Դեմոկրատ թեկնածուն և իր ամենավստահելի խորհրդականները Օբամայի վարչակազմում են աշխատել, բայց նրանց արտաքին քաղաքական հայացքները ոգեշնչվում էին Հարի Ս. Թրումենով։
2020 թվականի սկզբին Foreign Affairs պարբերականում հրապարակած հոդվածում նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը գրել է․ «Ֆաշիզմի և ավտոկրատիայի նկատմամբ ժողովրդավարության և լիբերալիզմի տարած հաղթանակն է, որ ստեղծեց ազատ աշխարհը։ Բայց այս պայքարը ոչ միայն վճռելու է մեր անցյալը։ Այն վճռելու է նաև մեր ապագան»։ Սա մի ուղղվածություն է, որի վրա արժե կանգ առնել։ 1942 թվականին ծնված Բայդենը հերոսական ժամանակաշրջանի զավակ է․ մեծացել է 1950-ականներին, երբ Խորհրդային Միության դեմ պայքարում Միացյալ Նահանգները՝ հանձն առան Արևմուտքի բարյացակամ հեգեմոնի դերը։ 1989 թվականին Խորհրդային Միության փլուզումով վերջ տրվեց 20-րդ դարի գաղափարական մեծ պայքարին։ Փոխնախագահի իր պաշտոնավարման շրջանում Բայդենն աշխատեց նախագահ Բարաք Օբամայի հետ՝ մեղմելու համար մերօրյա ավտորիտար երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ հակամարտությունը։
Արդեն չորս տարի է անցել այդ ժամանակներից և, այնումենայնիվ, Բայդենն իր հոդվածում փաստորեն ընդունում էր, որ այս նախագիծը ձախողվել էր։ Ավտորիտարիզմի դեմ պայքարը կորոշի Ամերիկայի ապագան, նախ, որովհետև այդ պետություններից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով ընտրել է Արևմուտքի հետ առճակատման ուղին, և երկրորդ, քանի որ 2016 թվականին ԱՄՆ-ն ընտրեց մի նախագահ, որը ոտնահարեց երկրի ժողովրդավարական նորմերը, վիրավորեց արտասահմանում գտնվող ժողովրդավարական դաշինքները և գովաբանեց բռնապետներին։ Եթե Բայդենը դառնա նախագահ, ապա նա կժառանգի այն ճգնաժամը, որը նման է Սառը պատերազմի սկզբնական շրջանին, որն ինչ-որ առումներով շատ ավելի լավ է, իսկ մյուս առումներով՝ վատ: Իսկապես, Բայդենի արտաքին քաղաքական խորհրդականներից մի քանիսը, որոնց հետ խոսում էի վերջին շաբաթների ընթացքում, նրան նմանեցրին նախագահ Հարրի Ս․ Թրումենին։
Որոշ բառեր շարունակաբար հայտնվում են Բայդենի քարոզարշավի փաստաթղթերում և իր վստահված անձանց աշխատանքներում. դրանք են՝ «ազատ աշխարհ», «ժողովրդավարություն», «Եվրոպա», «առաջնորդել»: Առաջադեմ մարդիկ սա կընդունեին որպես հետադիմական բառեր, որոնցում երևում է տապալված աշխարհի առաջնորդի թողած հետքը։ Իհարկե, սրանք բառեր են, որոնց հանգում է այդ հայրենասեր, զգայուն ծերունին՝ Բայդենը։ Սակայն ազգային անվտանգության իր նախկին օգնականները և ներկայիս խորհրդականները, որոնցից որոշները Բայդենից երկու սերունդ փոքր են, ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի ներսում տեղի ունեցող արմատական փոփոխությունների վերաբերյալ ներկայացնում են անհրաժեշտ արձագանքներ։
Արտաքին քաղաքական թիմի հետ ամեն խոսակցություն սկսելիս հարցնում էի, թե արդյո՞ք կարծում են, որ աշխարհը փոխվել էր։ 2014 թվականից մինչև Բայդենի պաշտոնավարման ավարտը իր ազգային անվտանգության խորհրդական և Սթենֆորդի համալսարանի ներկայիս պրոֆեսոր Քոլին Կալը նշում է․ «Առավել ակնհայտ է երեք բան․ առաջին, աշխարհն այնքան փոխկապակցված է, որ մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներն իրենցից ներկայացնում են ներազգային սպառնալիքներ (իրազեկություն, որն ավելի սրվեց կորոնավիրուսային համավարակի շնորհիվ), երկրորդ, ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում վտանգված է, և երրորդ, գլոբալ ազդեցության բաշխման փոփոխվող պայմաններում մեծ տերությունների մրցակցությունը վերադառնում է»:
Այս սպառնալիքները փոխկապակցված են։ Ինչպես նշում է Կալը, Օբաման խլացրել է ժողովրդավարությանը խթանող լեզուն, ոչ թե նրա համար, որ ինքն ընկրկեց ամերիկյան պարծենկոտներից, այլ քանի որ, Նախագահ Բիլ Քլինթոնի «ժողովրդավարական ընդլայնում» ռազմավարության ժամանակաշրջանից սկսած, ամբողջ բանավեճը պտտվում էր այն հարցի շուրջ, թե ինչպես և որքանով կարող էր Միացյալ Նահանգները արտեկրում նախագծել իր ներպետական արժեքները։ Իրաքի պատերազմի ծածուկ ուղերձը հետևյալն էր․ շատ ավելի քիչ, քան կարծում ենք, և անհամեմատ ավելի մեծ ծախսեր: Այնուամենայնիվ, բանավեճն ինքնին ենթադրում էր ամերիկյան գերակայություն և ամերիկյան ժողովրդավարություն։
Հիմքերը կազմաքանդվել են։ «Խոսքը ժողովրդավարությունն ընդլայնելու ազատական ջանքերի մասին չէ»,- ասել է Կալը: «Խոսքն ազատ աշխարհում գոյություն ունեցող սահմանների պաշտպանության մասին է»: Ժողովրդավարական պետությունների ներսում այդ սահմանները վտանգվում են ազատական պոպուլիզմի կողմից, իսկ սահմաններից այն կողմ՝ պրոքսի պատերազմների և Ռուսաստանի զինված կոռուպցիայի կողմից, ինչպես նաև Չինաստանի՝ գլոբալ կարգի կանոնները վերաշարադրելուն միտված սեփական տնտեսական ուժի կիրառման ջանքերով։ «Մենք պետք է համախմբենք ժողովրդավար ազգերին՝ պահպանելու այն ինչ ունենք»,- ասել է Կալը։
Ահա 1947 թվականի համանմանությունը, երբ Թրումանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները օգնության կգա բռնապետության դեմ պայքարող ազգերին, քանի որ խորհրդային օպորտունիզմը սպառնում էր ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Իհարկե, մերօրյա Ռուսաստանը միջնակ ուժ է, իսկ Չինաստանը, որն ավելի զորեղ է, քան Ամերիկայի որևէ այլ նախկին մրցակից, հիմնականում տնտեսական և դիվանագիտական տերություն է։ Ավելին, հանուն գոյություն ունեցող վտանգի դեմ պայքարի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջ թևի բռնապետերին օգնության առաջարկ արեց և տապալեց ժողովրդավար ճանապարհով ընտրված ղեկավարներին։ Դա այն առավելագույն ցուցանիշը չէ, որին ձգտում է Բայդենը։ Բայց Վաշինգտոնը նույնպես խրախուսեց դաշինքների և աշխարհը առանց ամերիկյան հսկողության կառավարող (ահա «բարյացկամ հեգեմոնի» ինքնապարծությունը) իրավական հիմքեր ունեցող ինստիտուտների կապերը, և առաջարկվեց մի օրինակ, որն ավտոկրատները կրկնօրինակել չէին կարող
Ի՞նչ կնշանակեր ժողովրդավարական ինստիտուտների միավորումը առանց նոր սառը պատերազմի դեմ պայքարի և առանց 70 տարի առաջ Միացյալ Նահանգների ունեցած անվիճելի ղեկավարության պաշտոնական դիրքի հավակնության։ Foreign Affairs-ի իր հոդվածում Բայդենը նշում է, որ առաջին քայլը «երկրում ժողովրդավարության վերականգնումն է»՝ վերջ դնելով ներգաղթյալների, ազգային փոքրամասնությունների, պետական ծառայողների և բոլոր այլ թիրախավորված անձանց նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի ազգայնական հալածանքներին։ Սա մի խնդիր է, որի առաջ Թրումանը չէր կանգնել, չնայած Սառը պատերազմի իր ժամանակների լիբերալներից Համֆրի Հյուբերթը ևս խոստովանում է, որ Միացյալ Նահանգները չէր կարող ծառայել որպես ժողովրդավարական արժեքների հեղինակավոր պաշտպան, քանի դեռ դրանք երկրում չէր կիրառել, ինչի արդյունքն իր դեպքում կլիներ քաղաքացիական իրավունքների օրենսդրության ընդունումը և տեղահանված անձանց գրկաբաց հյուրընկալումը։ Այսպիսով, ներպետական վերափոխումները հնարավորություն են ստեղծում նաև սահմաններից այն կողմ վերափոխումների համար։
Իսկ հետո ի՞նչ։ Բայդենը խոստացել է պաշտոնավարման իր առաջին տարվա ընթացքում գումարել «Ժողովրդավարության համար գագաթնաժողով»։ Սա մի գաղափար է, որ վերջին տարիների ընթացքում հիմնականում ասոցացվում էր նեոպահպանողականների հետ, որոնք ձգտում էին աշխարհի պառակտումը տեսնել գաղափարական, այլ ոչ թե զուտ աշխարհաքաղաքական առումով: Սակայն այդ նախադրյալը շարժվում է դեպի կենտրոն։ Անցյալ տարի, ինչը հիմա ենթադրություն է թվում, Թոնի Բլինքենը՝ Բայդենի ազգային անվտանգության երկարամյա օգնականը և արտաքին քաղաքական քարոզարշավի խորհրդականների հսկայական կազմի ղեկավարը, միացավ նեոպահպանողական Ռոբերտ Կագանի հետ՝ կոչ անելու ստեղծել ժողովրդավարական ինստիտուտների «լիգա» (ոչ թե ուղղակի գիտաժողով)։
Շրջահայաց և սրամիտ Բլինքենն ասում է, որ հաճելիորեն զարմացավ՝ բացահայտելով, թե որքան ընդհանրություններ ունի շատ ավելի դոկտրինալ Քագանի հետ։ Սակայն նա նշել է, որ այն, ինչ ինքն ու Բայդենը մտադրվում են անել ոչ թե «խաչակրաց արշավանք» է, այլ՝ հումք հավաքական գործողությունների համար։ «Աշխարհում Ձեր հենարանը այլ ժողովրդավարական ինստիտուտներ են,- այսպես արտահայտվեց Բլինքենը։ Թերևս ոչ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները․ շատ հարցերում, զարգացող ժողովրդավար երկրները, ինչպես Հնդկաստանը և Բրազիլիան, իրենց համարում են խնդրի մի մաս, այլ ոչ թե խնդրի լուծման մի մաս։ Բայդենի տեսլականը ավելի շատ Ատլանտյան է։ Իր ապագա կառույցի հիմնական անդամներն են լինելու Ամերիկայի ավանդական դաշնակիցները՝ Եվրոպան, նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։
Բայդենի և իր խորհրդականների նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ի պես ֆորմալ կառույցի ստեղծումն է, այլ՝ ընդլայնված Մեծ յոթնյակի նման մի բանի, որում, ինչպես պատկերացնում է Կալը, ժողովրդավար դաշնակիցները կարող են մշակել ընդհանուր լուծումներ հիմնական վերազգային խնդրիների, ինչպիսիք են՝ համավարակը կամ կիբերանվտանգությունը, կամ իհարկե կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև զարգացած ավտորիտար պետությունների կոմից բարձրացված հատուկ խնդիրների, ներառյալ` ընտրական միջամտությունների, վերահսկողական տեխնոլոգիայի և 5G տեխնոլոգիայում Չինաստանի դերի վերաբերյալ։ Ավելի լայն իմաստով՝ Բայդենը պետք է վերակենդանացներ «Արևմուտքը»՝ առանց նոր դարաշրջանի համար սահմանների խնդիրների։
Այս նոր ուղվածությունը ևս ենթադրում է մի նոր աշխարհաքաղաքական կողմնորոշում դեպի Եվրոպա։ Սա թողնվել է Գերմանիային, Ֆրանսիային, և մի քանի այլ երկրներին՝ կագնելու Ռուսատանի և, մասնավորապես, Չինաստանի դեմ և Եվրոպայի ներսում խոսելու ազատականության դեմ: «Washington Monthly» ամսագրի իր վերջին հոդվածներից մեկում Ջուլի Սմիթը՝ Բայդենի նախկին պաշտոնյաներից մեկը և խորհրդականների ներքին խմբի անդամը, գրում էր, որ հաջորդ նախագահը պաշտոն ստանձնելուց 100 օրվա ընթացքում մեկնելու է Գերմանիա և մեծ ելույթով հանդես է գալու՝ «վերանայելով անդրատլանտյան օրակարգը՝ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հայեցակարգի շուրջ»:
