Սպիտակ թուղթ | Հարցարան՝ արտաքին քաղաքականության և անվտանգության

«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:

 

ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):

 

Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:

 

Փաստաթղթում արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին: 

Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ:  [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]

ՄԱՍ III. Առնչվող փաստաթղթեր 

Առնչվող փաստաթուղթ 1. Հարցարան 

Հայերեն հարցարան 

ՀԱՐՑԱՐԱՆ Արտաքին քաղաքականության եւ Անվտանգության «Սպիտակ թղթի» 

  1. ՊԱՏԵՐԱԶՄԸ
  2. Ձեր կարծիքով, որո՞նք են 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական պարտության հիմնական պատճառները: 
  3. Ի՞նչն եք համարում այդ պարտության երկու կամ երեք երկրորդական պատճառները:
  4. Ձեր կարծիքով, որո՞նք են ռազմական պարտության հիմնական հետեւանքները: 4. Ձեր կարծիքով, որո՞նք են նոյեմբերի 9 -10-ի հրադադարի հայտարարության՝ ամենաէական բացասական եւ դրական առանձնահատկությունները: 
  5. Ի՞նչ եք կարծում, որեւէ սխալ կա՞ր Հայաստանի եւ Արցախի վարած քաղաքականության ու ռազմավարության մեջ, որը տարավ 2020 թ. սեպտեմբերի պատերազմի։ Խնդրում ենք բացատրել՝ ի՞նչ եւ ո՞ր ժամանակահատվածում:
  6. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ 
  7. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում եւ Արցախում (կառավարություններ եւ հիմնական քաղաքական դերակատարներ) առկա տարբեր մոտեցումները՝ այն առնչությամբ, թե ինչպես պետք է Հայաստանը մտածի Արցախի ապագայի մասին: 
  8. Քաղաքական մտածողության ո՞ր գաղափարախոսությունը կամ ուղղությունն է թուլացել կամ ամրապնդվել ռազմական պարտությամբ: 
  9. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի համար երեք հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են ձեւավորել ու վարել Ղարաբաղյան եւ արտաքին արդյունավետ քաղաքականություն: 
  10. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի ղեկավարների եւ առկա քաղաքական ուժերի կողմից Ղարաբաղի խնդրի ու հարեւանների հետ հարաբերությունների վերաբերյալ ձեւակերպված տարբեր մոտեցումներն ու ռազմավարությունները: 
  11. Ձեր կարծիքով, որո՞նք են պատերազմից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ ղարաբաղյան առաջնորդների եւ քաղաքական ուժերի կողմից ձեւակերպված մոտեցումներն ու ռազմավարությունները: 
  12. Ի՞նչ դեր եք կտայիք ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին՝ Արցախի մոտակա եւ երկարաժամկետ ապագայում: 
  13. Ի՞նչ եք կարծում, Հայաստանը եւ (կամ) Արցախը պե՞տք է հետապնդեն միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման նպատակ: 
  14. Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղը եղե՞լ է, կամ պե՞տք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ կարեւորություն ունեցող հարցը: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով: 

III. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ 

  1. Ի՞նչը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը: 
  2. Հայաստանը պե՞տք է ընդունի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ստեղծված ստատուս քվոն, թե՞ պետք է փորձի վերանայել այն: Հայաստանը եւ (կամ) Արցախը պե՞տք է որեւէ փորձ կատարեն՝ հետ վերցնելու համար տարածքները՝ (ա) ԽՍՀՄ ժամանակաշրջանից կորցրած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), եւ (բ) ԼՂԻՄ-ից դուրս գտնվող յոթ շրջանները, որոնք մինչեւ վերջին պատերազմը գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ: 
  3. Հայաստանը պե՞տք է շարունակի պաշտպանել Արցախի անկախությունը եւ արշավը՝ դրա ճանաչման համար: 
  4. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական օրակարգի երեք հիմնական մարտահրավերները: Իշխանությունները ո՞ր խնդիրների վրա պետք է կենտրոնանան եւ լուծեն: 
  5. Կա՞ն ինչ-որ հատուկ քայլեր, որոնք Հայաստանը պետք է անհապաղ ձեռնարկի արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում: 
  6. Կախված, Ձեր կարծիքով, այդ քաղաքականության ամենակարեւոր նպատակից, ինչի՞ց պատրաստ կլինեք հրաժարվել կամ փոխզիջման գնալ՝ դրան հասնելու համար:
  7. Որո՞նք են Հայաստանի երեք հիմնական միջոցները՝ իր արտաքին քաղաքական նպատակները հետապնդելիս: 
  8. Հայաստանը պե՞տք է ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ պետք է փորձի իր դիրքերը ամրացնել ռուսական ծիրի մեջ: 
  9. Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ներկայիս հարաբերությունները Ռուսաստանի հետ: 
  10. Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: 
  11. Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Ադրբեջանի հարցում:
  12. Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Հայաստանը պե՞տք է միանա հակաթուրքական դաշինքին՝ այլ երկրների հետ, կամ խրախուսի նման դաշինքը: 
  13. Ի՞նչ դեր կտաք Իրանին՝ Հայաստանի մոտակա եւ երկարաժամկետ ապագայում: 
  14. Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: 
  15. Ի՞նչ դեր կտաք Արեւմուտքին (Եւրոպային, ԱՄՆ-ին) Հայաստանի մոտակա եւ երկարաժամկետ ապագայում: 
  16. Ի՞նչ եք կարծում, վերը նշվածներից բացի կա՞ն այլ երկրներ եւ կազմակերպություններ, որոնց նկատմամբ Հայաստանը պետք է հատուկ ջանքեր գործադրի՝ իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար: 
  17. Ի՞նչ չափանիշներ պետք է օգտագործվեն արտաքին քաղաքական նպատակներ ձեւակերպելու եւ առաջնահերթություններ սահմանելու համար: 
  18. Ձեր կարծիքով, ո՞վ է մասնակցում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեւավորմանը: 
  19. Ի՞նչ եք կարծում, Ձեր թվարկած դերակատարներից բացի այլոք պե՞տք է մասնակցեն այդ քաղաքականության ձեւավորմանը: Եթե այո, ի՞նչ մեխանիզմներով: 
  20. Ի՞նչ եք կարծում, Հայաստանի դիվանագետների մասնագիտական պատրաստվածությունը համարժե՞ք է երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: 
  21. ՆԱԵՒ
  22. Կա՞ն լրացուցիչ մտքեր, մեկնաբանություններ, առաջարկություններ, որոնք կցանկանայիք ավելացնել

ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: