։Բուն TV-ի անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկման հյուրերն են տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Ալբերտ Ներզեթյանը և «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Քննարկման թեման՝ կիբերանվտանգությունը, դրա դերը պետական անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև սոցիալական մեդիաների կարգավորվածության աստիճանն ու հանրային ազատությունների սահմանափակման դեպքերը:
Հաղորդման հարցերի շրջանակում են.
- Կիբերանվտանգության քաղաքականությունը ՀՀ համատեքստում,
- Կիբերանվտանգությունը անհատական, կորպորատիվ, պետական և վերպետական մակարդակներում,
- ՀՀ հաստատությունների կիբերանվտագության պահպանումն ու քաղաքականության մշակումը,
- Կիբերանվտանգության բազմաշերտությունը և ծառայությունների ապահովումը,
- Բարձր տեխնոլոգիաների կիրառումը հանցագործությունների տրամաբանության մեջ,
- ՀՀ օրենսդրական բացը և կրթական բաղադրիչը կիբերանվտանգության ոլորտում։