Մասնագիտական ընտրություն | Անահիտ Կարապետյան

«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» նախագծի  շրջանակում «Ինլայթ»-ի տարբեր մասնագիտության տեր մարդիկ ներկայացնում են իրենց մասնագիտական ոլորտի փորձը, «Ինլայթ»-ում իրենց աշխատանքային ուղին՝ փորձելով ուղղորդել երիտասարդներին մասնագիտության ընտրության, հմտությունների և անձնային զարգմացման ու կայացման հարցերում:

Նախագծի հերթական հյուրը «Ինլայթ»-ում հասարակագիտական ոլորտի վերլուծաբան, վերլուծական ֆորումի համակարգող Անահիտ Կարապետյանն է, ով իր բակալավրի կոչումը ստացել է Երևանի պետական համալսարանի արևելագետության ֆակուլտետում թուրքագիտության ամբիոնում, իսկ մագիստրոսի կոչումը՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի քաղաքագիտության ամբիոնում։ 

Անահիտը մասնագիտությամբ արևելագետ-քաղաքագետ է։ Թամարայի հետ զրույցում Անահիտը մանրամասնում է իր մասնագիտության ընտրությունը և դրա կապը «Ինլայթ»-ում իր գործունեության հետ, մասնագիտության դրական և բացասական կողմերը, մասնագիտական կարծիք արտահայտելու դժվարությունները, նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ 

«Կարևոր է համալսարանում ստացած գիտելիքները հարստացնել աշխատավայրում կամ հասարակական կազմակերպությունների միջոցով, չմոռանալ նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների մասին»։

Զրույցն ամփոփվում է ավանդական դարձած հեշտ ու հետաքրքիր հարցերի արագ պատասխաններով։


Նախագծի շուրջ աշխատող թիմը 

Վարող՝ Թամարա Նազարյան

Օպերատորներ՝ Հայկ Բաբայան, Վահե Սալահյան

Վիդեո-խմբագիր՝  Մերի Ղուլյան, Թամարա Նազարյան

Գրաֆիկ դիզայներ՝  Սյուզի Մելքոնյան


#EnlightVideocast նախագիծը ներկայացնում է կարճ հարցազրույցների շարք «Ինլայթ»-ի անդամների և կամավորների հետ՝ վիդեո ֆորմատով: Ամեն շարքի համար ընտրվում է հատուկ թեմա: Առաջին շարքի թեման #ՄասնագիտականԿողմնորոշումն է:


«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Videocast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:


«Ինլայթ»-ի  թիմին միանալու համար անցեք հղմամբ: