#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
ՄԱԿ-ի հաշվարկներով մեկ տարվա ընթացքում աշխարհում օգտագործվում է 5 տրլ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակ՝ մոտ 650 տոպրակ Երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով (այդ թվում նորածինների և երեխաների) կամ 160.000 տոպրակ մեկ վայրկյանում:
Պատկերավոր այդ ծավալները ցույց տալը հեշտ չէ՝ հարկավոր է դիտարկել մոլորակի մասշտաբով: Օրինակ, եթե միակցել մեկ ժամում արտադրված բոլոր տոպրակները, այն ժապավենի տեսքով կարելի է փաթաթել Երկիր մոլորակի հասարակածի շուրջը գրեթե 7 անգամ: Մեկ օրում արտադրված տոպրակները կծածկեն Երկրից մինչև Լուսին և հակառակ հեռավորությունը՝ 8 անգամ։
Տոպրակները բնության մեջ ամենատարածված աղբատեսակներից են։ Օրինակ, նրանք կազմում են եվրոպական լողափերում հայտնաբերված բոլոր մեկանգամյա պլաստիկ ապրանքների 6%-ը։ Այլ պլաստիկ ապրանքների վերաբերյալ թվերը ոչ պակաս հատկանշական են. ամեն րոպե Երկրի վրա մոտ մեկ միլիոն ըմպելիքի պլաստիկ շիշ են գնում:
Աշխարհում այժմ տարեկան շուրջ 400 մլն տոննա պլաստիկ են արտադրում (և այդ ցուցանիշն անդադար աճում է), ընդ որում այդ ծավալի մինչև 60%-ը բաժին է ընկնում այն ապրանքներին, որոնք կօգտագործվեն միայն մեկ անգամ:
Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան (Mesrop Hovsepyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: