Ռուսաստանի բարեկամները և թշնամիները

«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝  Statista-ի տվյալների հիման վրա:

2022թ. փետրվարի 15-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Մոսկվա կատարած այցից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված որոշ զորքերի դուրսբերման մասին։ Թեև Ռուսաստանի և իր հարավարևմտյան հարևանի միջև լարվածությունը կարծես թե թուլանում էր, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն փետրվարի 16-ին տեղեկացրել էր, որ ռուսական այլ ռազմական ուժեր շարունակում են կուտակվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով: Քանի որ Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկում էր փետրվարի 18-ին, Ռուսաստանի բացակայությունն ընդգծում է այն հակամարտությունը, որը կարծես գնալով սրվում էր վերջինիս և արևմտյան աշխարհի մեծ մասի միջև:

Թեպետ ճգնաժամի վերջնական լուծումը դեռևս անկանխագուշակելի է, հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանի բնակչությունը համաձայն է բարեկամ և թշնամի այն պատկերին, որն այս օրերին գերիշխում է Ռուսաստանի շուրջ պտտվող միջազգային քաղաքականության ասպարեզում: Համաձայն ռուսական «Լևադա կենտրոն» հասարակական կազմակերպության հարցման՝ Ռուսաստանի ժողովուրդը համակարծիք է բարեկամ և թշնամի ընդհանուր ուղղությանը, սակայն դամեծամասնության կարծիք համարել չի կարելի։

Միայն Բելառուսի և ԱՄՆ-ի դեպքում է հարցվածների մեծամասնությունը երկրներին համարում բարեկամ և թշնամի, համապատասխանաբար՝ 58 և 66 %-ը։ Թեև սա նույնպես հեռու է բոլորի ձայները ներկայացնելուց, մնացյալ խոշոր բարեկամների և թշնամիների պարագայում հարցվածների մեծամասնություն չի ձևավորվել: 40 %-ն Ուկրաինան համարում է Ռուսաստանի թշնամին, իսկ Լատվիան և Լեհաստանը զբաղեցնում են չորրորդ տեղը, չնայած միայն 21 %-ն է համարել  դրանք թշնամի երկրներ: 

Նմանատիպ պատկեր է գրանցվել մյուս ամենախոշոր դաշնակիցների դեպքում. Չինաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 38 %-ով, իսկ դրան հաջորդում է Ղազախստանը՝ 34 %-ով: Հայաստանը 4-րդ տեղում է՝ ընդամենը 16 %-ով, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանի բնակչության կարծիքները, սպասվող ուղղություններով հանդերձ, ավելի բազմաշերտ են, քան պաշտոնական գիծը։


Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը

Բնօրինակի հեղինակ՝ Katharina Buchholz/ Statista