«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մեկնարկում է Կիրառական էկոնոմետրիկա (Applied Econometrics) խորագրով դասընթացների շարք:
Դասընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝
- ծանոթացում էկոնոմետրիկային, հիմնական վիաճակագրական գործիքների հետ ծանոթացում, տվյալների տեսակներ, հիփոթեզ,
- OLS (Ordinary least squares) մոդել, հետազոտական հարցի սահմանում, փոփոխականների ազդեցության գնահատում և տվյալների հետ աշխատանք,
- ընտրանք, հիփոթեզ անալիզներ,
- ռեգրեսիոն վերլուծություններ,
- ինչպես իրականացնել գիտական հետազոտություն:
Դասընթացի նպատակն է ծանոթացնել կիրառական էկոնոմետրիկայի հիմունքներին և մասնագիտության իրացման հնարավորություններին, զարգացնել հետազոտական- վերլուծական գործիքների և մեթոդների կիրառման հմտությունները:
Դասընթացը կվարի Լուսինե Խաչատրյանը:
Լուսինեն բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում՝ արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտացմամաբ։ Այնուհետ ձեռք է բերել մագիստրոսի աստիճան Ֆորդհամի համալսարանում՝ միջազգային քաղաքական տնտեսագիտություն և ֆինանսներ կուրսում։ Լուսինեի համառոտ կենսագրականը կարող եք տեսնել` այստեղ։
Կլինեն նաև հրավիրյալ դասախոսներ՝ հարակից թեմաների շուրջ դասախոսություններով:
Դասընթացի ձևաչափը
- Ծրագրի նախնական տևողությունը՝ 2 (երկու) ամիս՝ 8 (ութ) դասընթաց։
- Հանդիպումները՝ շաբաթական 1 (մեկ) անգամ։
- Յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1- 1,5 ժամ։
Կազմակերպելու և իրականացվելու է գլխավորապես օնլայն գործիքակազմի և հանդիպումների ձևաչափով, անվճար հիմունքներով: Դասընթացի ընթացքում կսահմանվեն փոքր առաջադրանքներ, հնարավոր է նաև ամփոփիչ նախագծային աշխատանք:
Ովքե՞ր կարող են դիմել նախագծին
Նախագծին կարող են դիմել բոլոր այն երիտասարդները, ովքեր՝ հետաքրքրված են ներկայացված թեմաներով և ունեն անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ.
- հետաքրքրված են տնտեսագիտությամբ և ներկայացված թեմաներով,
- ներգրավված են տնտեսագիտական կրթական ծրագրերում,
- ունեն քննադատական մտածողություն և տվյալների վերլուծության ու տեղեկատվության հետ աշխատելու ունակություն ու ցանկություն,
- տիրապետում են բազային անգլերենի,
- ունեն ժամանակի կառավարման հմտություն և պատասխանատվության զգացում,
- բաց են հաղորդակցման և համագործակցության համար:
Իսկ որ ամենակարևոր է՝ ունեն սովորելու մեծ ցանկություն և պատրաստակամություն:
Դիմորդների ակնկալիքները նախագծից
Դիմորդները ընդհանրական պատկերացում կկազմեն էկոնոմետրիկայի մասին և կստանան մասնագիտական խորհուրդներ:
Ամբողջական դասընթացին մասնակցած և հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն մասնակիցները կազմակերպության վերլուծաբանների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան, իսկ լավագույն նախագծային աշխատանքները կհրապարակվեն կազմակերպության կայքէջում և պաշտոնական այլ հարթակներում:
Ինչպես նաև, նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու «Ինլայթ»-ի ընձեռած հնարավորություններից, մասնակցելու վերջինիս կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին և նախագծերին:
Լրացման վերջնաժամկետը՝ փետրվարի 1։
Նախագծի մեկնարկը՝ փետրվարի 15։
Նախագծին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։