։Բուն TV-ի անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական հաղորդման հյուրերն են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի այս թողարկման թեման Արցախյան հիմնահարցն է՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի առջև ծառացած ամենաէական, ամենալուրջ անվտանգային հիմնախնդիրը։
Զրույցի ընթացքում շոշափվում են հետևյալ հարցերը․
- փոփոխությունները, որոնց միջով Արցախյան հիմնահարցն անցել է վերջին տարիներին,
- «հայ-ադրբեջանական հակամարտություն» եզրույթի պարզաբանումը,
- Ադրբեջանի նպատակները,
- Ռուսաստանի և արևմուտքի դիրքորոշումը,
- և այն հարցը, թե արդյոք կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքներ: