Բուն զրույցի շրջանակում պետության և հասարակության միջև հաղորդակցության մասին զրուցում են Աղասի Թադևոսյանը և պատմաբան, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը:
Հաղորդման հարցերի շրջանակում են.
- Արդյո՞ք պետություն-հասարակություն հաղորդակցությունը միակողմանի է։
- Ի՞նչ կառույցների միջոցով է պետությունը հաղորդակցվում:
- Շահագրգռվածության և հակառակ լծակների պակասը:
- Աշխատո՞ւմ է հաղորդակցության նոր մոդելը` Ֆեյսբուքը։
- Տվյալների վերլուծություն և ուղեղային կենտրոններ։
- Ներկա իշխանությունների արձագանքային կառավարումը: