Ավիացիոն արդյունաբերության զարգացման և նվաճումների մասին նոր գիտելիքները Ձեզ կարող են ուղղակիորեն զարմացնել:

Օդային ճանապարհորդությունը խոշոր, խոշոր բիզնես է: Ավիացիան, տարեկան ունենալով 3,8 միլիարդ ուղևոր և 9,9 միլիոն աշխատող, համաշխարհային տնտեսությունը համալրում է 3,5 տոկոսով։ Բայց ի՞նչ կասեք շրջակա միջավայրին հասցվող վնասի մասին։ 

Ճարտարագետները, դիզայներներն ու գիտնականներն արդեն աշխատում են օդային ճանապարհորդությունը շրջակա միջավայրի համար ավելի անվնաս դարձնելու ուղղությամբ, և այժմ ավիացիոն արդյունաբերությունը մեծապես խրախուսում է այդ գործը։ Որպես խթան հանդես եկավ ավիացիոն արտանետումների վերաբերյալ 2016 թվականի նշանակալի միջազգային համաձայնագիրը, որով ածխածնի արտանետումների կրճատումը կամ փոխհատուցումը ի վերջո պարտադիր կդառնա ավիացիոն խոշոր արդյունաբերություն ունեցող երկրների համար:

Ուստի նշենք դիզայներական փոփոխությունների, նոր տեխնոլոգիաների, վառելիքի այլընտրանքային ավելի արդյունավետ տարբերակների և այլ զարգացումների մասին: Դրանք հավաքականորեն աշխատում են թռիչքն ավելի վառելիքարդյունավետ դարձնելու ուղղությամբ, իսկ ավելի քիչ վառելիքի այրումը համաքայլ է կլիմայական փոփոխությունները պայմանավորող ջերմոցային գազերի նվազ արտանետմանը։


Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան  (Mariam Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Սկզբնաղբյուրը տես՝ այստեղ։