«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մեկնարկել է նոր նախագիծ Enlight Videocast՝ «Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» խորագրով:
«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» նախագծի շրջանակում «Ինլայթ»-ի տարբեր մասնագիտության տեր մարդիկ ներկայացնում են իրենց մասնագիտական ոլորտի փորձը, «Ինլայթ»-ում իրենց աշխատանքային ուղին՝ փորձելով ուղղորդել երիտասարդներին մասնագիտության ընտրության, հմտությունների և անձնային զարգմացման ու կայացման հարցերում:
Նախագծի հարցադրումների շրջանակը ներառելու է հետևյալ թեմաները`
- ի՞նչ գործոններ են հաշվի առել հյուրերը իրենց մասնագիտական ոլորտի ընտրության ժամանակ,
- ինչպիսի՞ հմտություններ են անհրաժեշտ մասնագետ դառնալու համար,
- արդյո՞ք մասնագիտական աշխատանք գտնելը հայկական շուկայում հեշտ է, ի՞նչ խոչընդոտների կարելի է հանդիպել,
- մոտեցումը կամավորական աշխատանքին և շրջապատի արձագանքը,
- 3 բան, որ գնահատում են ընտրած մասնագիտության մեջ և 3 բան, որոնք չեն սիրում,
- «Ինլայթ»-ի ընձեռած հնարավորությունները տարբեր մասնագիտություններ ընտրած պատանիներին։
Նախագծի շուրջ աշխատող թիմը
Վարող՝ Թամարա Նազարյան
Օպերատորներ՝ Հայկ Բաբայան, Վահե Սալահյան
Վիդեո-խմբագիր՝ Մերի Ղուլյան, Թամարա Նազարյան
Գրաֆիկ դիզայներ՝ Սյուզի Մելքոնյան
«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Videocast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թիմին միանալու համար անցեք հղմամբ:
: