Բուն զրույցի շրջանակում «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը» հետազոտության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և պատմագետ Նժդեհ Հովսեփյանը։
Քննարկվող հարցերի շրջանակում են․
- Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը․ տարբեր լեզուներ և լեքսիկոններ՝ միջազգային գործընկերների հետ և երկրի ներսում,
- 1997-1998 թվականների երկու մոտեցումները՝ առարկայականությունն ընդդեմ զգացականության,
- Ղարաբաղի հարցը դարձավ շահարկումների առարկա տարբեր քաղաքական ուժերի և անհատների համար,
- Ցեղասպանության միջազգային ճանաչումը և Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը՝ Հայաստանի պետական քաղաքականություն,
- Արդյո՞ք ստատուս-քվոյի ճարտարապետները չէին ակնկալում նոր պատերազմ,
- Ինչպե՞ս Ապրիլյան պատերազմը մեկնաբանվեց որպես ստատուս-քվոյի ճշմարտացիության ապացույց,
- Ինչո՞ւ հետազոտության մեջ անդրադարձ չի արվել արտաքին քաղաքական միջավայրերի փոփոխություններին,
- Ի՞նչ տեղի ունեցավ փչված փուչիկի հետ 2018 թվականից հետո․ փորձելով երկրի ներքին լեքսիկոնն աշխարհին ներկայացնել,
- Հայաստանում երկխոսային մոդելը միշտ լուսանցքում է եղել՝ «մահ կամ ազատություն»։