։Բուն TV-ի անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկման հյուրերն են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանը և հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
«Դիլեմա» փոդքասթի թեման անկախ պետականության և ինքնության հիմնահարցերն են, դրանց ազդեցությունը անվտանգության վրա, ազգային ընկալումների և կոնկրետ իրավիճակների բախումից առաջացող խնդիրները, այն, թե ինչպես են քաղաքական ազգերն ինքնությունն օգտագործում կոնֆլիկտների վերաիմաստավորման և վերափոխման համար, և այս ամենի արտացոլումը, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններում։
Քննարկումը ներառում է հետևյալ հարցերը՝
- ինքնության կենսաշխարհի մոդելները, ինքնության ճգնաժամը (ազգային ընկալումների բախումը կոնկրետ իրավիճակների հետ),
- ինքնությունը և անկախ պետականության խնդիրները,
- քաղաքական ազգի բնութագիրը, ինքնությունն ու քաղաքական ազգը,
- ներկա փուլում Հայաստանում առկա հիմնահարցերը և դրանց անդրադարձը անվտանգության վրա։