Նախագահական ընտրություններ

2023 թվականի մայիսի 20-ին լրացավ «Ինլայթ»-ի հիմնադրման 7-ամյակը՝ որպես հասարակական կազմակերպություն, և 15-ամյակը՝ որպես նախաձեռնություն:

Համաձայն «Ինլայթ»-ի Կանոնադրության՝ երկու տարին մեկ կազմակերպվում են նախագահական ընտրություններ, նախագահը և փոխնախագահը առաջադրվում են միասին՝ մեկ քվեաթերթիկով՝ միևնույն ժամանակահատվածով:  

Այսպիսով, մայիսի 25-ին «Ինլայթ»-ում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները․ Կազմակերպության նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել էր «Ինլայթ»-ի գործող նախագահ Դավիթ Պետրոսյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ Թարգմանիչների և խմբագիրների բաժնի գործող ղեկավար Մերի Բաբայանը։ 

Քարոզարշավի փուլում՝ մայիսի 23-ին, թեկնածուներն առցանց եղանակով ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագիրը․ 

  • նոր ծրագրերի միջոցով նոր անդամների ներգրավում կազմակերպության նախաձեռնություններում և հետագա աշխատանքներում, 
  • Կազմակերպության անդամների աշխատանքների, մտքերի ու նախաձեռնությունների խրախուսում, անդամներին քաջալերում, նրանց ճանաչելիության բարձրացում, 
  • բաժինների կառուցվածքի և աշխատանքի վերափոխում նոր ծրագրերի միջոցով,
  • արդյունքամետության և արդյունավետության բարձրացում, 
  • կայքի գործունեության փոփոխությունների ու առաջընթացի ապահովում,
  • ռազմավարական նոր դրույթների կազմում, 
  • արտաքին համագործակցային շրջանակի ընդլայնում։

Մայիսի 25-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ․ քվեարկության  արդյունքներով Դավիթ Պետրոսյանը և Մերի Բաբայանն ընտրվեցին որպես «Ինլայթ»-ի նախագահ և փոխնախագահ՝ համապատասխանաբար։

Այսպիսով, նոր նախագահությունն իր լիազորությունները կստանձնի սույն թվականի հունիսի 6-ից։


«Ինլայթ»-ի և ինլայթիների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Լիլիթ Կարապետյանին այս երկու տարիներին իր նվիրումի, ջանքի և կատարած աշխատանքի համար՝ որպես փոխանախագահ և մաղթում նորանոր հաջողություններ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Նոր նախագահությանը՝ ի դեմս՝ Դավիթ Պետրոսյանի և Մերի Բաբայանի, մաղթում ենք հաջողություններ, իսկ «Ինլայթ»-ին՝ վերամուտներ:


Հետևե՛ք «Ինլայթ»-ի զարգացումներին։