Մասնագիտական ընտրություն | Վահե Սալահյան

«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» նախագծի  շրջանակում «Ինլայթ»-ի տարբեր մասնագիտության տեր մարդիկ ներկայացնում են իրենց մասնագիտական ոլորտի փորձը, «Ինլայթ»-ում իրենց աշխատանքային ուղին՝ փորձելով ուղղորդել երիտասարդներին մասնագիտության ընտրության, հմտությունների և անձնային զարգմացման ու կայացման հարցերում:

Նախագծի առաջին հյուրը «Ինլայթ»-ում խմբագիր, Ոսկեղենիկ և GreEnlight նախագծերում համահեղինակ և  վերջիններում  իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերող Վահե Սալահյանն է, ով ավարտել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերություններ բաժինը, սակայն իր զբաղվածության ոլորտը ընդգրկում է շատ ավելի լայն շրջանակներ։

Թամարայի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ Վահեն այժմ իր աշխատանքային գործունեությունն է ծավալում սոցիալական ձեռնարկատիրության, ոչ ֆորմալ կրթության, միջմշակութային հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է բնապահպանական գործունեությամբ։ 

Վահեն պատմում է, թե ինչպես է հանգել միջազգայնագետի մասնագիտության ընտրությանը, և ինչպես է իր հմտություններն օգտագործում՝ թելելու անձնական աշխատանքն ու կամավորությունն «Ինլայթ»-ում։ 

«Եթե կամավոր ես, ապա այդպիսին ես քո վարքով, մտածելակերպով։ Դա քո առօրյայի մի մասն է։ Կամավոր լինել՝ նշանակում է ինչ-որ առումով լինել լավ քաղաքացի»։

Զրույցն ամփոփվում է Վահեի կողմից մի քանի հեշտ, բայցև հետաքրքիր հարցերի արագ պատասխաններով։


Նախագծի շուրջ աշխատող թիմը 

Վարող՝ Թամարա Նազարյան

Օպերատորներ՝ Հայկ Բաբայան, Վահե Սալահյան

Վիդեո-խմբագիր՝  Մերի Ղուլյան, Թամարա Նազարյան

Գրաֆիկ դիզայներ՝  Սյուզի Մելքոնյան


#EnlightVideocast նախագիծը ներկայացնում է կարճ հարցազրույցների շարք «Ինլայթ»-ի անդամների և կամավորների հետ՝ վիդեո ֆորմատով: Ամեն շարքի համար ընտրվում է հատուկ թեմա: Առաջին շարքի թեման #ՄասնագիտականԿողմնորոշումն է:


«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Videocast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:


«Ինլայթ»-ի  թիմին միանալու համար անցեք հղմամբ: