Իր կարիերայի ընթացքում երկու մոլորեցնող կարծրատիպեր խեղաթյուրեցին մեր տեսակետը Ռաուլ Կաստրոյի վերաբերյալ։ Նա ո՛չ իր եղբոր դժգույն ստվերն էր, ո՛չ որևէ հասարակ նախկին սովետական գաղափարախոս, այլ մի նշանավոր պատմական դեմք, ով առանցքային դեր է խաղացել կուբայական համակարգի ստեղծման և հետագայում դրա բարեփոխման հարցում։2021 թվականի ապրիլի 19-ին, կուբայական կոմունիստական կուսակցության ութերորդ համագումարը ավարտին հասցրեց Կաստրոների քաղաքական ժամանակաշրջանը` ընտրելով Միգել Դիաս Կանել Բերմունդեսին՝ որպես կուսակցության նոր քարտուղար, ով 2018-ից ազգային նախագահ էր։ Ապրիլի 16-ին այս շարժմանը հետևեց Ռաուլ Կաստրոյի հաստատումն առ այն, որ նա կհեռանա երկու անընդմեջ նստաշրջան անց, ինչպես խոսք էր տվել դեռ 2011 թվականին։
Զարմանալի չէր, որ Ռաուլը մինչև վերջ հետևեց իր խոստմանը՝ 2018-ին արդեն նույնն անելով նաև կուբայական նախագահության հետ, սակայն իր հեռանալը, այնուամենայնիվ ունեցավ խորհրդանշական կարևորություն՝ վերջ դնելով նախկին պարտիզանական ապստամբների «պատմական սերնդին» իշխանության դիրքերում։ Այսպիսով, այս անցման ժամանակաշրջանում ի՞նչ պետք է քաղենք Ռաուլի իշխանության տարիներից և 1959 թվականից այսկողմ իր՝ կուբայան հեղափոխության հետագծի և դրության համընդհանուր կարևորությունից։
Տոհմական լեգենդներ
Համաշխարհային մեդիայի արձագանքները կուսակցության փոփոխության վերաբերյալ կանխատեսելի էին, դրանք մեծամասամբ անլուրջ էին վերաբերվում Ռաուլին՝ որպես Ֆիդելի կրտսեր եղբայր և ստվեր ընդունելու հանգամանքին, և տեսնում էին նրա ղեկավարությունը Կաստրո դինաստիայի՝ Հյուսիսային Կորեայի ոճով կառավարման մոլորեցնող շրջանակներում։ Իհարկե, մինչև 2008թ., երբ Ազգային ժողովը ընտրեց Ռաուլին՝ որպես նախագահ, «դինաստիա» հասկացությունը ամենավերջինն էր 1960-ականների սկզբից ի վեր Կուբայի հեղափոխության և նրա ղեկավարության վերաբերյալ կուտակված կարծրատիպերի հսկայական շարքում։
Համաշխարհային մեդիայի արձագանքները կուսակցության փոփոխության վերաբերյալ կանխատեսելի էին, դրանք մեծմասամբ անլուրջ էին վերաբերվում Ռաուլին՝ որպես Ֆիդելի կրտսեր եղբայր և ստվեր, և տեսնում էին նրա ղեկավարությունը Կաստրո դինաստիայի՝ Հյուսիսային Կորեայի ոճով կառավարման մոլորեցնող շրջանակներում։
Այդ կարծրատիպերը այդ ժամանակ հակված էին արտացոլելու հեղափոխությունը որպես տերության ժողովրդական զավթում, կամ ենթադրյալ տիպիկ, խարիզմատիկ լատին-ամերիկյան առաջնորդի կա՛մ նույնքան տիպիկ կումունիստ, սովետական մարքսիզմ-լենինիզմի մի հետևորդի միջոցով՝ Ֆիդելի անձին ուղղված հինգ տասնամյակ տևած սևեռուն կենտրոնացման սկզբնավորում։ Այս երկու ենթադրություններն էլ կրկին ի հայտ եկան 2006-8 թվականներին, երբ Ֆիդելը հիվանդացավ և իշխանության ղեկը փոխանցեց իր եղբորը, և, ևս մեկ անգամ, 2021 թ.-ի ապրիլին։
Նրանք, ովքեր այդ վաղ ենթադրությունների կողմնակիցն էին, չէին հասկանում, որ հեղափոխությունը սկսվել էր 1959 թ.-ին՝ կասեցնելով նախկին ապստամբությունը Ֆուլգենչիո Բատիստայի իշխանության դեմ։ Այն մի լայնորեն տարածված դրդապատճառ էր՝ սկսելու ազգաշինման մի գործընթաց մի պետության համար, որը 80 տարի ավելի երկար հանդուրժեց իսպանական գաղութային իշխանությունը, քան իսպանական Ամերիկայի մնացած մասը, և հետո դարձավ Միացյալ Նահանգների պաշտոնական նորագաղութ։
ԱՄՆ-ն 1902 թվականին Կուբայի պաշտոնական անկախությունը պայմանավորեց Կուբայի Սահմանադրության մեջ Պլատտի փոփոխության ներառմամբ, որն առնվազն երեսուն տարի սահմանափակում էր նրանց ինքնիշխանությունը՝ որպես ազգային պետություն: Վաշինգտոնն այնուհետև վերահսկեց հետագա քսանհինգ տարվա տնտեսական և քաղաքական հեգեմոնիան: Հետևաբար՝ 1959 թ.-ին ազգաշինությունը դեռ մի այնպիսի բան էր, որը պետք է ձեռք բերվեր, և կուբացիների մեծ մասը դա գիտեր. ապստամբները, իհարկե, նույնպես դա գիտեին: Միակ հարցն այն էր, թե «ինչպե՞ս»։
Ի վերջո պատասխանը ստացվեց Կուբայի արմատական այլախոհության ավանդույթներից, ինչպես երևում է նացիոնալիզմի և սոցիալիզմի միաձուլման մեջ, որը կարելի է գտնել երկրի՝ 1940 թվականի մերժված սահմանադրության մեջ և ապագաղութացված աշխարհի հակագաղութային զրույցներում՝ մասնավորապես սոցիալիզմի որոշ կարգերի պատճառով։ Սակայն դեռ մնում էր այն հարցը, թե ինչպիսի սոցիալիզմ պետք է լիներ։
Ռաուլի ի հայտ գալը
Ահա, թե որտեղ Ռաուլը ի հայտ եկավ , որպես Կուբայի կառավարության՝ սովետական մոտեցմանը մոտ սոցիալիստական տիպարի ընդունման առանցքային դեմքերից մեկը։ Սա մի դեր էր, որը մասամբ տեղի տվեց իր մասին կարծրատիպերի ստեղծմանը։
1958 թվականին՝ մինչ հուլիսի 26-ի շարժումը, երբ ապստամբները հաղթանակեցին, Ռաուլը համեմատաբար ավելի քիչ էր հայտնի Կուբայում։ Չնայած նա գնաց իր եղբոր ակադեմիական ուղղով՝ Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իր քաղաքական ճանապարհը այլ էր։ Որպես ուսանող ակտիվիստ՝ նրան 1952-53 թվականներին ձգում էր կումունիստական ժողովրդասոցիալիստական կուսակցությունը (ԿԺՍԿ)։ Նա միացավ Կուբայի պատվիրակությանը, որը մեկնում էր մասնակցելու 1953 թվականին Արևելյան ԵվրոպայումՄոսկվայի կողմից կազմակերպված երիտասարդական կոնգրեսին և միացավ ԿԺՍԿ-ի երիտասարդական ճյուղին՝ Սոցիալիստական Երիտասարդությանը։
1958 թվականին՝ մինչ հուլիսի 26-ի շարժումը, երբ խռովարարները հաղթանակեցին, Ռաուլը համեմատաբար անհայտ էր Կուբայում։ Չնայած նա գնաց իր եղբոր ակադեմիական ուղղով՝ Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իր քաղաքական ճանապարհը այլ էր:
Կուբա վերադառնալուն պես Ֆիդելը Ռաուլին պատմեց 1953 թվականի՝ հուլիսի 26-ին կայանալիք Սանտիագո դե Կուբայի Մոնկադա կայազորի վրա մոտալուտ հարձակման ծրագրի մասին։ Այն մարդիկ, ովքեր ծրագրել էին այդ ամենը, մի փոքր խումբ էին, որը պատկանում էր ձախ ազգայնական Օրթոդոքս կուսակցությանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Կուբայի Ժողովրդական Կուսակցություն։ 1952 թվականի մարտին Բատիստայի զինվորական հեղաշրջումը մերժեց կուսակցությանը՝ հունիսին կայանալիք ընտրության մեջ Ֆիդելի ընտրական թեկնածությամբ՝ իր մեծապես ակնկալված հաղթանակով հանդերձ։
Չնայած այս ծրագրի Օրթոդոքս ծագմանը, Ռաուլը միանգամից համաձայնեց միանալ։ Սա մի դիրքորոշում էր, որը շուտով հեռացրեց իրեն ԿԺՍԿ-ից, որը լիովին դատապարտեց Մոկանդայի գրոհը։ ԿԺՍԿ-ն նաև դատապարտեց 1956 թվականի ռազմարշավը, որը կազմակերպվել էր Ֆիդելի կողմից Մեքսիկայում և որին հետևեց պարտիզանական արշավը, մինչև ներքին ճնշումը ստիպեց կուսակցությանը ընդունել անխուսափելին և միանալ խռովարարների դաշինքին մինչև 1958 թվականի կեսերը։
Ռաուլը լքեց Սոցիալիստական Երիտասարդությունը անմիջապես Մոնկադայից հետո։ Բանտարկվելով Փայնս կղզում մինչև 1955 թվականի հունիսը, նա սկսեց քաղաքական հարցեր քննարկել այլ խռովարարների հետ։
Ազատվելուն պես նա նրանց ուղեկցեց Մեքսիկա՝ պարտիզանական ապստամբության նախապատրաստությունը տեսնելու համար։
Այս ԿԺՍԿ-ի կապը գրավեց ԱՄՆ-ի դեսպանատան հետախուզական բաժնի ուշադրությունը 1956 թվականին։ Փորձելով կանխատեսել ապագա Կուբայի դրությունը՝ ր հուլիսի 26-ի շարժման ներքո, նրանք փնտրում էին կոմունիստներին մահճակալի տակ (Search for the red under the bed։ the red ” կարմիրները կոմունիստներն են, իսկ search under the bed արտահայտությունը խորհրդանշում է երեխայի ունեցած անհիմն վախը մահճակալի տակ գտնվող հրեշի ներկայությունից)՝ սառը պատերազմին բնորոշ նորաձևությամբ։
Չե Գևարայի հետ միասին, ում` մարքսիզմի ոչ սովորական մեկնաբանությունների մասին նրանք ոչինչ չգիտեին, նրանք Ռաուլին ճանաչեցին որպես այս դերի ամենահավանական թեկնածու: Այսուհետ, նա դարձավ նրանց օրինականացված հեղափոխականը՝ նախախորհրդային «կարծրացած գաղափարախոսը»: Այս սահմանումը տարօրինակ կերպով հակասում էր Ֆիդելի տոտալ տիրապետության պատմությանը՝ Ռաուլին պատկերելով որպես չար հանճար, որը, ասում էին, որ հնար էր փնտրում Կուբան Սովետական վերահսկողության տակ պահելու համար:
Այդ ժամանակ, սակայն, մեկ այլ Ռաուլ էր ի հայտ գալիս: Չնայած նա միայն հետևակ զինվոր էր եղել Մոնկադայի հարձակման ժամանակ, նա բարձրացավ ապստամբների շարքերը, երբ նրա որակները ի հայտ եկան և մեծացավ նրա կարևորությունը: Հենց նա է Մեքսիկայում խմբին ծանոթացրել Չե Գևարայի հետ՝ այդպիսով ստեղծելով սերտ և հարատև գաղափարական ընկերություն Ֆիդելի և Չեի միջև:
Չնայած նա միայն հետևակ զինվոր էր եղել Մոնկադայի հարձակման ժամանակ, նա բարձրացավ ապստամբների շարքերը, երբ նրա որակները ի հայտ եկան և մեծացավ նրա կարևորությունը: Հենց նա է Մեքսիկայում խմբին ծանոթացրել Չե Գևարայի հետ:
Վարժանքների ժամանակ Ռաուլը ապացուցեց, որ ինքը առաջնորդ է և հմուտ մարզվող՝ վերջին արշավախմբի ժամանակ Գրենմա սպորտանավում արժանանալով հրամանատարության : Այն բանից հետո, երբ Բատիստայի զորքերը ափ դուրս գալուց երեք օր անց արյունալի կերպով ցրեցին ապստամբների ուժերը, նա առաջնորդեց փրկվածների մի փոքր խմբի՝ միանալու Ֆիդելի նույնքան փոքր խմբին: Չեի մարդկանց հետ միասին նրանք ստեղծեցին ապստամբ բանակի հիմքը Սիերա-Մաեստրայի արևելքում:
1958-ի կեսերին իր ղեկավարության, քաղաքական դիրքի և ռազմական հմտությունների շնորհիվ՝ նա ստանձնեց մոտակա Սիերա դել Քրիստալում պարտիզանական առանձին ճակատի հրամանատարությունը: Այդ պաշտոնում էլ նա ցույց տվեց նույն իր առաջնորդի ունակությունները, ինչպես նաև վարչական արդյունավետությունը, որն ակնհայտ կդառնար հետագա տարիներին:
Ամենակարևորը, չնայած որ նա խզել էր իր հարաբերությունները ԿԺՍԿ-ի հետ, նրա մարքսիզմը, որն իր մոտ արդեն ավելի խորն էր, քան իր եղբոր մոտ, հստակ հասկացրեց իրեն, որ իր հրամանատարության տակ գտնվողները պետք է քաղաքական կրթություն ստանան: Նա նաև կարևորեց տեղական ԿԺՍԿ կադրերի հետ համագործակցությունը։
Հեղափոխության ինստիտուցիոնալիզացումը
Համագործակցելու այդ պատրաստակամությունը 1959 թ.-ի հունվարից հետո էլ շարունակվեց: ԿԺԿՍ-ն այժմ առաջարկեց իր անդամների անվերապահ աջակցությունը, որոնց քանակը տատանվում էր վեց հազարից տասը հազարի, և այն դարձավ նոր ի հայտ եկող ապստամբների եռակողմ դաշինքի մի մասը: Սա ահազանգ և դժգոհություն առաջացրեց հուլիսի 26-ի շարժման մեջ, բայց Ռաուլն ու Չեն տեսան ԿԺԿՍ-ի ընդգրկման և Խորհրդային Միության հետ սերտ կապերի կարևորությունը։ Դա անխուսափելիորեն արմատավորեց Ռաուլի՝ որպես նվիրված գաղափարախոսի վերաբերյալ ենթադրությունները:
1960-ին այդ ենթադրություններն ավելի ուժեղ էին դարձել, քանի որ Ռաուլը՝ Կուբայի հեղափոխության երեք հիմնական առաջնորդներից մեկը, ստացավ հրամանատարական և նախարարական վերահսկողություն նոր Հեղափոխական Զինված ՈՒժերի (ՀԶՈՒ) նկատմամբ: Իրականում, նրա ՀԶՈՒ-ում ունեցած դերը նրան դարձրեց շատ կարևոր ամբողջ գործընթացի մեծ մասում՝ պաշտպանելով հեղափոխությունը արտաքին սպառնալիքներից: Այդ դերը նաև մասամբ խթանեց նրա խանդավառությունը Մոսկվայի հետ կապեր ունենալու համար ՝ սովետական բանակի հետ զարգացող հարաբերությունների միջոցով: Այնուամենայնիվ, Կուբան պաշտպանելու նրա նախընտրած ռազմավարությունը, պարտիզանական ոճով՝ ողջ ժողովրդի պատերազմելու միջոցով, տարբերվում էր նրանց առաջարկներից:
Ռաուլի ԽՍՀՄ-ի հանդեպ ունեցած հիացմունքի մեջ կար նաև այլ հարթություն՝ արդեն առկայծված Սիերայում, այն էր՝ իր հավատը արդյունավետ կազմակերպմանը և տնտեսական կայունությանը: Շատերի նման, Ռաուլը երկուսն էլ ընկալում էր ԽՍՀՄ տարածքում՝ վերացնելով բոլոր կասկածները, որ նա կարող էր ունենալլ խորհրդային կառույցներում հաշվետվողականության թերացման վերաբերյալ : Արդյունավետ, հաշվետու և ներքին ժողովրդավարական կուսակցություն ունենալու անհրաժեշտության մեջ նրա հավատը մնաց հետևողական տասնամյակների ընթացքում `արտացոլելով նյութական խթանների (այլ ոչ թե Չեի կողմից շեշտած բարոյականների) նախապատվությունը, անընդհատ հաշվետվողականությունը և արդյունավետ բանավեճը:
Այդ նախապատվությունը ստիպեց նրան դիմավորել «ինստիտուցիոնալիզացման» պակաս խանդավառ և պակաս ոգևորիչ շրջանը, որը ծավալվեց Կուբայում 1975 թվականից: Այս ժամանակահատվածում, որը հաճախ շփոթում են, համարելով «խորհրդայնացման» մի ձև, խորհրդային ոճի կառույցները փոխարինեցին մոբիլիզացիային, և Կուբայի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանց երկրի հեղափոխությունը ներգրավված էր սոցիալիզմին անցնելու մեջ, այլ ոչ թե 1960-ականներին Չեի կողմից արագորեն դրված կոմունիզմին հասնելու նպատակի մեջ։
Ռաուլը ողջունեց ավելի մեծ կայունության և Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերությունների հեռանկարը. Կուբա-Սովետական հարաբերությունները անբարենպաստ կերպով սրվել էին հրթիռային ճգնաժամի ժամանակաշրջանից՝ 1962 թ. հոկտեմբերից՝ հասնելով ծայրահեղ անկման շրջանի մինչև 1968 թվականը: Նա նաև ողջունեց Կուբայի կոմունիստական կուսակցության գաղափարը նախատեսված հինգ տարվա շրջափուլային համագումարմամբ։ Մինչ կուսակցության առաջին համագումարը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար 1970 թ., հետաձգվեց ևս հինգ տարով, երկրորդը սկսվեց ժամանակին՝ 1980 թ․-ին։
Այնուամենայնիվ, սխալ կլիներ Ֆիդելի և Ռաուլի միջև որևէ լուրջ քաղաքական կամ գաղափարական տարբերություն տեսնել: Երկուսն էլ հավատում էին միևնույն նախագծին, որը նրանք մտահղացել էին 1953 թ.-ին և ավելի կոնկրետ ձևավորել՝ 1956 և 1959 թվականների ընթացքում, այն էր՝ ազգը կառուցել սոցիալիզմի միջոցով։ Նրանք տարբերվում էին միայն իրենց նախասիրություններով՝ սոցիալիզմին հասնելու միջոցների և այդ գործընթացի արագության հարցում:
Սխալ կլիներ տեսնել Ֆիդելի և Ռաուլի միջև որևէ լուրջ քաղաքական կամ գաղափարական տարբերություն: Երկուսն էլ հավատում էին միևնույն նախագծին, որը նրանք մտահղացել էին 1953 թ.-ին և ավելի կոնկրետ ձևավորել՝ 1956 և 1959 թվականների ընթացքում, այն էր՝ ազգը կառուցել սոցիալիզմի միջոցով:
Ֆիդելը ավելի շատ է համաձայնել Չեի՝ սոցիալիզմի սուբյեկտիվ պայմանների գաղափարի հետ՝ գաղափարական նվիրվածություն և խղճի զգացում առաջատար ավանգարդի ղեկավարության ներքո, ինչը կարող է հաղթահարել օբյեկտիվ խոչընդոտները: Նախկին ԿԺՍԿ-ն և Խորհրդային Միության ղեկավարները պնդում էին, որ այդ օբյեկտիվ խոչընդոտների պատճառով Կուբայում անհնար է սոցիալիզմը, առավել ևս՝ կոմունիզմը։
Չնայած Ռաուլը լիովին համաձայն չէր ԿԺՍԿ-ի և Մոսկվայի հետ, նա միշտ կողմնակից էր դեպի սոցիալիզմն ուղղված ավելի չափավոր ձգտմանը՝ կառուցվածքային հաշվետվողականությամբ և պատշաճ, բայց սահմանափակ նյութական պարգևներով, սակայն միշտ ամեն ինչի թիկունքում հստակ սոցիալիստական և բարոյական էթոսով: Ֆիդելի մոտեցումը թելադրում էր հենվել մոբիլիզացիայի և «կրքի» վրա, մինչդեռ Ռաուլինը՝ ընդգծված կառուցվածքը և գործնականում դրա իրագործելիությունն էր, բայց,այնուամենայնիվ, նրանք աշխատում էին սերտ համագործակցությամբ։ Երկուսն էլ նպատակը դիտարկում էին որպես ազգաշինության գործընթաց, որը Կուբային դեռ պակասում էր 1959 թվականին:
Համակարգի թարմացում
Այն դեռ Ռաուլի նպատակն էր, երբ 2008 թ. նա համոզեց կասկածողներին, որ իր բարեփոխումների առաջարկները չեն դարձնի իրեն Կուբայի Միխայիլ Գորբաչով: Նա ասում էր, որ ինքը չի ընտրվել, այն պատճառով, որ «ոչնչացնի հեղափոխությունը», ինչպես ոմանք վախենում էին, այլ որպես մեկը, ով անհրաժեշտաբար «թարմացնում» էր կուբայական սոցիալիզմը նոր աշխարհին համապատասխանեցնելու համար՝ ապահովելով դրա գոյատևումը:Կուբայի 2019-ի Սահմանադրությունը հետագայում սա կնկարագրեր որպես «սոցիալիզմի անցման գործընթաց» : Որպես այդպիսին, այն կարող էր և պետք էր ձեռք բերվեր պատշաճ կերպով աշխատող կառույցների միջոցով՝ լիարժեք ներքին հաշվետվողականությամբ և հաղորդակցմամբ, այլ ոչ թե այն կուսակցության միջոցով, որին մարդիկ անդամակցում էին ինքնազարգացման համար, ինչպես Ռաուլն էր նկատել մինչ 1989-ական Խորհրդային Միության ղեկավարած սոցիալիստական բլոկում: Ֆիդելը, բավականին բարոյական լինելով, չէր հանդուրժում կոռուպցիան՝ համարելով այն մի բան, որը խարխլում էր սոցիալիստական գիտակցությունը:
1986 թվականից ի վեր Կուբան որդեգրել էր մի ռազմավարություն, որը հայտնի էր որպես «Ուղղում» («անցյալի սխալների և բացասական միտումների»): Ռաուլը,ով հիմնական դեր խաղաց այդ ռազմավարության մեջ, անիմաստ էր համարում ընդհանուր պարզունակացումը, որ կատարում էր անցում դեպի 1960֊ականներ։ Մինչ ԽՍՀՄ-ում Գորբաչովի իշխանության գալը բազում հետևանքներ կունենար Կուբայի համար, Ռաուլի ուշադրության կենտրոնում էր Կուբայի տնտեսության հիմնական ուղերձը. ԽՍՀՄ֊ի հետ ունեցած շահավետ հարաբերությունները մոտենում էին ավարտին,և կուբացիները ստիպված էին պատրաստվել դրան տնտեսական բարեփոխումների միջոցով։
1986 թվականից ի վեր Կուբան որդեգրել էր մի ռազմավարություն, որը հայտնի էր որպես «Ուղղում»: Ռաուլը,ով հիմնական դեր խաղաց այդ ռազմավարության մեջ, անիմաստ էր համարում ընդհանուր պարզունակացումը, որ կատարում էր անցում դեպի 1960֊ականներ:
1989-91թթ.-ին ԽՍՀՄ և սոցիալիստական դաշինքիփլուզումը ի հայտ բերեց բարեփոխումների գործընթաց՝ սանձազերծելով հեղափոխության խոշորագույն ճգնաժամը, որի ժամանակ էլ Ռաուլը ի հայտ եկավ: Մերժելով իր խիստ և անզիջում գաղափարախոսության տեսլականը՝ նա առաջնորդեց «հեղափոխությունը փրկելու» աննախադեպ բարփոխումների հրատապ արշավը: Նա հանդես եկավ, որպես համբերատար բայց վճռական բանակցող, ով մտահոգված էր նաև այն հանգամանքով, որ իր հետ առաջնորդության բերեր նրանց, ովքեր թերահավատ էին բարեփոխումների հանդեպ: Կուբայական տնտեսության վերականգնումն, այսպիսով, մեծապես պարտական էր ղեկի լծակն իր ձեռքում լինելուն, քանի որ նա վերջ տվեց խիստ կենտրոնացմանն ու վերականգնեց մասնավոր ինքնազբաղբածությունը, որ վերացել էր 1968-ին:
2006-2008 թթ․ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ռաուլը ընտրվեց Ֆիդելի հետնորդ, նպաստեցին արտաքին դիտորդների շրջանում Կաստրոյի «տոհմ» գաղափարի առաջացմանը։ Այս միտքը փայփայողներից շատերը մոռացան,որ Ռաուլը Կուբայի Պետական Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնի համար պարտական էր ոչ թե Կոմանդանտեի հետ եղած ազգակցական կապին, այլ Ֆիդելի երեք սկզբնական աջակիցներից միակը մնալու կարգավիճակին։ Այդ իսկ պատճառով նա օգտվում էր պատմական լեգիտիմությունից,որն արդեն նրան լիազորություններ էր տվել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար մինչև 2007 թվականի կեսերը ՝ հաշվի առնելով Ֆիդելի չբարելավվող առողջական վիճակը։
Նա նույն լեգիտիմությունն օգտագործեց՝ հեղափոխության վերաբերյալ հուլիսի 26-ին Կուբայում հնչած ամենաթեժ և ամենաբազմազան քննադատությունը սկսելու համար, այնպիսի եղանակով, որը շատերը ցնցող էին համարում,և կարգադրելու երկարաժամկետ և հրապարակային ազգային բանավեճի բացում՝ զանգվածային կազմակերպությունների և կուսակցության միջոցով, որպեսզի այդ քննադատությունը հետագայում շարունակվի: Դա փայլուն ռազմավարություն էր՝ օգտագործելով նրա քննադատություններն ու առաջարկությունները լայնորեն ողջունող անձանց արձագանքները որպես միջոց՝ մարտահրավեր նետելու կուսակցության հիերարխիայի կանխատեսված դիմադրությանը:
Չնայած այդ դիմադրությունը տևեց երեք տարի, մինչև 2011 թվականը, Ռաուլը ստիպեց կուսակցությանը գումարել իր երկար սպասված վեցերորդ համագումարը, որը նախատեսվում էր անցկացնել դեռ 2002-ին, թեպետ փոխզիջումներով: Ընտրվելով որպես առաջին քարտուղար՝ նա այժմ լիակատար լիազորություն ուներ բարեփոխումներ կատարելու, sin prisa pero sin pausa (առանց շտապելու, բայց և առանց դադարի):
Նոր ուղղություններ
Այն, ինչ հաջորդեց, պարզվում է նաև վերափոխեց Կուբան: 2014-15 թթ. տեղի ունեցավ ԱՄՆ-ի լիարժեք ճանաչման մասին անակնկալ հայտարարությունը, չնայած որ ԱՄՆ-ի գանձապետարանի կողմից գործադրված բեռնարգելքը շարունակում էր ուժի մեջ մնալ։ Բարեփոխումները, որոնք Ռաուլը սկսել էր 1992–93 թվականներին, առաջ մղվեցին այն ոլորտներում, ինչպիսիք են ինքնազբաղվածությունը և ճանապարհորդության ազատությունները:
Այդ ընթացքում, սակայն, փոխվել էր ևս երկու բան: Նախևառաջ, 2006թ.-ին պարզ էր, որ Կուբայի ղեկավարությունը լուռ կրճատել էր «Գաղափարների ճակատամարտը», որը Ֆիդելը նախաձեռնել էր վեց տարի առաջ՝ նպատակ ունենալով գաղափարապես աշխուժացնել Կուբայի երիտասարդությանը՝ մշակույթի, կրթության և համախմբման միջոցով: Սա արտացոլում էր Ռաուլի նախընտրությունը դեպի արտադրական կայունությունը քան թանկ «կիրքը»:
Երկրորդ՝ իշխող կուսակցության ներսում տեղաշարժեր էին եղել: Մինչ իր ղեկավար դառնալը, Ռաուլն արդեն սկսել էր մարզերի մակարդակի նորացման գործընթաց՝ բերելով ավելի երիտասարդ առաջնորդների: 2008 թվականից հետո նա շարունակեց իր աշխատանքը կառավարությունում՝ հեռացնելով պատմական սերունդը և ամրապնդելով Ազգային Ժողովի իշխանությունը։
Կուբայի նախագահի պաշտոնում կենսաթոշակի անցնելու իր խոստումը կատարելուց երկու օր հետո Ռաուլը օգտագործեց կուսակցության մնացած երեք տարիները՝ որպես կուսակցության առաջնորդ՝ շարունակելու վերակառուցման ջանքերը՝ կայուն կերպով հեռացնելով կուսակցությանը կառավարությունում ակտիվ ներգրավվածությունից՝ միևնույն ժամանակ հստակեցնելով դրա դերը, որպես գաղափարական առաջնորդության աղբյուր: 2019 թվականին Դիաս Կանելը խնդրեց նրան ղեկավարել Կուբայի նոր սահմանադրության հանձնաժողովը: Ռաուլը գիտեր, որ այս նորացված կանոնադրությունը անհրաժեշտ է, որպեսզի լեգիտիմացնի զարգացող Կուբան և նորացնի դրա օրինականության կառուցվածքները:
Փաստաթղթում կար Ռաուլի կնիքը: Այն պահպանում էր հեղափոխության առաջին սահմանադրության շատ տեսակետներ 1976 թվականից, որոնք, կարծես հետևում էին սովետական նախատիպերին, բայց նրբորեն փոխեցին դրա գաղափարական սահմանումները: Մարքսիզմ-լենինիզմին հավատարիմ մնալու փոխարեն, որը միշտ սովետական ոճի կոմունիզմի սղագրությունն էր, կային անմխիթար հիշատակումներ «մարքսիզմի» և «լենինիզմի» մասին՝ որպես քաղաքական ոգեշնչման աղբյուրների, ինչպես նաև Խոսե Մարտիի և Ֆիդել Կաստրոյի գաղափարները:
2019-ի Սահմանադրությունը նաև սկսեց իրականացնել իշխանությունների տարանջատում՝ արտացոլելով Ռաուլի հայտնի կասկածները իշխանության կենտրոնացման վերաբերյալ մինչև 2008 թվականը: Այն կիսում էր կառավարության պատասխանատվությունը չորս հավանական կենտրոնների միջև՝ առօրյա կառավարության վարչապետ, բարեփոխված Պետական Խորհրդի և Ազգային Ժողովի նախագահ և կուսակցության առաջնորդ:
Դոնալդ Թրամփի նախագահության և COVID-19 համաճարակի համադրությունը փոխակերպեց արտաքին համատեքստը, որում կատարվում էին այդ փոփոխությունները: Նախ Թրամփը արգելափակման խստացման համար սահմանեց երկու հարյուր քառասուն միջոցառումների փաթեթ, այնուհետև համաճարակը կտրուկ ազդեցություն ունեցավ տուրիզմի եկամուտների վրա: Համադրությունը տնտեսական խոր ճգնաժամ առաջացրեց:
Այդ ճգնաժամն արագացրեց մի գործունեության ծրագրի իրականացումը, որն արդեն ժամկետանց էր, այն էր՝ Կուբայի շփոթեցնող և քայքայիչ երկարժույթային համակարգը վերացնելը: 1993թ.-ին ստեղծվելով որպես կարճաժամկետ լուծում, այն տասնամյակի վերջին արդեն տնտեսական և սոցիալական խեղաթյուրումներ էր առաջացնում, բայց ոչ ոք, ներառյալ Կուբայի կառավարությունը, կարծես չգիտեր, թե ինչպես կամ երբ կարող էր դա ավարտվել: COVID-19-ը պատրվակ հանդիսացավ՝ տալով դրա անհրաժեշտությունը։
2020-ի դեկտեմբերին կղզու բնակիչները լսում էին ցնցող հայտարարություն այն մասին, որ իրենց կառավարությունը պետք է միաձուլի երկու արժույթները 2021 թվականի հունվարի 1-ից: Այս քայլը սպառնում էր իրական մարտահրավերներ առաջացնել շատ կուբացիների համար, բայց, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ օգուտներ կբերեր շատերի համար: Չնայած այդ քայլը կատարվեց Դիաս Կանելի կողմից, սակայն նա երբեք դա չէր առաջարկի առանց Ռաուլի գաղափարական հաստատման:
Ընդհանուր առմամբ Ռաուլի գերիշխող կարծրատիպերը մշտապես այդքան էլ ճշգրիտ չէին: Նա ո՛չ անկապ կրտսեր եղբայր էր, ո՛չ չար հանճար, ո՛չ կոշտ ու չոր գաղափարախոս և ո՛չ էլ ձանձրալի «համակարգային մարդ», այլ ավելի շուտ Կուբայի հեղափոխության երեք պատմական առաջնորդներից վերջինը՝ մեկը նրանցից, ովքեր ծրագրել էին սկսել ազգի կառուցումը սոցիալիզմի ինչ-որ ձևի միջոցով:
Ռաուլի գերիշխող կարծրատիպերը մշտապես այդքան էլ ճշգրիտ չէին: Նա ո՛չ անկապ կրտսեր եղբայր էր, ո՛չ չար հանճար, ո՛չ կոշտ ու չոր գաղափարախոս և ո՛չ էլ ձանձրալի «համակարգային մարդ»։
2006–8-ին Ֆիդելին փոխարինելուց հետո նա ժառանգեց մի գործընթաց, որը շտապ կարգավորման կարիք ուներ: Նա ձեռնամուխ եղավ բարեփոխելու, թարմացնելու, վերակազմավորելու և շտկելու իր հնարավորության սահմաններում՝ հենց հեղափոխության էությունն ու բուն նպատակը պահպանելու համար: Համակարգի ապագան, որը նա օգնել է կառուցել և վերափոխել, այժմ գտնվում է նոր սերնդի ձեռքում:
Թարգմանիչ՝ Սոնա Նաղդալյան (Sona Naghdalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: