Ներկայումս անգլերենում օգտագործվում է 170,000-ից ավելի բառ։ Ամբողջն իմանալը գրեթե անհնար է։ Բոլորս էլ սիրում ենք զարմացնել մեր ընկերներին, ընտանիքի անդամներին և ուսուցիչներին անծանոթ բառերի մեր իմացությամբ (լա՜վ, մեզանից ոմանք, ավելի շատ, քան մյուսները)։ Բայց կան բառեր, որոնց մասին դուք, անշուշտ, չեք էլ լսել։ Այսպիսի բառերն Օքսֆորդի անգլերեն բառարանն (OED) անվանում է՝ «Խումբ 1» (“Band 1”)։ Դրանք այնքան հազվագյուտ են, որ ժամանակակից տեքստերում դժվար թե հանդիպեն։ Օքսֆորդի անգլերեն բառարանում ասվում է, որ նման բառերը «գիտական անհասկանալի եզրույթներ են կամ եզրույթներ, որոնք սահմանափակվում են պատմական առանձին իրադարձություններում օգտագործվելով»։
Բայց դուք գիտե՞ք դրանց բացատրությունը։ Անցե՛ք քուիզն ու իմացե՛ք։
Ահա ամենահազվադեպ հանդիպող բառերից մի քանիսը, որոնք ներառված են Օքսֆորդի անգելերեն բառարանում։ Իսկ դուք գիտե՞ք դրանց բացատրությունը։
Թարգմանիչ՝ Աիդա Սարիբեկյան (Aida Saribekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:Սկզբնաղբյուրը տես հղումով։