Կլիմայական ճգնաժամ

Կլիմայական ճգնաժամ․ իրավիճակն էլ որքա՞ն կարող է վատթարանալ

Կլիմայական ճգնաժամի և ուկրաինական պատերազմի հետևանքները պետք է ավելի  սթափեցնող ահազանգ լինեին:

Խմելու ջուրն Իտալիայում ռացիոնացվում է։ Դոլոմիտներում սառցադաշտի բեկորների պատճառով մահացել է ամենաքիչը 7 մարդ, ևս 13-ն անհայտ կորած են։ Ջրհեղեղները Կարինթիայում հանգեցնում են միլիոնավոր վնասների։ Ֆրանսիայում և Իսպանիայում ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանի սահմանը։ Թվում է, թե այս բոլորը  ուտոպիստական վեպից է, բայց իրականում մի քանի օրվա իրադարձություններ են ու բազմիցս արհամարհված կլիմայական ճգնաժամի հետևանքներ: Նման շատ ողբերգական իրադարձությունների հետ հաշվի նստելիս բախվում ենք հետզհետե մի հարցի․ որքա՞ն  պետք է ամեն ինչ վատթարանա, մինչև կանխարգելիչ գործողություններ ձեռնարկվեն։

Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, չնչին ազդանշաններ են․ մոլորակը նախաարդյունաբերական ժամանակաշրջանից ի վեր տաքացել է մոտավորապես 1․1 աստիճանով։ 1․5 աստիճանով տաքացումը կանխարգելելն այլևս հնարավոր չի համարվում։ Մենք աստիճանաբար անցում ենք կատարում մի աշխարհ, որտեղ միջինում երկու, երեք կամ չորս աստիճան ավելի տաք է։ Ավստրիան հատկապես մեծ վտանգի տակ է․ ըստ մասնագետների՝ եթե գլոբալ տաքացումը շարունակվի,  միջին ջերմաստիճանն այնտեղ մինչև 2100 թ․ կբարձրանա միջինում 5 աստիճանով։ Այնուամենայնիվ, Ավստրիան մեղավորներին մատանանշելու չեմպիոնն է․ ի՞նչ պետք է ձեռնարկենք մենք՝ որպես փոքր երկիր, 

Առաջին հերթին, որևէ բան ձեռնարկելը մեր շահերից է բխում։ Եվս 5 աստիճան բարձրացման դեպքում ոչ միայն անտանելի տաք/տոթ կլինի, այլ նաև հետևանքները, ինչպիսիք են ջրհեղեղներն ու երաշտները, նույնպես զուգահեռաբար կավելանան։ Երկրորդ, պետք է կլիմայական փոփոխություններին ադապտացվելու համար ավելի շատ բան անել. այժմ ջրհեղեղների ու գերտաքացման նախապատրաստական միջոցառումների մեջ ներդրված յուրաքանչյուր եվրո մեծ դեր է խաղում։ Եվ երրորդ, (դա հատկապես արդյունաբերության և տնտեսության մեջ բոլոր նրանց համար է կարևոր, ովքեր ինչպես հիմա, այնպես էլ նախկինում  հմտորեն արհամարում էին այս խնդիրը), միայն Ավստրիայում չեն այնպիսի տեխնոլոգիաներ օգտագործվում, որոնք կլիմայական ճգնաժամը մեղմում են և իր հետևանքներից պաշտպանում։ Հնարավոր է՝ նմանատիպ արժեքային փոփոխություն  Ավստրայում տեղի ունենա, բայց  այժմ մենք դեռ կշարունակենք  այլոց վրա բարդել պատասխանատվությունը։

Ճանապարհ դեպի կանաչ քաղաքակություն

Այժմ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խթան հանդիսացավ քննարկումների, որոնք այսպես թե այնպես վաղուց պետք է քննարկման դրվեին․ ինչպե՞ս հրաժարվել գազի սպառումից և անկախանալ։ Առանց բրածո վառելիքի, օրինակ՝ հեղուկ գազի, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ։ Սխալ կլիներ, սակայն, հանքարդյունաբերությունը երկարաժամկետ վերաակտիվացնելը կամ էլ հիմնովին վերակառուցելը, կամ նոր ՀԲԳ(հեղուկ բնական գազի) տերմինալներ գերմանական ծովափերին կառուցելը, հատկապես երբ նույնիակ հողմաշարժիչների կիրառությունը  հասարակական քննադատության է արժանանում, կամ ինչպես գերմանացի բնապահպան Կլաուդիա Կեմֆերտն է նշում՝ «Մենք ջրի փոխարեն բենզինով ենք կրակ մարում»։

Եվրոպան  այժմ ունի  հանրավորություն քավելու  տասնյակ տարիներ սխալ վարած էներգետիկ քաղաքականության «մեղքերը»։ Ճանապարհը դեպի կանաչ քաղաքականությունը շատ պարզ է․ վերականգնվող էներգիայի աղբյուրների կառուցումը պետք է բացարձակ առաջնահերթություն լինի, իսկ տարածքների գոտիավորումը՝ կետրոնացված, պատժամիջոցներն էլ պետք է ավելի խստացվեն: Միաժամանակ կարիք կա մասսայական աջակցություն տրամադրել ԱՁ-ներին ու ձեռնարկատիրություններին, որպեսզի նման անցումն իրագործելի լինի։ Դրան զուգահեռ պետք է անմիջապես կրթվեն մասնագետները՝ էներգիաների փոփոխությունը ճիշտ իրակացնելու նպատակով։ Օրենքներն ու կանոնները պետք է շրջակա միջավայրը վնասող ցանկացած գործողություն ոչ շահավետ դարձնեն։

Այո, որոշ մարդկանց համար դա տհաճ կլինի։ Սակայն, անգործության հետևանքներն էլ ավելի տհաճ են։ Քաղաքական գործիչներից է կախված, թե որքանով անցումը սոցիալապես արդար ու հնարավորինս շահավետ կկազմակերպվի։ Սա պետք է միշտ/աչքի առաջ ունենան ընտրողները և  իհարկե պահանջեն։


Թարգմանիչ՝ Մերի Ղուլյան  (Meri Ghulyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։