Որքան ավելի արդյունավետ ենք գործում, այդքան ավելի շատ ճնշում ենք զգում։ Ժամանակն է կոտրել զբաղվածության շրջանը։
Զբաղվածության որոշ տարբերակներ կարող են հաճելի լինել: Ո՞վ չէր ցանկանա ապրել Բիզիթաունում՝ ամերիկացի նկարազարդող Ռիչարդ Սքարիի 1960-ականների մանկական գրքերի պատկերազարդ միջավայրում: Նրա կերտած հերոսները՝ նպարավաճառ կատուներն ու հրշեջ խոզերը, անշուշտ, զբաղված են: Ոչ ոք Բիզիթաունում անգործ չէ, իսկ եթե անգործ է, ապա հմտորեն թաքցված է տեսադաշտից իշխանության կողմից՝ Փհենյանի ոճով: Ինչ էլ նրանք լինեն, միևնույնն է, զբաղված են: Նրանք արտացոլում են կատուների և խոզերի հավասարակշռությունը, որ շատ գործեր ունեն անելու, բայց նաև վստահ են, որ իրենց առաջադրանքները սերտորեն կհամապատասխանեցվեն և կիրականացվեն իրենց հարմար ժամերին, մինչդեռ մենք ապրում ենք վախով կամ հաստատ իմանալով, որ մեր հանձնարարականներին դա վերաբերել չի կարող:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս զգացումն առաջանում է տնտեսական սանդուղքի յուրաքանչյուր աստիճանի վրա։ Եթե ունեք երկու նվազագույն աշխատավարձով աշխատանք Ձեր երեխաներին կերակրելու համար, ապա հավանականությունը մեծ է, որ Ձեզ գերլարված կզգաք: Բայց եթե ավելի լավ վիճակում եք, ապա գերլարված կզգաք այն պատճառներով, որոնք Ձեզ ոչ պակաս կարևոր և պարտադրող են թվում. ունեք ավելի գեղեցիկ տուն՝ ավելի բարձր հիփոթեքային վճարումներով, կամ որովհետև Ձեր (հետաքրքիր, լավ վարձատրվող) աշխատանք ունենալու ցանկությունները հակասում են Ձեր ծեր ծնողների հետ ժամանակ անցկացնելու, Ձեր երեխաների կյանքում ավելի շատ ներգրավվելու կամ օրինակ՝ Ձեր կյանքը կլիմայի փոփոխության դեմ պայքարին նվիրելու ցանկությանը: Կարևոր թվացող ամեն ինչի համար ժամանակ հատկացնել փորձելու խնդիրն այն է, որ դուք ոչինչ չեք հասցնի անել: Պատճառն այն չէ, որ դեռ չեք հայտնաբերել ժամանակի կառավարման ճիշտ հնարքները, բավականաչափ ջանք չեք գործադրել, կամ, որ պետք է ավելի շուտ սկսեք արթնանալ, կամ ընդհանրապես անօգուտ եք: Այլ այն, որ հիմքում ընկած ենթադրությունն անհիմն է: Ոչ մի պատճառ չկա հավատալու, որ ավելին անելով դուք Ձեզ լավ կզգաք, կամ ժամանակ կգտնեք այն ամենի համար, ինչ կարևոր է:
Դա պայմանավորված է նրանով, որ եթե հաջողվի ավելի շատ տեղավորվել ժամանակի մեջ, ապա կհասկանաք, որ նպատակները սկսում են փոխվել. ավելի շատ իրողություններ կսկսեն կարևոր թվալ, իմաստալից կամ պարտադիր: Ձեռք բերեք աշխատանքը հիանալի արագությամբ կատարելու հմտություն, և ավելին անելու հանձնարարական կստանաք: Մտածեք, թե ինչպես բավականաչափ ժամանակ հատկացնել և՛ Ձեր երեխաներին, և՛ աշխատանքին, այդպես դուք մեղավոր չեք զգա ոչ մեկի և ոչ մյուսի համար, իսկ եթե հանկարծ սոցիալական նոր ճնշում կզգաք, կարող եք ավելի շատ ժամանակ հատկացնել մարզվելուն կամ միանալ ծնող-ուսուցչի ասոցիացիային, կամ ի վերջո ժամանակն է սովորել մեդիտացիա անել: Գործարկեք այն կողմնակի բիզնեսը, որի մասին երազել եք տարիներ շարունակ, և եթե հաջողվի, երկար ժամանակ չի պահանջվի այն ընդլայնելու Ձեր մտքերի համար:
Ընտրությունը, որը կարող եք անել, այն է, որ դադարեք հավատալ, թե երբևէ կլուծեք զբաղվածության խնդիրը՝ ավելի շատ գործերի մեջ ներքաշվելով, քանզի դա պարզապես ավելի է վատացնում իրավիճակը:
Այստեղ գործող ընդհանուր սկզբունքը մենք կարող ենք անվանել «արդյունավետության ծուղակ»: Ինքներդ ձեզ արդյունավետության ուղղելը` տարբեր մեթոդների կիրառման և ավելի ջանասիրաբար աշխատելու միջոցով, ընդհանուր առմամբ չի հանգեցնի «բավական ժամանակ» ունենալու զգացողությանը, քանզի այլ հավասարազոր պայմաններում պահանջները կավելանան՝ ցանկացած օգուտ փոխհատուցելու համար: Մինչ այս գործերը ավարտելը, նոր անելիքներ կստեղծեք:
Մեզանից շատերի համար շատ դեպքերում հնարավոր չէ ընդանրապես խուսափել արդյունավետության ծուղակից: Բայց ընտրությունը, որը կարող եք անել, այն է, որ դադարեք հավատալ, թե երբևէ կլուծեք զբաղվածության խնդիրը՝ ավելի շատ գործերի մեջ ներքաշվելով, քանզի դա պարզապես ավելի է վատացնում իրավիճակը: Եվ երբ դադարում եք կենտրոնանալ այն մտքի վրա, որ մի օր կարող եք նման կերպով հասնել հոգեկան հանգստության, ավելի հեշտ է դառնում մտքի խաղաղություն գտնել ներկայում, ճնշող պահանջների մեջ, որովհետև այլևս Ձեր հոգեկան հանգստությունը կախված չեք դարձնում բոլոր պահանջներից: Երբ դադարում եք հավատալ, որ ինչ-որ կերպ հնարավոր է խուսափել ժամանակի հետ կապված դժվար ընտրություններից, հաջող ընտրություն կատարելն ավելի է հեշտանում:
Որքան ավելի արդյունավետ եք գործում, այնքան ավելի եք նմանվում «անսահման ջրամբարի այլ մարդկանց սպասումների համար», ինչպես նշում է կառավարման փորձագետ Ջիմ Բենսոնը: Իմ օրերում՝ որպես արդյունավորությամբ համակված մարդ, ամբողջ խնդրի այս կողմն էր ինձ ամենաշատը մտահոգում: Չնայած իմ պատկերացմանը սեփական անձիս մասին որպես գործունյա՝ ցավալիորեն պարզ դարձավ, որ այն, ինչ ես արել եմ ամենաջանասիրաբարը, անկարևորներն էր, մինչդեռ կարևորները հետաձգվեցին՝ կա՛մ ընդմիշտ, կա՛մ մինչև պարտադրված ժամկետը ստիպեց ինձ ավարտին հասցնել դրանք՝ միջին չափանիշով և սթրեսային շտապումով:
Իմ թերթի ՏՏ բաժնի հաղորդագրությունը՝ իմ գաղտնաբառը փոխելու կարևորության մասին, կդրդի ինձ արագ քայլերի, թեև ես կարող էի ամբողջությամբ անտեսել այն (Հղումը վերնագրի տողում էր, որտեղ գրված էր՝ «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԿԱՐԴԱՑԵ՛Ք», ընդհանուր առմամբ, դրանք նշան են, որ ձեզ հարկավոր չէ անհանգստանալ կարդալու այն, ինչ հաջորդում է)։ Մինչդեռ, հին ընկերոջ ուղարկած երկար հաղորդագրությունը, որն այժմ ապրում է Նոր Դելիում, անտեսվելու էր, քանի որ ես ինքս ինձ ասել էի, որ նման խնդիրների համար անհրաժեշտ է իմ ամբողջ ուշադրությունը, ինչը նշանակում է, որ պետք է սպասել, մինչ ես ունենամ ազատ ժամանակ և ավելի փոքր, բայց հրատապ առաջադրանքներ, որոնց կկարողանամ տրամադրել իմ ուշադրությունը:
Եվ, ինչպես պարտաճանաչ և արդյունավետ աշխատողը, ես իմ էներգիան կներդնեի հարթակները մաքրելու, փոքր իրեր հետազոտելու և դրանք գործերի ցուցակից հանելու համար՝ բացահայտելու, որ այս ամենը մի ամբողջ օր տևեց, որ հարթակները միևնույն է նորից լցվեցին գիշերվա ընթացքում և որ Նյու Դելիից նամակին պատասխանելու պահն այդպես էլ չեկավ։
Այս կերպ կարելի է տարիներ վատնել՝ համակարգված հետաձգելով հենց այն, ինչն ամենաշատն է կարևոր: Ի՞նչ անել նման իրավիճակներում: Ես աստիճանաբար հասկացա, որ դա այսպես ասած հակահմտություն է. ոչ թե ինքներդ Ձեզ ավելի արդյունավետ դարձնելու փորձի հակաարդյունավետ ռազմավարություն, այլ ավելի շուտ պատրաստակամություն՝ դիմակայելու հորդորներին, ինչպիսիք են սովորելը մնալ գերծանրաբեռնված զգալու, ամեն ինչում կատարյալ չլինելու անհանգստության մեջ, առանց ինքնաբերաբար գործելու, փորձելով հասցնել ավելին:
Այս ձևով մոտենալ ձեր նպատակներին նշանակում է, օրինակ, հրաժարվել հարթակները մաքրելուց և փոխարենը կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես ամենամեծ կարևորությունն ունի, միաժամանակ հանդուրժել անհարմարությունը՝ իմանալով, որ դա հանդուրժելիս հարթակները կլցվեն էլ-նամակներով, հանձնարարություններով և այլ անելիքներով, որոնց մեծ մասը գուցե երբեք էլ չեք հասցնի անել: Երբեմն դուք կորոշեք ինքներդ Ձեզ ծանրացնել՝ փորձելով ավելին անել, երբ հանգամանքները բացարձակապես դա պահանջեն: Բայց դա նույնպես Ձեզ հոգեկան հանգստություն չի բերի, քանզի այլևս չեք գործի ամեն ինչ հասցնելու պատրանքի ներքո:
Թարգմանիչ՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։