«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է ներկայիս իրողությունները արձանագրող նոր նախագիծ #EnlightInfographics խորագրով:
Օրեցօր փոխակերպվող աշխարհում գիտության բուռն զարգացումը՝ արհեստական բանականության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը, հանրային կյանքի թվայնացումը, ինչպես նաև COVID-19 համավարակի առկայությունը, իրենց ազդեցությունն են թողնում կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես, տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, կառավարման ու գործարարության ոլորտներում։
Ընդունելով տեղի ունեցող փոփոխությունները և ձգտելով առավելագույնս օգտագործել ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է ներդնել բոլոր հնարավորություններն ու պայմանները նպաստելու խնդիրների լուծման նորարարական և ինովացիոն ծրագրերի ձևավորմանը, տեխնոլոգիամետ և գիտելիքահենք մեթոդների, նոր հմտությունների կիրառմանը։
Հաշվի առնելով նշված իրողությունները՝ #EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
Նախագծում տեղ գտած թեմաներից են․
- տիեզերական հետազոտությունների առաջընթաց,
- բիզնեսի և շրջակա միջավայրի փոխներգործում,
- էկոհամակարգային բարեփոխումներում նոր մոտեցումների կիրառում,
- սոցիալական մեդիահարթակների արդյունավետ օգտագործում,
- աշխատակիցների և աշխատանքային հարաբերությունների կազմակերպում ու կառավարում,
- համավարակից հետո աշխատանքային նոր հմտությունների ձևավորում,
- տեխնոլոգիական միտումների կարևորության ընդունում և ներկայացում,
- օնլայն առևտրաշրջանառության կազմակերպման համար հմտությունների զարգացում,
- ճկուն մտածողություն և այլն։
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նախագիծը իրականացվում է «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ու հանրային կապերի և մարքեթինգի բաժնի համագործակցությամբ:
Նախագիծն ունի կրթական նպատակ՝ վերոնշյալ թեմաների շրջանակում իրականացնել տեղեկատվական արշավ:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո:
Թարգմանիչներ՝ Մարիամ Անտիկյան, Լիլիթ Արսենյան, Հասմիկ Խաչատրյան, Ինեսա Ավագյան, Միլենա Սուղյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Միլենա Առաքելյան, Մեսրոպ Հովսեփյան
Հրապարակումների պատասխանատու՝ Մարիամ Մանուկյան
Նախագծի համակարգող՝ Մերի Բաբայան