Արևմտյան այս հավաքույթը, իհարկե, նման էր Կահիրեում 2009 թվականի հունիսին Օբամայի ելույթին, որում նա կոչ էր անում «նոր սկիզբ» դնել Միացյալ Նահանգների և Իսլամի միջև: Օբամայի Մերձավոր Արևելքի արկածը նրան միայն արցունքներ պարգևեց։
Օբաման երբեք ոտքը չի քաշել Մերձավոր Արևելքի ճահճից՝ չնայած նրան, որ ցանկանում էր թեքվել դեպի Ասիա՝ կայուն ազգային պետությունների շրջան։ Բայդենն ավելի կհաջողեր՝ ցույց տալով Արաբական աշխարհին իր վերադարձը (փաստարկները կքննարկվեն առաջիկա հոդվածում):
«Առաջնորդել» բառն, իհարկե, այնքան տարածված է որքան և «ազատ աշխարհը»։ Պահպանողականնները հեգնում էին «ծպտված առաջնորդել» արտահայտությունը, որը, նրանց կարծիքով, նկարագրում էր Օբամայի փիլիսոփայությունը։ Առաջադիմականները և ձախական իրապաշտները, հակառակը, առաջնորդության բեռից խուսափում են, որովհետև նրանք դա ասոցացնում են ռեժիմի փոփոխության, անօդաչու սարքերով պատերազմի, և կայսերական մեծամտության հետ։ Վերջերս Քվինսի համալսարանից Անդրյու Բեյսվիչը գրել է․ «Շատ երկար ժամանակ, իշխող վերնախավը թույլ տվեց, որ համաշխարհային առաջնորդության ենթադրյալ պարտավորությունները գերադասվեն ամերիկյան ժողովրդի հավաքական բարեկեցությանը ձգտելուց»:
Բեյսվիչը պնդում է, որ «այժմ Միացյալ նահանգների գերիշխանության ժամանակաշրջանն ավարտվել է»: Բայդենը չի հավատում դրան։ Նա իրոք համարում է, որ Միացյալ Նահանգներն «անփոխարինելի պետություն է» (սա Մադլեն Օլբրայթի հեգնական ձևակերպումն է) և նա հակված է ներգրավելու այնպիսի օգնականների, ովքեր նույնպես իր նման են մտածում։ Անցած տարի «Atlantic» ամսագրի մի հոդվածում Ջեյք Սալիվանը` Ազգային անվտանգության նախկին պաշտոնյան, որն այժմ զբաղեցնում է արտաքին և ներքին քաղաքականության խորհրդականի միակ պաշտոնը, պնդեց, որ Միացյալ նահանգները, շնորհիվ իր ինքնավերականգնման, իր պրագմատիզմի և լուսավորման սեփական շահի համոզմունքին հավատարիմ մնալուն, աշխարհը առաջնորդելու ունակ միակ երկիրն է մնում, չնայած որ զբաղեցնում է հավասարների մեջ առաջինը լինելու իր համեստ դիրքը։ Կարճ ասած՝ իմանալով որ շարժելու է ձախականների բարկությունը՝ Սալիվանը պահանջեց «ամերիկյան նոր բացառիկություն»՝ վերահաստատելու երկրի դիրքը համաշխարհային ցանկի առաջին տեղում։
Սա ավելի շատ երազի է նման, քան գործելու նախագծի։ Ի վերջո, Օբաման վերականգման նույն խոստումը տվեց, բայց ամերիկացիները նախապատվությունը տվեցին Թրամփին։ Ե՛վ աշխարհի ղեկավարները, և՛ հասարակ քաղաքացիները եզրակացրել են, որ Միացյալ Նահանգներն այլևս այն երկրը չէ, որ իրենք կարծում էին։ Իսկ Ջո Բայդենը Ֆրանկլին Դ. Ռուզվելտը չէ։ Իհարկե, դրա համար էլ նրանք խոսում են Թրումենից։
Ջեյմս Թրոբը Foreign Policy-ի մշտական հեղինակներից մեկն է, Նյու Յորքի Համալսարանի Միջազգային համագործակցության կենտրոնի ոչ ռեզիդենտ անդամ և «Ի՞նչ էր ազատականությունը։ Վեհ գաղափարի ացյալը, ներկան և խոստումը» (What Was Liberalism? The Past, Present and Promise of A Noble Idea) գրքի հեղինակը։
Թարգմանիչ՝ Աիդա Սարիբեկյան (Aida Saribekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: