Անկախությունը գերագույն արժեք է պետության և քաղաքացու համար, Անկախության տոնը՝ գերկարևոր օր:
Անկախությունը պատասխանատվություն է և տեր կանգնելու պատրաստակամություն՝ հաղթանակներին և պարտություններին, հպարտությանը և նսեմացումներին, ձեռքբերումներին և բացթողումներին, անցյալին, ներկային ու ապագային: Անկախությունը վճռականություն է, ջանք և աշխատանք:
Հավերժ փա՜ռք հայրենիքի և Անկախության բոլոր նահատակներին, երախտիք և խոնարհում պայքարի բոլոր մարտիկներին, Անկախությունը գոտեպնդողներին:
Անկախության վերամուտներ, Հայաստան։
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն