Աշխարհագրագետ Էնսոն Մաքեյը՝ քաղցրահամ ջրերի, մոլորակային սահմանների և Ուրմիա լճի մասին
Ե՞րբ կսպառենք քաղցրահամ ջուրը:
Որքան էլ տարօրինակ է, քաղցրահամ ջուրը մենք երբեք չենք սպառի: Ենթադրում եմ, որ դա զարմացնում է շատերին, քանզի կարծում եք, որ քաղցրահամ ջուրը շատ թանկարժեք պաշար է, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ մենք գիտենք, որ քաղցրահամ ջրի քանակը աշխարհում իրականում աճել է՝ համեմատած այն քանակի հետ, որը սպառվել էր։ Այնպես որ քանակական առումով քաղցրահամ ջուրը չենք սպառի։
Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կառավարել ջրային ռեսուրսները:
Մենք ունենք «մոլորակային սահմաններ» հասկացությունը, որ մատնանշում է քաղցրահամ ջրի համաշխարհային օգտագործումը, սակայն դա իրականում անիմաստ է, քանզի քաղցրահամ ջրի խնդիրը դրա անհավասար բաշխումն է ամբողջ աշխարհում․ որոշ վայրեր հարուստ են պաշարներով, որոնք երբեք չեն սպառվի, մինչդեռ այլ տարածաշրջաններ զգում են դրանց խիստ սակավությունը, և հենց այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ:
Մոլորակային սահման ուրվագծելու փոխարեն, հավանաբար, ավելի լավ միջոց է տարածաշրջանային սահման ունենալը, կամ մտածելը բնական ջրի հոսքերի շնորհիվ քաղցրահամ ջուր ապահովելու շուրջ: Այսպիսով, մենք պետք է դիտարկենք քաղցրահամ ջրերը, որպես ասենք, ջրհավաք ավազանի միավորով՝ լիճի և բոլոր գետերի, որոնք թափվում են դրա մեջ: Եթե մեկ ամսվա ընթացքում մենք ավելի շատ ջուր դուրս հանենք, քան հոսում է գետում, ապա դա խնդիրներ կստեղծի քաղցրահամ ջրի պաշարի համար։ Եթե ջուր դուրս հանեք մի գետից, որը շատ ամիսներ շարունակ դեպի լիճ է հոսել, ապա դա ակնհայտորեն շատ խնդրահարույց կլինի, և այդ իրավիճակում մենք քաղցրահամ ջրի սահմանափակման օրինակի ականատեսը կլինենք, և հենց այդ ժամանակ կսկսենք խնամքով վերաբերվել այդ ռեսուրսին:
Ի՞նչ կլինի, եթե չափից շատ ջուր դուրս հանենք։
Դրա մի քանի լավ օրինակներ կան ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Արալ ծովը Ուզբեկստանում և Ղազախստանում, ինչպես նաև Ուրմիա լիճն Իրանում, որը ևս նմանօրինակ ճակատագրի է արժանացել, երբ 40 000 ապօրինի հորեր ջուրը հանում են ավելի արագ, քան այն կարող է լիճ լցվել։
Թարգմանիչ՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։