Ի՞նչ է ստեղծագործականությունը

Կան մարդիկ, ովքեր այնպիսի՜ խոնարհությամբ են խոսում ստեղծագործական ընթացքի մասին: Թվում է՝ ինչ-որ ավելի մեծ բան, քան ինքդ ես, հարթել է իր ճանապարհը քո միջոցով: 

Այժմ կարելի է մեջբերել Խալիլ Ջուբրանի՝ երեխաների մասին խոսքը. «Ստեղծագործական ընթացքը` ստեղծագործականությունը, հոսում է քո միջով, բայց սկիզբ չի առնում քեզնից: Չնայած այն քեզ հետ է, այն քեզ չի պատկանում»: Այդպես չէ՞: Ըստ այս գաղափարի՝ մենք տիեզերքի առաջնային մասերն ենք: Այսպիսով՝ երբ մենք գեղեցիկը արհեստ ենք դարձնում, այն հնչյունների ենք վերածում, երբ մենք արտաբերում ենք ոգեշնչումը, ի՞նչ ենք իրականում անում: Ստեղծու՞մ ենք արդյոք այն, ինչ չկա, թե՞ միայն փոխակերպում ենք: 

Ոգեշնչման ընթացքում մենք ներշնչում և արտաշնչում ենք այն, ինչ մեր մեջ էինք ներքաշել: Այսպիսով մենք միայն փոխակերպում ենք ինչ գոյություն ունի: Մենք արձանագրություններ ենք անում: Մենք բոլորս էլ տիեզերագնացներ ենք, թմրամոլներ ենք, որ ընդունում ենք թմրանյութ հանուն փոխակերպված իրականության: Իսկ ստեղծագործական ընթացքը զուտ այն է, ինչ մենք հետ ենք վերադարձնում որպես հոգևորի, աստվածայինի զեկուցողներ: Եթե մենք տեղափոխվենք Պլատոնի իդեալների տիրույթ, ապա մենք նավապետ ենք, մենք Դորոտին ենք Օզ մտնելիս: Այսպես մենք տեսնում ենք աշխարհը այլ դիտանկյունից, իրականությունը` այլ գործող համակարգի միջոցով, այլ ֆիլտրերի ամբողջության միջոցով՝ ունակ լինելով այն կարդալ այլ կերպ, տեսնել բաներ, որոնք ուրիշները չեն կարող տեսնել, և դա հետ բերել, հետ վերադարձնել:  Ես կարծում եմ, որ սա հենց այն է, ինչ տեղի է ունենում ստեղծագործականության ընթացքում: Ես նաև կարծում եմ, որ հենց դրա համար մենք պետք է համեստ գտնվենք դրա նկատմամբ: Փա՜ռք աստվածներին: Բանաստեղծականություն կա ամեն պահի մեջ:


Թարգմանիչ՝ Մանե Վարդանյան (Mane Vardanyan), վիդեոխմբագիր՝ Թամարա Նազարյան (Tamara Nazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Բնօրինակի հեղինակ՝ Jason Silva: Shots of Awe