան քաղաքակրթության երրորդ մարտահրավերն է՝ արտագաղթից ու պոպուլիզից հետո: Հին խնդիրները վերադառնում են նոր կերպարանքով, փակուղու մեջ են դնում և նպաստում են հակառակ կողմի համախմբմանն ու արմատականացմանը, որը համակված է պոպուլիստական ֆյուժեն-իդեոլոգիայով և իր գերակշռության մասին նույնիսկ ոչ ազգայնական, այլ հենց ռասայական պատկերացումներով:

Սպիտակ մարդը նորից հագնում է իր անտեսանելի գաղութային սաղավարտը: Սպիտակ մարդու բեռը դառնում է սպիտակ  մարդու ցեղ, որը հուսահատորեն պայքարում է իր՝ աչքերի առաջ անհայտացող աշխարհի համար: Նա այլևս չի հարձակվում: Նա պաշտպանվում է:

Անհեթեթ է այդպիսի մարդուն անվանել «լռակյաց մեծամասնություն», որը ձայնի իրավունքից զուրկ է: Ձայն, ինչպես և քվեաթերթիկ արևմտյան դեմոկրատիայի պայմաններում նա ունի․ նա էլ ընտրում է ամբողջ աշխարհով թրամփներ,  պաշտպանված է ոստիկանության կողմից , անկարող  է իր պարտականությունները կատարել ճիշտ և աաջ է քաշում է նոր դարաշրջանի «Ես չեմ կարող շնչել» լոզունգը: Եթե չխեղդեին, չէր լինի կարգախոսը և չէին լինի բողոքողներին միացած ջարդարարներ, չէր լինի և´ էսկիմոյի, Կոլուբոսի ու Կուկի հետ կապված արգելքը, և´ պետության հանդեպ անվստահությունը, ում  ոստիկանության տեսքով լեգիտիմ բռնության մենաշնորհը դրվում է կասկածի տակ:

Մարդիկ, ըստ դոկտոր Քինգի, իրենց հոգնած են զգում, և ոչ միայն աֆրոամերիկացիները: Չիլիի մետրոյում գների միկրոսկոպիկ բարձրացումը  2019-ի հոկտեմբերին՝ և սա ընդամենը մեկ օրինակ է, առաջ բերեց բողոքի ալիք ոչ այնքան պարզ ուղերձով, սակայն վառ արտահայտված խրոնիկ սոցիալական հոգնածության համախտանիշով:

Մարդիկ իրենց դավաճանված են զգում: Ինչից ևս հոգնում են: Հատկանշական է Իսպանիայի նոր և նորագույն պատմության հայտնի մասնագետ Փոլ Փրեստոնի նոր հրատարակած գրքի անվանումը՝ «Հավատարիմ մարդիկ. կոռուպցիայի, քաղաքական անհասության և սոցիալական տարանջատման պատմություն»: Այնուհետև խորագրում՝ «Ժամանակակից Իսպանիայում», բայց հավանաբար յուրաքանչյուր ազգ կարող է իր մասին այդպես ասել, ինչպես դա տեղի ունեցավ 1960-ականներին և հատկապես բողոքների նույնքան բազմազան  իմաստային  և աշխարհագրական առումով՝ 1968-ի տարում:

… Այժմ ԱՄՆ-ի Ներկայանուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարգադրել է հեռացնել խոսնակ-կոնֆեդերատների դիմանկարները Կապիտոլիումից: Շարունակվում է նաև «գեներալոպադը»՝  հարավայինների բանակի բացառիկ գեներալը («Ինչպե՞ս էր նրա անունը: Լի՜:») դեռ պատվանդանից վայր չի իջեցվել: Ճգնաժամը շարունակվում է, աշխարհը փոխվում է, աշխարհը մնում է նույնը: Ինչպես կես դար առաջ:

Բնօրինակի հեղինակ՝ Андрей Колесников, Газета.ru


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: