EconoMix նախագծի մեկնարկը

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մեկնարկում է տնտեսագիտական նոր նախագիծ EconoMix խորագրով:

EconoMix-ը տնտեսագիտական հասկացությունների վիզուալ շտեմարան-հարթակ է, որտեղ կզետեղվեն տնտեսագիտական ամենատարբեր հասկացությունների բացատրությունները հանրամատչելի տեքստերի և վիդեոհոլովակների միջոցով:

EconoMix-ի հրապարակումների այժմյան կառուցվածքը ներառում է՝

  • տեքստային հատված նախատեսված հասկացության ընդհանուր մեկնաբանման համար,
  • ինֆոգրաֆիկ վիդեոհոլովակ հասկացության հիմնական բովանդակության կամ տեքստի առանձին հատվածի վերաբերյալ:

Նախագծի նպատակն է՝

  • հայկական լսարանին ներկայացնել տնտեսագիտական տերմինների վերաբերյալ հայալեզու բացատրական-տեղեկատվական նյութեր,
  • բարձրացնել տնտեսական և ֆինանսական գրագիտության մակարդակը:

Ծրագիրը նախատեսված է ոչ միայն տնտեսագետների, այլ նաև հասարակության լայն շրջանակի համար։

Նախագիծը նվիրված է «Ինլայթ»-ի վերլուծաբան, Խորհրդի անդամ, Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, մասնագիտությամբ տնտեսաագետ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ լույս հիշատակին:


EconoMix-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ EconoMix խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:

Հրապարակումները նախատեսվում են յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին: