Միացիր մեզ որպես լրագրող

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է նախանձախնդիր և պայծառ լրագրողների, ովքեր քաջատեղյակ կլինեն Հայաստանում և աշխարհում տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններից, կիրականացնեն տեղեկատվության հավաքագրում և նյութերի պատրաստում, պատասխանատու կլինեն կազմակերպության աշխատանքների լուսաբանման, միջոցառումների վերաբերյալ նյութերի, պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում տեղադրվող նորությունների, ընթացիկ գործունեությամբ պայմանավորված տեղեկույթի պատրաստման համար: 

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:

Գործառույթները
  • Ղեկավարի կողմից սահմանված թեմայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Տեղական և արտասահմանյան տեղեկատվական դաշտի ուսումնասիրություն և մշտադիտարկում
  • Տեղեկատվության հավաքագրում, մոնիթորինգ, տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում
  • Կազմակերպության ընթացիկ գործունեության, իրականացվող միջոցառումների, ծրագրերի լուսաբանում և ներկայացում
  • Կազմակերպության գործունեությամբ պայմանավորված հարցազրույցների կազմակերպում և վարում (տեքստային և տեսանյութերի տեսքով)
  • Առավել ակտիվ լրագրողները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն
Պահանջվող որակավորումները
  • Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
  • Ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • Տեղեկատվության հետ աշխատելու և վերլուծելու հմտություն
  • Քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ
  • Տեսախցիկի հետ աշխատելու ունակությունը ցանկալի է
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • SMM գործիքներին տիրապետելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
  • Նախանձախնդրություն և համարձակություն
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Հրապարակայնություն։  Պատրաստված նյութերը հրապարակվում են կազմակերպության կայքէջում, որտեղ նշվում է լրագրողի անուն-ազգանունը: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս նշվում են լրագրողի հեղինակային իրավունքները։ Դուք մասնակցում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ:

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ կամ կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրակացնավում է երկու փուլով՝ փորձնական աշխատանք և հարցազրույց:

Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է առաջադրանք, որը պետք է երեք օրվա ընթացքում ավարտուն տեսքի բերված ներկայացնի: Փորձաշրջանի առաջին փուլը  հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։

Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմիանան կազմակերության Հանրային կապերի և մարկետինգի բաժնին: Աշխատանքն իրականացվում է բացառապես կամավորական հիմունքներով:

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի  բաժնին որպես լրագրող անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։